HomeՍկիզբ
Please enter a searchword.

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊՀ

«Գյուղատնտեսական Բարեփոխումների Աջակցության» ծրագրի իրականացման գրասենյակը` որպես շահույթ չհետապնդող հաստատություն հիմնվել է 1997 թ-ի սեպտեմբերի 4-ին ՀՀ Գյուղատնտեսության նախարարության  N 320 հրամանի համաձայն: 1998 թվականի հուլիսի 27-ին այն վերակազմավորվեց «Գյուղատնտեսական Բարեփոխումների Իրականացման» Ծրագրի իրականացման գրասենյակ պետական փակ բաժնետիրական ընկերության` համաձայն ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության և ՀՀ Գյուղատնտեսության նախարարության կողմից համատեղ մշակված թիվ 1 արձանագրության:

Համաձայն ՀՀ Կառավարության N 765 որոշման, թվագրված 1999 թվականի դեկտեմբերի 22-ին, «Գյուղատնտեսական Բարեփոխումների Իրականացման» ծրագրի իրականացման գրասենյակ պետական փակ բաժնետիրական ընկերությունը լուծարվեց և փոխարենը ստեղծվեց «Գյուղատնտեսական Բարեփոխումների Իրականացման» ծրագրի իրականացման գրասենյակ պետական հիմնարկը:

2011 թվականին «Գյուղատնտեսական Բարեփոխումների Իրականացման» ծրագրի իրականացման գրասենյակ պետական հիմնարկը վերանվանվեց «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման" գրասենյակ պետական հիմնարկի` համաձայն ՀՀ Կառավարության N 355 որոշման:

Միջոցառումներ

09.06.2016

Սեմինար Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակում

Ս.թ. հունիսի 6-7 ընկած ժամանակահատվածում Համաշխարհային բանկի (ՀԲ) Երևանի գրասենյակում տեղի ունեցավ երկօրյա սեմինար «Բնապահպանական և սոցիալական երաշխիքային քաղաքականություն» թեմայով, որը կազմակերպվել էր ՀԲ միջազգային խորհրդատուների կողմից բնապահպանության և սոցիալական այն մասնագետների համար, ովքեր ընդգրկված են ՀԲ կողմից ֆինանսավորվող վարկային ծրագրերում: Սեմինարի նպատակն էր ծանոթացնել ՀԲ այն քաղաքականությունների պահանջներին, որոնք կիրառվում են ծրագրերի փաստաթղթերի մշակման և իրականացման՝ մասնավորապես, տարբեր ոլորտների ծրագրերի իրականացման ընթացքում  շրջակա միջավայրի տարրերի վրա ազդեցությունը մեղմացնող միջոցառումների, ինչպես նաև հանրության մասնակցության և բողոքարկման մեխանիզմների կիրառման գործընթացում:

Սեմինարի մասնակիցներից էին նաև «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (ՀԳՌԿՄ) ծրագրի բնապահպանության խորհրդատու  Ալիսա Սավադյանր և սոցիլական...[more]





07.06.2016

Շահագործման կհանձնվի ևս մեկ անասնաբուժական սպասարկման կենտրոն

Ս.թ. հունիսի 6-ին «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (ՀԳՌԿՄ) ծրագրի  «Համայնքներում կենդանիների առողջությանն ուղղված ծառայություններ» ենթաբաղադրիչի համակարգող Սոնա Ծառուկյանը և ճարտարագետ-շինարար Արտուշ Երանոսյանը այցելեցին ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնք, որտեղ ՀԳՌԿՄ ծրագրի շրջանակներում կառուցվում է անասնաբուժական սպասարկման կենտրոն: Կենտրոնը ՀՀ Տավուշի մարզի ֆերմերային տնտեսություններին կառաջարկի ծառայությունների լայն շրջանակ, այդ թվում` անասնաբուժական ծառայություններ, հիվանդությունների կանխարգելում և բուժում, արհեստական սերմնավորման ծառայություններ, անասնաբուժական դեղորայքի, անասնաբուժական և անասնապահական սարքավորումների և պարագաների վաճառք, խորհրդատվություն և ուսուցողական դասընթացներ:

Այցի նպատակն էր նախքան կենտրոնի շահագործման հանձնելը կատարել շինարարական աշխատանքների նախնական գնահատում: Մասնագետները կատարված աշխատանքները գնահատեցին դրական և...[more]





03.06.2016

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Արագածոտնի մարզի ագրովերամշակման ոլորտի մի շարք ընկերություններ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն  այսօր աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր` ագրովերամշակման ոլորտի մի շարք ընկերությունների գործունեությանը ծանոթանալու նպատակով: Նախարարին ուղեկցում էին Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը և «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանը:

Այցը մեկնարկել է Ցամաքասար համայնքում գործող  «Աստղ կաթնամթերքների արտադրության» սպառողական կոոպերատիվից, որի նախագահ Սոս Սարոյանը տեղեկացրել է, որ 32 անդամից բաղկացած կոոպերատիվը զբաղվում է անասնապահությամբ, բուսաբուծությամբ, ինչպես նաև կաթի հավաքմամբ, սառնարանային պահպանությամբ և վերամշակմամբ: Կոոպերատիվում կաթի վերամշակման հզորությունը կազմում է տարեկան շուրջ 400 տոննա: 2015 թվականին այստեղ արտադրվել է շուրջ 7 հազար կգ պանիր, 900 կգ կարագ: Նա նաև նշել է, որ 2015 թվականից «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի» դրամաշնորհների միջոցով ձեռք են բերվել պանրի արտադրության սարքավորումներ, որոնք...[more]





02.06.2016

Հերթական այցելությունը ՀՀ ԳՆ «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ

«Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (ՀԳՌԿՄ) երկրորդ ծրագրի «Պետական կառույցների կարողությունների հզորացում» բաղադրիչի շրջանակներում 2015թ. նոյեմբերից իրականացվում են ՀՀ ԳՆ «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ Կենտրոն) ջերմոցային տնտեսության շինարարական աշխատանքներ: Աջակցության նպատակն է հզորացնել Կենտրոնի կարողությունները տեղական բարձրորակ սերմերի ու սածիլների արտադրության  ծավալներն ավելացնելու և ՀՀ ֆերմերային տնտեսությունների պահանջարկը բավարարելու համար: Ծրագրի շրջանակներում Կենտրոնին տրամադրվել են ջերմոցային սարքավորումներ, նախատեսվում է շինարարական աշխատանքների ավարտից հետո տրամադրել նաև լաբորատոր և համակարգչային սարքավորումներ, կահույք:

Ս.թ. հունիսի 1-ին «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանը, փոխտնօրեն Արմեն Վանյանը և շինարար Վարդան Խոստիկյանը հերթական աշխատանքային այց կատարեցին Կենտրոն:...[more]





31.05.2016

Աշխատանքային հերթական խորհրդակցությունը

«Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» (Գյուղատնտեսական ԾԻԳ) ՊՀ-ում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (ՀԳՌԿՄ) երկրորդ ծրագրի «Համայնքների արոտավայրերի/անասնապահության կառավարման համակարգ» բաղադրիչի շրջանակում իրականացվելիք աշխատանքների կազմակերպման և իրականացման վերաբերյալ, որին մասնակցում էին նաև մարզային աջակցության թիմերի (ՄԱԹ) աշխատակիցները:

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին և քննարկվեցին կոոպերատիվի տարեկան աշխատանքային պլանի և բյուջեի նախագծի կատարման ընթացքի, ամսական հաշվետվությունների կազմման, ֆինանսական հոսքերի վերահսկմանն ուղղված հարցեր:

Հանդիպման վերջում տեղի ունեցավ վերը նշված հարցերի, դրանց շուրջ հնչած առաջարկությունների, ինչպես նաև  Ծրագրի իրականացման գործընթացի առավել արդյունավետ կազմակերպմանն ուղղված միջոցառումների քննարկում:

[more]





Displaying results 26 to 30 out of 102