HomeՍկիզբ
Please enter a searchword.

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊՀ

«Գյուղատնտեսական Բարեփոխումների Աջակցության» ծրագրի իրականացման գրասենյակը` որպես շահույթ չհետապնդող հաստատություն հիմնվել է 1997 թ-ի սեպտեմբերի 4-ին ՀՀ Գյուղատնտեսության նախարարության  N 320 հրամանի համաձայն: 1998 թվականի հուլիսի 27-ին այն վերակազմավորվեց «Գյուղատնտեսական Բարեփոխումների Իրականացման» Ծրագրի իրականացման գրասենյակ պետական փակ բաժնետիրական ընկերության` համաձայն ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության և ՀՀ Գյուղատնտեսության նախարարության կողմից համատեղ մշակված թիվ 1 արձանագրության:

Համաձայն ՀՀ Կառավարության N 765 որոշման, թվագրված 1999 թվականի դեկտեմբերի 22-ին, «Գյուղատնտեսական Բարեփոխումների Իրականացման» ծրագրի իրականացման գրասենյակ պետական փակ բաժնետիրական ընկերությունը լուծարվեց և փոխարենը ստեղծվեց «Գյուղատնտեսական Բարեփոխումների Իրականացման» ծրագրի իրականացման գրասենյակ պետական հիմնարկը:

2011 թվականին «Գյուղատնտեսական Բարեփոխումների Իրականացման» ծրագրի իրականացման գրասենյակ պետական հիմնարկը վերանվանվեց «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման" գրասենյակ պետական հիմնարկի` համաձայն ՀՀ Կառավարության N 355 որոշման:

Միջոցառումներ

03.03.2014

Այց Բեկոն մսամթերքի արտադրամաս

2014 թվականի փետրվարի 14-ին հաղորդակցության գծով միջազգային փորձագետ Դան Պետրեսկուն այցելեց «Բեկոն-Պրոդուկտ» մսամթերքի արտադրական ձեռնարկություն: Այցի նպատակն էր ծանոթանալ ընկերության կողմից իրականացվող մարքետինգային քաղաքականությանը, մասնավորապես թե ինչպիսի միջոցառումներ են իրականացվում սպառողների իրազեկվածության բարձրացման ապահովման համար: Փորձագետը նաև հնարավորություն ունեցավ շրջելու արտադրամասով և անձամբ ծանոթանալու ինչպես աշխատանքի կազմակերպման, այնպես էլ սննդամթերքի անվտանգության ապահովման համար իրականացվող միջոցառումների հետ: Այցի ընթացքում նաև քննարկվեցին ՀՀ ԳՆ «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության» հետ համագործակցության հնարավոր շրջանակները:[more]





03.03.2014

Քննարկում-հանդիպում ՀՀ ԳՆ «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում»

Հաղորդակցության գծով միջազգային փորձագետ Դան Պետրեսկուի հայաստանյան այցի շրջանակներում քննարկում-հանդիպում կազմակերպվեց ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում: Հանդիպմանը ներկա էին ներկայացուցիչներ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունից, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետներ, ՀԿ-ների և վերամշակող կազմակերպությունների ներկայացուցիչներ և տեղական փորձագետներ: Հանդիպման օրակարգում էր Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հաղորդակցության ռազմավարությունը: Հանդիպման ընթացքում փորձագետի կողմից ներկայացվեց ռազմավարությունը, որն իր մեջ ներառում է ինչպես տեղեկատվական, այնպես էլ կրթական միջոցառումներ: Մասնավորապես, որպես կրթական միջոցառումներ քննարկվեցին ներոլորտային հրատապ, արագ արձագանքման միջոցառումները, որոնք ենթադրում են հետադարձ կապի ապահովման գործընթաց, ռիսկերի դեպքում հաղորդակցության ապահովում, զսպում և հեռացման միջոցառումներ, ինչպես նաև իրազեկվածության մակադրակի բարձրացում, կանխարգելում և աջակցություն ըստ անհրաժեշտության:...[more]





24.02.2014

Հաղորդակցության գծով միջազգային փորձագետի այցը Հայաստան

«ԳԾԻԳ» ՊՀ-ի կողմից իրականացվող «Սննդամթերքի անվտանգության կարողությունների զարգացման» դրամաշնորհային ծրագրի «Սննդամթերքի անվտանգության ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման» բաղադրիչի շրջանակներում 2014 թվականի փետրվարի 11-21 աշխատանքային այցով Հայաստանում էր գտնվում հաղորդակցության գծով միջազգային փորձագետ Դան Պետրեսկուն: Փորձագետի այցի նպատակն էր հաղորդակցության գծով տեղական մասնագետի հետ միասին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը աջակցել  մշակելու սննդամթերքի անվտանգության հաղորդակցության ռազմավարությունը և այն իրականացնելու գործողությունների պլանը: Այցի շրջանակներում քննարկում-հանդիպում է իրականացվել ՀՀ ԳՆ «Սննդամթերքի անվտագության պետական ծառայության» աշխատակազմի, ինչպես նաև մի շարք ՀԿ-ների և վերամշակողների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև այցելություն է կատարվել «Բեկոն-Պրոդուկտ» մսամթերքի արտադրական ձեռնարկություն` ընկերության կողմից իրականացվող մարքետինգային քաղաքականությանը ծանոթանալու և համագործակցության հնարավոր շրջանակները քննարկելու...[more]





Displaying results 96 to 98 out of 98