HomeՍկիզբ
Please enter a searchword.
Displaying results 15 to 28 out of 67

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊՀ

«Գյուղատնտեսական Բարեփոխումների Աջակցության» ծրագրի իրականացման գրասենյակը` որպես շահույթ չհետապնդող հաստատություն հիմնվել է 1997 թ-ի սեպտեմբերի 4-ին ՀՀ Գյուղատնտեսության նախարարության  N 320 հրամանի համաձայն: 1998 թվականի հուլիսի 27-ին այն վերակազմավորվեց «Գյուղատնտեսական Բարեփոխումների Իրականացման» Ծրագրի իրականացման գրասենյակ պետական փակ բաժնետիրական ընկերության` համաձայն ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության և ՀՀ Գյուղատնտեսության նախարարության կողմից համատեղ մշակված թիվ 1 արձանագրության:

Համաձայն ՀՀ Կառավարության N 765 որոշման, թվագրված 1999 թվականի դեկտեմբերի 22-ին, «Գյուղատնտեսական Բարեփոխումների Իրականացման» ծրագրի իրականացման գրասենյակ պետական փակ բաժնետիրական ընկերությունը լուծարվեց և փոխարենը ստեղծվեց «Գյուղատնտեսական Բարեփոխումների Իրականացման» ծրագրի իրականացման գրասենյակ պետական հիմնարկը:

2011 թվականին «Գյուղատնտեսական Բարեփոխումների Իրականացման» ծրագրի իրականացման գրասենյակ պետական հիմնարկը վերանվանվեց «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման" գրասենյակ պետական հիմնարկի` համաձայն ՀՀ Կառավարության N 355 որոշման:

Միջոցառումներ

09.02.2017

Գյուղատնտեսության նախարարության և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր այցելել է Արագածավան համայնքի գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոն:

Նախարարը «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանի և «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրենի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի ուղեկցությամբ շրջել է կենտրոնում, զրուցել կենտրոնի աշխատակիցների և անասնաբույժների հետ:

Այնուհետև նախարար Իգնատի Առաքելյանն այցելել է «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամ, ծանոթացել կենտրոնի ընթացիկ աշխատանքներին:

Շրջայցից հետո  ՀՀ գյուղատնտեսության նախարարության և CARD հիմնադրամի միջև  ստորագրվել է համագործակցության հուշագիր: Հուշագրի համաձայն` նախատեսվում է ստեղծել աշխատանքային խումբ, որը կմշակի գործուն մեխանիզմներ «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի պատվաստումների աշխատանքների որակի...[more]





02.02.2017

Աշխատանքային հանդիպում-քննարկում

Ս.թ. փետրվարի 1-ին «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ տնօրենի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հանդիպեց GIZ ընկերության  «Ինտեգրված կենսաբազբազանության կառավարում» ծրագրի թիմի ղեկավար Կ. Շուլցի, խորհրդատուներ` Ա. Դանիելյանի և Ա.Հայրապետյանի հետ: Մասնակցում էին նաև «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ աշխատակիցներ Գ. Խաչատրյանը, Կ. Թորոսյան, Կ. Խաչատրյանը և Դ. Բազիյանը: Հանդիպման ընթացքում Գ. Գևորգյանը ներկայացրեց ՀԳՌԿՄ երկրորդ ծրագիրը, նշելով, որ 1-ին բաղադրիչի կարևորագույն խնդիրներից է կաթնատվության և մսատվության ավելացումը, արոտավայրերի կառավարումը կոոպերատվի միջոցով: Կարևորվեց արոտների ճիշտ կառավարումը գերարածեցումից և դեգրադացումից խուսափելու համար: Նաև նշեց, որ պետք է ստեղծել այնպիսի համակարգ և միասնական մոդել, որը թույլ կտա ապահովել աշխատանքների շարունակականությունը, իսկ համայնքներին՝ հետագայում ինքնուրույն մշակել իրենց կառավարման պլանները:

Իր հերթին պրն Կ. Շուլցը նշեց, որ GIZ-ի աշխատանքները համաձայնեցվում են ՀՀ կառավարության հետ՝ հաշվի...[more]





29.12.2016

«Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ տնօրենի ամանորյա շնորհավորական ուղերձը

Հարգելի´ գործընկերներ, պատմության էջերում ամրագրեցինք ևս մեկ տարի` իր ձեռքբերումներով, նվաճումներով ու անավարտ մնացած հետաքրքիր մտահղացումներով: Գալիքն է մեզ ողջունում` լի սպասումներով ու ինքնատիպ ծրագրերով, համագործակցությունների նորանոր որակներով:

Շնորհավորում եմ բոլորիս` մաղթելով ուժ, եռանդ, կորով ու հոգու լիակատար անդորր: Լիահույս եմ, որ տարին արգասաբեր է լինելու մեր աշխատանքնային բուռն գործունեության ոլորտում` տալով համապատասխան արդյունքներ:

Համոզված եմ, որ առողջ աշխատանքային մթնոլորտը կնպաստի հետաքրքիր մտահղացումների երևան գալուն և դրանք կյանքի կոչելուն:

Գեղամ Գևորգյան

[more]





20.12.2016

Աշխատանքային հանդիպում-քննարկում

«Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ  տնօրենի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր հրավիրել էր խորհրդակցություն «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն»  (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանի, Անասնաբուժության և անասնաբուծության բաժնի մասագետներ Տիգրան Գաբրիելյանի և Արման Օհանյանի մասնակցությամբ: Հանդիպմանը մասնակցում էր նաև «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարաման և մրցունակության» (ՀԳՌԿՄ) ծրագրի «Համայնքներում կենդանիների առողջությանն ուղղված ծառայություններ» բաղադրիչի համակարգող Սոնա Ծառուկյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԳՌԿՄ երկրորդ ծրագրի շրջանակներում կատարվելիք աշխատանքները, մասնավորապես, Անասնաբույժների վերապատրաստման ծրագիրը, կենդանիների առողջությանն ուղղված միջոցառումները,  անասնաբուժության ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծմանն ուղղված մեխանիզմները:  Կարևորելով անասնաբույժների կարողությունների զարգացումը` կողմերը քննարկեցին վերապատրաստման...[more]





05.12.2016

Իգնատի Առաքելյանը ներկայացրել է ՀՀ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրենի պաշտոնակատարին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ԳՆ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի ղեկավար կազմին ներկայացրել է տնօրենի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին:

 ՀՀ գյուղատնտեսության նախարարը կարևորել է ԳԾԻԳ-ի կողմից իրականացվող աշխատանքները, ինչպես նաև բարձր է գնահատել նախկին տնօրեն Գագիկ  Խաչատրյանի կատարած մեծածավալ աշխատանքը:

 Նախարարը նշել է, որ Գեղամ Գևորգյանը քաջատեղյակ է Համաշխարհային բանկի կողմից իրականացվող աշխատանքներին և առաջիկայում անհրաժեշտ է քննարկել այն ուղիները, որոնք առավել  արդյունավետ կլինեն գյուղատնտեսության ոլորտի համար:  

 «Նախ պետք է գույքագրել «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC) առաջին և երկրորդ ծրագրերի  շրջանակներում կատարված աշխատանքներն ու գրանցված արդյունքները, վերլուծել արդյունավետությունը և ընտրել առավել կարևոր ուղղությունները, քանի...[more]





Displaying results 6 to 10 out of 102