HomeՍկիզբ
Please enter a searchword.

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»

ԿԱՅՔԸ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ Է ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԸ ԵՎ ՆԵՐԿԱՅՈՒՄՍ ԳՏՆՎՈՒՄ Է ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ 

(ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅՑՈՒՄ ԵՆՔ ՁԵՐ ՆԵՐՈՂԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ)

 

 

Միջոցառումներ

28.04.2015

Նախնական ծանոթացման ժողով Կոտայքի մարզի Քաղսի համայնքում

Կոտայքի մարզի Քաղսի համայնքը ՀԳՌԿՄ 2-րդ Ծրագրում ընդգրկելու նպատակով ԳԾԻԳ ՊՀ‒ի կողմից համայնքի բնակչության համար իրականացվեց Ծրագրի հիմնական գաղափարի, մոտեցումների և ընթացակարգերի վերաբերյալ նախնական ծանոթացման ժողով: Հանդիպմանը ներկա էին ՀՀ Կոտայքի մարզի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մ. Եղիազարյանը, համայնքի ղեկավար Ս. Ալեքսանյանը, «ԳԾԻԳ»-ի «Համայնքի արոտավայրերի և անասնապահության կառավարման համակարգ» բաղադրիչի համակարգող Կ. Թորոսյանը, սոցիալական մասնագետ Է. Մկրտչյանն, ինչպես նաև Կոտայքի մարզային աջակցության թիմի (ՄԱԹ) համակարգող Ա. Վարդանյանը: Հանդիպման ընթացքում համայնքապետի և մարզպետարանի ներկայացուցչի կողմից ներկայացվեցին համայնքի խնդիրները և դրանց լուծման հարցում Ծրագրի կարևորությունն ու առկա ներուժը:  Այնուհետև, ԳԾԻԳ մասնագետների  կողմից մանրամասն ներկայացվեցին Ծրագրի հիմնադրույթներն ու դրա շրջանակներում իրականացվող գործողությունները, ինչպես նաև Ծրագրում ընդգրկվելու և դրանից օգտվելու կարևորությունը համայնքի համար: Նաև,...[more]





22.04.2015

Ծրագրի ծանոթացման ժողով ՀՀ Կոտայքի մարզի Սոլակ համայնքում

Կոտայքի մարզի Սոլակ համայնքը ՀԳՌԿՄ 2-րդ Ծրագրում ընդգրկելու նպատակով ԳԾԻԳ ՊՀ ներկայացուցիչների կողմից սույն թվականի ապրիլի 21-ին համայնքի բնակչության համար իրականացվեց Ծրագրի գաղափարի, մոտեցումների և ընթացակարգերի վերաբերյալ նախնական ծանոթացման ժողով: Ժողովին մասնակցեցին` Սոլակի համայնքապետ Բ. Սահակյանը, Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մ. Եզիազարյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» Կոտայքի մարզային աջակցության թիմի համակարգող Ա. Վարդանյանը, «Համայնքի արոտավայրերի և անասնապահության կառավարման համակարգ» բաղադրիչի համակարգող Կ. Թորոսյանը և գրասենյակի սոցիալական մասնագետ Է. Մկրտչյանը: Ժողովի ընթացքում Կ. Թորոսյանի կողմից ներկայացվեցին Ծրագրի հիմնադրույթները և դրա շրջանակներում իրականացվող գործողությունները, ինչպես նաև բացատրվեց Ծրագրում ընդգրկվելու և դրանից օգտվելու կարևորությունը համայնքի համար: Կ. Թորոսյանը նշեց նաև Ծրագրի շրջանակներում արդեն իսկ ընդգրկված համայնքների հաջող փորձը և խրախուսեց ծանոթանալ այդպիսի համայնքների փորձի...[more]





17.03.2015

Հանդիպում ՀՀ գյուղատնտեսության նախարարի հետ

Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի վերահսկողության և Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագրի մեկնարկի նպատակով Հայաստանում գտնվող առաքելության անդամներն այսօր հանդիպել են ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին: Հանդիպմանը մասնակցում էին նաև ԳԾԻԳ տնօրեն Գագիկ Խաչատրյանը և ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ներկայումս իրականացվող ՀԳՌԿՄ ծրագրի շրջանակներում մինչ օրս ձեռքբերված փորձը, գրանցված հաջողությունները և ծրագրի դերն ու կարևորությունը հանրապետության գյուղատնտեսական ոլորտի հետագա զարգացման գործում: Մեծապես կարևորելով առաջին ծրագրի իրականացման ընթացքում ձեռքբերված հաջողությունները` երկու կողմերից համոզմունք արտահայտվեց, որ երկրորդ ծրագիրն էլ ավելի կընդլայնի հաջողությունների շրջանակը և առավել մեծ հնարավորություններ կընձեռի ինչպես համայնքներին, այնպես էլ կաթի, մասի, մրգի և բանջարեղենի արժեշղթաների տարբեր...[more]





16.03.2015

ՀԳՌԿՄ և ՀԳՌԿՄ երկրորդ ծրագրերի սոցիալական հարցերի քննարկում

Այսօր Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակում Համաշխարհային բանկի մասնագետների, առաքելության անդամների և գրասենյակի աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցավ ՀԳՌԿՄ և ՀԳՌԿՄ երկրորդ ծրագրերի շրջանակներում սոցիալական հարցերի քննարկում-հանդիպումը: Քննարկման ընթացքում ԳԾԻԳ-ի սոցիալական հարցերով մասնագետի կողմից ներկայացվեցին ՀԳՌԿՄ ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները, ինչպես նաև ՀԳՌԿՄ երկրորդ ծրագրի Սոցիալական գնահատման հաշվետվության արդյունքներն ու առաջարկությունները: Քննարկում-հանդիպման նպատակն էր երաշխավորել, որ բոլոր պատասխանատու մասնագետները տեղեկացված են ծրագրի հետ առնչվող բոլոր սոցիալական հարցերի վերաբերյալ: Հանդիպմանը ներկա երկու կողմերից հնչեցվեցին փաստեր և ներկայացվեցին առաջարկություններ: Կոնստրուկտիվ քննարկման մթնոլորտում ձեռք բերվեցին փոխադարձ ընդունելի քայլեր և միջոցառումներ, որոնք պետք է իրականացվեն ՀԳՌԿՄ երկրորդ ծրագրի շրջանակներում` ծրագրում խոցելի խմբերի մասնակցությունը ապահովելու, պատշաճ տեղեկատվություն տարածելու, կանանց և երիտասարդների մասնակցությունը...[more]





13.03.2015

Այցելություն ՀՀ Սյունիքի մարզ

Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի շրջանակներում Համաշխարհային բանկի ծրագրի իրականացման աջակցության առաքելության գյուղատնտեսության ոլորտի մասնագետ, բանկի խորհրդատու Դեվիդ Լագը և սննդամթերքի անվտանգության ոլորտի մասնագետ, բանկի խորհրդատու Արա Կարապետյանը այցելեցին Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր: Այցելել են ծրագրի մրցակցային դրամաշնորհների բաղադրիչի շրջանակներում իրականացվող 4 դրամաշնորհային ծրագրեր, կենդանիների առողջության բաղադրիչի շրջանակներում ՀՀ Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքում հիմնված անասնաբուժական սպասարկման կենտրոն, ՊԳԿ-ի աջակցություն Հայաստանին սպանդանոցների հիմնման ծրագրի շրջանակներում կառուցված սպանդանոց, պանրի վերամշակման արտադրամաս, գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններ: Այցի ընթացքում խորհրդատուներին ուղեկցեցին  մրցակցային դրամաշնորհների բաղադրիչի համակարգող Վահան Ղուկասյանը,  բաղադրիչի գլխավոր մասնագետ Գեորգի Հովհաննիսյանը և կենդանիների առողջության բաղադրիչի համակարգող Սոնա Ծառուկյանը:...[more]





Displaying results 86 to 90 out of 103