HomeՍկիզբ
Please enter a searchword.

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊՀ

«Գյուղատնտեսական Բարեփոխումների Աջակցության» ծրագրի իրականացման գրասենյակը` որպես շահույթ չհետապնդող հաստատություն հիմնվել է 1997 թ-ի սեպտեմբերի 4-ին ՀՀ Գյուղատնտեսության նախարարության  N 320 հրամանի համաձայն: 1998 թվականի հուլիսի 27-ին այն վերակազմավորվեց «Գյուղատնտեսական Բարեփոխումների Իրականացման» Ծրագրի իրականացման գրասենյակ պետական փակ բաժնետիրական ընկերության` համաձայն ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության և ՀՀ Գյուղատնտեսության նախարարության կողմից համատեղ մշակված թիվ 1 արձանագրության:

Համաձայն ՀՀ Կառավարության N 765 որոշման, թվագրված 1999 թվականի դեկտեմբերի 22-ին, «Գյուղատնտեսական Բարեփոխումների Իրականացման» ծրագրի իրականացման գրասենյակ պետական փակ բաժնետիրական ընկերությունը լուծարվեց և փոխարենը ստեղծվեց «Գյուղատնտեսական Բարեփոխումների Իրականացման» ծրագրի իրականացման գրասենյակ պետական հիմնարկը:

2011 թվականին «Գյուղատնտեսական Բարեփոխումների Իրականացման» ծրագրի իրականացման գրասենյակ պետական հիմնարկը վերանվանվեց «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման" գրասենյակ պետական հիմնարկի` համաձայն ՀՀ Կառավարության N 355 որոշման:

Միջոցառումներ

01.04.2016

ՀՀ գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ, որտեղ խորհրդակցություն է անցկացրել գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացիկ խնդիրներն ու առաջիկա անելիքները քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցում էին Արագածոտնի մարզի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, մարզի  պատգամավորները,   Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, համայնքապետեր և ֆերմերներ:   «Արագածոտնի մարզում գյուղատնտեսության ոլորտը վերջին շրջանում զգալի առաջընթաց է ունեցել: Մարզի մասնաբաժինն անցած տարվա գյուղատնտեսական արտադրանքի համախառն արդյունքի մեջ կազմել է մոտավորապես 10 տոկոս, ինչը բավականին բարձր ցուցանիշ է: Ընդ որում, հաջողություններ են գրանցվել ոլորտի բոլոր ճյուղերում, հատկապես հացահատիկային մշակաբույսերի արտադրության, պտղաբուծության և խաղողագործության, ինչպես նաև...[more]





25.03.2016

Հանրային քննարկում Շիրակի մարզի Փանիկ համայնքում

Ս.թ. մարտի 24-ին «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակում Շիրակի մարզի Փանիկ համայնքի գյուղապետարանում շահառուների հետ տեղի ունեցավ հանրային խորհրդատվություն անասնաբուժական սպասարկման կենտրոնի կառուցման վերաբերյալ:

 Հանդիպման նպատակն էր համայնքի բնակչությանը ծանոթացնել և ներկայացնել համայնքում կառուցվող անասնաբուժական սպասարկման կենտրոնի գործունեությունը, շինարարության ընթացքում հնարավոր բացասական բնապահպանական և սոցիալական ազդեցությունները, ինչպես նաև դրանք մեղմացնող միջոցառումները:

 «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ-ի ճարտարագետ շինարար Արտուշ Երանոսյանը ներկայացրեց կենտրոնի կառուցման հետ կապված տեխնիկական հարցեր, մասնավորապես, շինարարական աշխատանքների մեկնարկի և ընթացի,  կապալառուի ընտրության վերաբերյալ և այլն: Հատուկ նշվեց, որ ընտրված կապալառուն շին. աշխատանքներին կներգրավի համայնքի բնակիչներին:

[more]





22.03.2016

Այցելություններ ՀԳՌԿՄ առաջին և երկրորդ ծրագրերի համայնքներ

Նախքան համայնքներում գարնանային աշխատանքների մեկնարկը՝ ԳԾԻԳ-ի մոնիտորինգի մասնագետ Իռեն Առուստամյանի կողմից իրականացվում են այցեր ՀԳՌԿՄ առաջին և երկրորդ ծրագրերում ընդգրկված համայնքների կոոպերատիվներ:  Առաջին այցելություններն իրականացվեցին  ՀՀ Կոտայքի և Արագածոտնի մարզի համայնքներ:

ՀԳՌԿՄ առաջին ծրագրի շրջանակներում այցելությունների նպատակն է ծանոթանալ իրականացվող ծրագրի արդյունքներին, հանդիպումներ ունենալ կոոպերատիվի անդամ հանդիսացող տնտեսությունների հետ՝ պարզելու, թե որքանով են բավարարված ծրագրից նրանց ակնկալիքները, որքանով է կոոպերատիվի գործունեությունը շարունակում նպաստել ծրագրի հաջող իրականացմանը և ծրագրի հաջողությանը խոչընդոտող ինչ հանգամանքներ են առաջացել:

Ծրագրի արդյունքներն առավել քան խոսուն են՝ ավելի քան 25% կաթնատվության աճ, շուրջ 22% կենդանի քաշաճ, ինչպես նաև առկա է շուրջ 17% ԽԵԱ գլխաքանակի աճ, որն ի սկզբանե որպես նպատակ սահմանված չի եղել: Համայնքներում նկատվում են դրական...[more]





14.03.2016

Շինարարական և բնապահպանական մեղմացնող միջոցառումների կատարման մոնիթորինգային այց

Ս.թ. մարտի 12-ին ԳԾԻԳ ՊՀ-ի ճարտարագետ-շինարար Ա. Երանոսյանը,  Կենդանիների առողջության ենթաբաղադրիչի համակարգող  Ս. Ծառուկյանը և բնապահպանական խորհրդատու Ա. Սավադյանը մոնիթորինգային այց կատարեցին ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնք:

Այցի նպատակն էր  Բերդ համայնքում  կառուցվող անասնաբուժական սպասարկման կենտրոնի շինարարական աշխատանքների ընթացքի վերահսկումը:  

Այցելության ժամանակ գնահատվեց շինարարական աշխատանքների իրականացման ընթացքը և որակը: 

Իրականացվեց շրջակա միջավայրի վրա ազդեցությունը մեղմացնող միջոցառումների կատարման ընթացքի, ինչպես նաև շինարարական հրապարակում շինարարների և բնակչության անվտանգությունն ապահովող միջոցների առկայության ստուգում: ՀԲ պահանջներին համաձայն՝ լրացվեց բնապահապնական մոնիթորինգի դաշտային ստուգաթերթիկը:

Տեղի ունեցավ քննարկում՝ կապված շինարարության հետագա աշխատանքների իրականացման հետ:

[more]





10.03.2016

Փորձի փոխանակում Հայաստանի և Ղրղզստանի միջև

Փորձի փոխանակման շրջանակներում Հայաստանում էր FAO ներդրումային աջակցության աշխատակից պարոն Կուվատ Բապաևը: Ղրղզստանում իրականացվող Գյուղատնտեսական ներդրումների աջակցության ծրագրին (ԳՆԱԾ/AISP) հաջորդել են ՀԲ Արոտավայրերի բարելավման ու IFAD-ի կողմից ֆինանսավորվող Անասնապահության և շուկայի զարգացման (ԱՇԶԾ/LMDP) ծրագրերը: Վերոնշյալ Ծրագրերի նպատակները, խնդիրները և ուղղվածությունը նման են  Գյուղատնտեսական ԾԻԳ-ի կողմից Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում իրականացվող ՀԳՌԿՄ ծրագրին: Այցի նպատակը Հայաստանի և Ղրղզստանի Հանրապետությունների միջև Ծրագրերի իրականացման ընթացքում ձեռք բերված փորձի, քաղված դասերի փոխանակումն էր: Կազմակերպվել են հանդիպումներ, քննարկումներ Գյուղատնտեսական ԾԻԳ-ի աշխատակիցների, մասնավորապես, «Համայնքների արոտավայրերի/անասնապահության կառավարման համակարգ» բաղադրիչի աշխատակիցների և մասնագետների հետ: Անցկացվել է աշխատաժողով, և պարոն Կուվատ Բապաևը ներկայացրել է Ղրղզստանի Հանրապետությունում Արոտավայրերի...[more]





Displaying results 46 to 50 out of 103