HomeՍկիզբ
Please enter a searchword.

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊՀ

«Գյուղատնտեսական Բարեփոխումների Աջակցության» ծրագրի իրականացման գրասենյակը` որպես շահույթ չհետապնդող հաստատություն հիմնվել է 1997 թ-ի սեպտեմբերի 4-ին ՀՀ Գյուղատնտեսության նախարարության  N 320 հրամանի համաձայն: 1998 թվականի հուլիսի 27-ին այն վերակազմավորվեց «Գյուղատնտեսական Բարեփոխումների Իրականացման» Ծրագրի իրականացման գրասենյակ պետական փակ բաժնետիրական ընկերության` համաձայն ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության և ՀՀ Գյուղատնտեսության նախարարության կողմից համատեղ մշակված թիվ 1 արձանագրության:

Համաձայն ՀՀ Կառավարության N 765 որոշման, թվագրված 1999 թվականի դեկտեմբերի 22-ին, «Գյուղատնտեսական Բարեփոխումների Իրականացման» ծրագրի իրականացման գրասենյակ պետական փակ բաժնետիրական ընկերությունը լուծարվեց և փոխարենը ստեղծվեց «Գյուղատնտեսական Բարեփոխումների Իրականացման» ծրագրի իրականացման գրասենյակ պետական հիմնարկը:

2011 թվականին «Գյուղատնտեսական Բարեփոխումների Իրականացման» ծրագրի իրականացման գրասենյակ պետական հիմնարկը վերանվանվեց «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման" գրասենյակ պետական հիմնարկի` համաձայն ՀՀ Կառավարության N 355 որոշման:

Միջոցառումներ

16.03.2015

Այցելություն ՀՀ Արարատի մարզում իրականացվող մրցակցային դրամաշնորհային ծրագրեր

Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի վերահսկողական այցի նպատակով Հայաստան ժամանած Համաշխարհային բանկի առաքելության կազմի անդամ գյուղատնտեսության գծով բանկի խորհրդատու Դեվիդ Լագի կողմից այցելություն իրականացվեց ծրագրի մրցակցային դրամաշնորհների բաղադրիչի շրջանակներում ՀՀ Արարատի մարզում իրականացվող 6 դրամաշնորհային ծրագրեր: Այցի ընթացքում խորհրդատուին ուղեկցեցին բաղադրիչի կոորդինատոր` Վահան Ղուկասյանը, գրասենյակի փոխտնօրեն` Արմեն Վանյանը, ինչպես նաև ծրագրի մոնիտորինգի մասնագետ` Իրենա Առուստամյանը: Այցերի նպատակն էր ծանոթանալ շահառուներին, տեղում տեսնել դրամաշնորհային ծրագրերի իրականացման ընթացքը, համոզվել արդյոք կատարված աշխատանքները համապատասխանում են նախատեսվածին և ուղղված են սահմանված նպատակների ձեռքբերմանը, արդյոք տրամադրված դրամաշնորհն օգտագործվել է ըստ նպատակի և միջոցներ ձեռնարկվում են շահառուների կողմից տեխնոլոգիայի/փորձի իրականացման ուղղությամբ: Այցելության արդյունքերը գոհացուցիչ էին և հավաստում էին, որ ընտրվել են իրականացման համար...[more]





17.02.2015

Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքում «Անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի» բացման արարողություն

2015թ. փետրվարի 11-ին ՀՀ Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքում տեղի ունեցավ «Անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի» պաշտոնական բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, միջազգային, տեղական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ֆերմերներ և հյուրեր: Կենտրոնը հիմնվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից Համաշխարհային բանկի աջակցությամբ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի  շրջանակներում: Անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոնը ՀՀ Սյունիքի մարզի ֆերմերային տնտեսություններին առաջարկում է ծառայությունների լայն շրջանակ, այդ թվում` անասնաբուժական ծառայություններ, հիվանդությունների կանխարգելում և բուժում, արհեստական սերմնավորման ծառայություններ, անասնաբուժական դեղորայքի, անասնաբուժական և անասնապահական սարքավորումների և պարագաների վաճառք, խորհրդատվություն և ուսուցողական դասընթացներ: Առկա տեխնիկական և մասնագիտական...[more]





28.11.2014

Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության (ՀԳՌԿՄ) երկրորդ վարկային ծրագրի Սոցիալական գնահատման հաշվետվության նախագծի հանրային քննարկում

Ս.թ. նոյեմբերի 26-ին «Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոնում» (ԳԱՀԿ) կայացավ ՀԳՌԿՄ 2-րդ վարկային ծրագրի «Սոցիալական գնահատման» փաստաթղթի նախագծի հանրային քննարկում` ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» (ԳԾԻԳ) ՊՀ-ի տնօրեն Գ. Խաչատրյանի նախագահությամբ: Փաստաթուղթը ներկայացվեց ԳԾԻԳ ՊՀ-ի խորհրդատու` «ՊԱՍՎ» հետազոտական-վերլուծական կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Պ. Ասատրյանի կողմից: Քննարկմանը մասնակցեցին շահագրգիռ պետական կառույցների, հիմնադրամների, ՀԿ-ների, հանրապետության մարզերի և համայնքների ներկայացուցիչներ, ինչպես նաև Ծրագրի հնարավոր ազդեցությանը ենթարկվող այլ  շահագրգիռ կողմեր: Քննարկման նպատակն էր Ծրագրի գործողություններին և, մասնավորապես, Ծրագրի յուրաքանչյուր բաղադրիչի շրջանակներում նախատեսվող միջամտություններին առնչվող հիմնական սոցիալական խնդիրների և ազդեցությունների բացահայտումը, ինչպես նաև սոցիալական հնարավորություններից առավելագույնս օգտվելու և սոցիալական ռիսկերին անդրադառնալու վերաբերյալ...[more]





18.11.2014

Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքում «Անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի» բացման արարողություն

2014 թ. նոյեմբերի 14-ին Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքում տեղի ունեցավ «Անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի» պաշտոնական բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Համաշխարհային բանկի Երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Արուսյակ Ալավերդյանը, միջազգային, տեղական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ֆերմերներ և հյուրեր: Կենտրոնը հիմնվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից Համաշխարհային բանկի աջակցությամբ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի  շրջանակներում: Անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոնը ՀՀ Արագածոտնի մարզի ֆերմերային տնտեսություններին առաջարկում է ծառայությունների լայն շրջանակ, այդ թվում` անասնաբուժական ծառայություններ, հիվանդությունների կանխարգելում և բուժում, արհեստական սերմնավորման ծառայություններ, անասնաբուժական դեղորայքի, անասնաբուժական և անասնապահական սարքավորումների և պարագաների վաճառք,...[more]





15.09.2014

ՈՒՍՈՒՑՈՒՄ - ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԻ ԿԱՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Ս.թ. սեպտեմբերի 3-5-ը «Կանաչ արահետ» գյուղատնտեսության աջակցության հասարակական կազմակերպության կողմից, Լոռու մարզի Գյուլաքարակ գյուղում, «Ուսուցում ուսուցանողներին» խորհրդատվական ծրագրի շրջանակներում, անցկացվեց հերթական ուսուցումը՝ «Բնական կերհանդակների արդյունավետ կառավարում» թեմայով: Միջոցառմանը մասնակցում էին ծրագրում ընդգրկված վեց մարզերի (բացառությամբ՝ Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Վայոց ձորի) մարզային աջակցության թիմերի համակարգողներ, սպառողական կոոպերատիվների նախագահներ, անդամներ և գյուղապետեր: Աշխատանքներին մասնակցում էր նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման» գրասենյակի տնօրենի տեղակալ պրն. Արմեն Վանյանը և գրասենյակի մոնիտորինգի և գնահատման մասնագետ Իրենա Արուստամյանը: «Ուսուցում ուսուցանողների» խորհրդատվական ծրագիրն իրականացվում է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (ՀԳՌԿՄ) ծրագրի շրջանակներում՝ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF) ֆինանսավորմամբ: Ծրագրի նպատակը մեկն է՝ աջակցել Ծրագրի շրջանակներում...[more]





Displaying results 91 to 95 out of 103