HomeՍկիզբ
Please enter a searchword.

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊՀ

«Գյուղատնտեսական Բարեփոխումների Աջակցության» ծրագրի իրականացման գրասենյակը` որպես շահույթ չհետապնդող հաստատություն հիմնվել է 1997 թ-ի սեպտեմբերի 4-ին ՀՀ Գյուղատնտեսության նախարարության  N 320 հրամանի համաձայն: 1998 թվականի հուլիսի 27-ին այն վերակազմավորվեց «Գյուղատնտեսական Բարեփոխումների Իրականացման» Ծրագրի իրականացման գրասենյակ պետական փակ բաժնետիրական ընկերության` համաձայն ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության և ՀՀ Գյուղատնտեսության նախարարության կողմից համատեղ մշակված թիվ 1 արձանագրության:

Համաձայն ՀՀ Կառավարության N 765 որոշման, թվագրված 1999 թվականի դեկտեմբերի 22-ին, «Գյուղատնտեսական Բարեփոխումների Իրականացման» ծրագրի իրականացման գրասենյակ պետական փակ բաժնետիրական ընկերությունը լուծարվեց և փոխարենը ստեղծվեց «Գյուղատնտեսական Բարեփոխումների Իրականացման» ծրագրի իրականացման գրասենյակ պետական հիմնարկը:

2011 թվականին «Գյուղատնտեսական Բարեփոխումների Իրականացման» ծրագրի իրականացման գրասենյակ պետական հիմնարկը վերանվանվեց «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման" գրասենյակ պետական հիմնարկի` համաձայն ՀՀ Կառավարության N 355 որոշման:

Միջոցառումներ

12.05.2016

Աշխատանքային հանդիպում-քննարկում

Այսօր «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ-ում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում-քննարկում, որին մասնակցում էին Համաշխարհային բանկի (ՀԲ) «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (ՀԳՌԿՄ) ծրագրի ղեկավար Արուսյակ Ալավերդյանը, ՀԲ ՀԳՌԿՄ երկրորդ ծրագրի ղեկավար Բեկզոդ Շամսիևը, ՀԲ գործընկեր երկրին աջակցման գծով FAO փորձագետ  Թուրի Ֆիլեչան, ՀԲ փորձագետ Սթիվ Գոսը, «Գյուղատնտեսկան ԾԻԳ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանը և ԾԻԳ-ի աշխատակիցներ:

Աշխատանքային հանդիպման ընթացքում  մասնակիցները քննարկեցին ՀԳՌԿՄ երկրորդ Ծրագրի զարգացման հեռանկարները, խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված մի շարք միջոցառումների իրականացման հարցերը:

Քննարկվել են ներդրված «Տեղեկատվական կառավարման համակարգի»  արդյունավետ աշխատանքի հետ առնչվող մի շարք առանցքային հարցեր, ինչպիսիք են՝ համակարգի գործունեության արդյունավետության բարձրացումը, կիրառման մատչելիությունը:

Օրակարգային հարցերից...[more]





11.05.2016

Այցելություն ՀՀ ԳՆ «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ

«Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ կողմից 2015 թվականի փետրվարից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (ՀԳՌԿՄ) երկրորդ ծրագրի «Պետական կառույցների կարողությունների հզորացում» բաղադրիչի շրջանակներում նախատեսվում է աջակցություն տրամադրել ՀՀ ԳՆ «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին: Աջակցության հիմնական նպատակն է հզորացնել գիտական կենտրոնի կարողությունները բարձրորակ սերմերի ու սածիլների արտադրության  ծավալներն ավելացնելու և ՀՀ ֆերմերային տնտեսությունների պահանջարկը բավարարելու համար: Նշված արդյունքն ապահովելու համար ծրագրով նախատեսվում է իրականացնել ապակեպատ ջերմատան վերանորոգում և ջերմատան համար սարքավորումների ձեռքբերում, ֆիտոպաթոլոգիայի լաբորատորիայի վերանորոգում, ինչպես նաև լաբորատոր և գրասենյակային սարքավորումների տրամադրում:

Ս.թ. մայիսի 10-ին «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանը, փոխտնօրեն Արմեն Վանյանը և շինարար Վարդան Խոստիկյանն աշխատանքային...[more]





10.05.2016

Մոնիտորինգային այց ՀՀ Շիրակի մարզ

«Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ մոնիտորինգի մասնագետ Իրենա Առուստամյանը և ՀԲ գործընկեր երկրին աջակցման գծով FAO փորձագետ  Թուրի Ֆիլեչան  այցելեցին  «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության»  (ՀԳՌԿՄ) և ՀԳՌԿՄ երկրորդ ծրագրերում ընդգրկված ՀՀ Շիրակի մարզի Արևշատ և Փոքր Մանթաշ համայնքներ:

Այցի նպատակն էր ծանոթանալ ՀՀ Շիրակի մարզի Արևշատ համայնքում ՀԳՌԿՄ առաջին ծրագրի շրջանակներում իրականացվող ծրագրի արդյունքներին, հանդիպումներ ունենալ կոոպերատիվի նախագահի, անդամների հետ, գնահատել կոոպերատիվի կայուն գործունեության ապահովմանն ուղղված աշխատանքները, Ծրագրից մինչ օրս գրանցված և ակնկալվող արդյունքները, ինչպես նաև տեղեկանալ իրականացման ընթացքում առաջացած խնդիրներին:  

Մասնագետները հաջորդիվ այցելեցին ՀԳՌԿՄ երկրորդ ծրագրում ընդգրկված ՀՀ Շիրակի մարզի Փոքր Մանթաշ համայնք, որտեղ իրականացվեց մոնիտորինգ և պարզվեց, թե որքանով են համայնքի ղեկավարն ու կոոպերատիվի նախագահը...[more]





05.05.2016

Միջազգային փորձագետի այցը ՀՀ Արագածոտնի մարզ

Աշխատանքային այցով Հայաստանում է  ՀԲ գործընկեր երկրին աջակցման գծով FAO փորձագետ  Թուրի Ֆիլեչան: «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ համայնքների տնտեսական զարգացման գծով գլխավոր մասնագետ Կամո Խաչատրյանը, մոնիտորինգի մասնագետ Իրենա Առուստամյան, Արագածոտնի մարզի ՄԱԹ-ի համակարգող Ռուբիկ Ավետիսյանն ու Թուրի Ֆիլեչան  այցելեցին  «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության»  (ՀԳՌԿՄ) երկրորդ ծրագրում ընդգրկված ՀՀ Արագածոտնի մարզի Արտաշավան և Արայի համայնքներ:

Այցի նպատակն էր մոնիտորինգի ենթարկել և պարզել, թե որքանով են համայնքների ղեկավարներն և կոոպերատիվի նախագահները իրազեկված Ծրագրի շրջանակում իրականացվելիք աշխատանքներին, նախքան Ծրագիրը ինչ խնդիրներ են ունեցել համայնքները և դրանց լուծմանն ուղղված ինչ միջոցառումներ պետք է իրականացվեն, ինչ սպասելիքներ ունեն համայնքի բնակիչները Ծրագրի իրականացումից:

Քննարկվեցին համայնքների արոտավայրերի ներկայիս վիճակի, խմոցների...[more]





28.04.2016

Շինարարության սոցիալական մոնիտորինգ

«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի (ՀԳՌԿՄ 2) շրջանակներում  «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ սոցիալական մասնագետ Էմմա Մկրտչյանը, ճարտարագետ-շինարարներ Վարդան Խոստիկյանը և Արտուշ Երանոյանն իրականացրին տարաբնակեցման խնդիրների ստուգման մոնիտորնգային այցեր Ծրագրի շրջանակներում ընդգրկված ՀՀ Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի մարզերի Արայի, Լճաշեն, Լեռնանցք, Թավշուտ համայնքներում կառուցվող ջրարբիացման կետերի շինարարության տարածքներ:

Այցերի ընթացքում կատարած մի շարք ուսումնասիրություններից ու դիտարկումներից հետո սոցիալական մասնագետն արձանագրեց, որ համայնքներում Ծրագրի շրջանակներում իրականացվող ջրարբիացման կետերի և խողովակների կառուցման համար մասնավոր հողերի օգտագործման դեպքեր չկան: Շինարարական աշխատանքներն իրականացվում են բացառապես համայնքային հողերի վրա, ինչպես նաև չկան հարակից հողատարածքների, կառույցների, ներառյալ, բիզնես հաստատությունների մուտքերի ժամանակավոր սահմանափակման դեպքեր,...[more]





Displaying results 31 to 35 out of 98