HomeՍկիզբ
Please enter a searchword.
Displaying results 43 to 56 out of 66

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊՀ

«Գյուղատնտեսական Բարեփոխումների Աջակցության» ծրագրի իրականացման գրասենյակը` որպես շահույթ չհետապնդող հաստատություն հիմնվել է 1997 թ-ի սեպտեմբերի 4-ին ՀՀ Գյուղատնտեսության նախարարության  N 320 հրամանի համաձայն: 1998 թվականի հուլիսի 27-ին այն վերակազմավորվեց «Գյուղատնտեսական Բարեփոխումների Իրականացման» Ծրագրի իրականացման գրասենյակ պետական փակ բաժնետիրական ընկերության` համաձայն ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության և ՀՀ Գյուղատնտեսության նախարարության կողմից համատեղ մշակված թիվ 1 արձանագրության:

Համաձայն ՀՀ Կառավարության N 765 որոշման, թվագրված 1999 թվականի դեկտեմբերի 22-ին, «Գյուղատնտեսական Բարեփոխումների Իրականացման» ծրագրի իրականացման գրասենյակ պետական փակ բաժնետիրական ընկերությունը լուծարվեց և փոխարենը ստեղծվեց «Գյուղատնտեսական Բարեփոխումների Իրականացման» ծրագրի իրականացման գրասենյակ պետական հիմնարկը:

2011 թվականին «Գյուղատնտեսական Բարեփոխումների Իրականացման» ծրագրի իրականացման գրասենյակ պետական հիմնարկը վերանվանվեց «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման" գրասենյակ պետական հիմնարկի` համաձայն ՀՀ Կառավարության N 355 որոշման:

Միջոցառումներ

06.10.2016

Իրկանացվելիք աշխատանքների քննարկում

Նախօրեին «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ-ում  տնօրեն Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ  կազմակերպվել է աշխատանքային խորհրդակցություն աշխատակիցների և  «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարաման և մրցունակության» (ՀԳՌԿՄ) երկրորդ ծրագրում ընդգրկված ՀՀ Կոտայքի մարզի Բուժական և Քարաշամբ համայնքների ղեկավարների, կոոպերատիվի նախագահների հետ:  Հանդիպման նպատակն էր քննարկել համայնքներում առկա խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված միջոցառումները, կատարվելիք աշխատանքները:  

Մարզային աջակցության թիմի և տեխնիկական փորձագետների աջակցությամբ կազմվել են վերոնշյալ համայնքների Արոտավայրերի կառավարման և անասնապահության զարգացման պլանները, որոնցում ներառված են Ծրագրի շրջանակներում իրականացվելիք աշխատանքները:

Բուժական համայնքն ունի է 2000 հա արոտավայր, առկա է ջրարբիացման խնդիր, անհրաժեշտ է տեղադրել 6 խմոց: Համայնքում կան բնական աղբյուրներ, որոնք կարող են նպաստել ջրարբիացման խնդրի լուծմանը: Համայնքն...[more]





05.10.2016

Համաշխարհային բանկի պատվիրակության այցը ՀՀ Լոռու մարզ

Ս. թ. հոկտեմբերի 4-ին Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությունը՝ Երևանի գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին, «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (ՀԳՌԿՄ) ծրագրի համակարգող Արուսյակ Ալավերդյանը, ինչպես նաև «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանը, աշխատակիցներ Վահան Ղուկասյանը, Գեորգի Հովհաննիսյանը և Լոռու Մարզային աջակցության թիմի համակարգող Հակոբ Կյուրեղյանն այցելեցին ՀՀ Լոռու մարզ: Առաջին այցը Սպիտակ քաղաքում գտնվող գոմեշաբուծության զարգացման և գոմեշի կաթից ստացվող կաթնամթերքի արտադրամասն էր: 2008-2009թթ. տնտեսությունն արտադրել է ավելի քան 2500կգ «Մոցարելլա» տեսակի պանիր գոմեշի կաթից, 6400կգ  «Չանախ» տեսակի պանիր կովի կաթից, 6800 կգ մածուն գոմեշի կաթից: Ծրագրի զարգացման ընթացքում 2015թ. արտադրվել է  3000կգ «Մոցարելլա» տեսակի պանիր գոմեշի կաթից, 20000կգ  «Չանախ» տեսակի պանիր կովի կաթից  և 5000 կգ մածուն գոմեշի կաթից: Ֆերմերային խմբի ղեկավար Ա. Կարապետյանը նշեց, որ եկամուտների ավելացման արդյունքում...[more]





26.09.2016

Գյուղական կյանք և բերքի փառատոն

Ս.թ. սեպտեմբերի 24-ին «Կանաչ արահետ» ՀԿ նախաձեռնությամբ Երևանի Անգլիական այգում անցկացվեց «Գյուղական կյանք և բերքի փառատոն» ամենամյա միջոցառումը: Փառատոնն անցկացվեց 3-րդ անգամ, որին մասնակցում էին ավելի քան 100 ֆերմերային խմբեր և գյուղատնտեսության ոլորտի ձեռներեցներ: Փառատոնին ներկա էին Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին,  ԵՄ պատվիրակության  արտաքին համագործակցության  պատասխանատու Ջոն Բարքերը, ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանը, այլ պաշտոնատար անձինք և հյուրեր, ովքեր ողջունեցին ներկաներին և ընդգծեցին միջոցառման կարևորությունը:

Փառատոնի նպատակն է նպաստել Հայաստանում կայուն գյուղատնտեսության զարգացմանը, աջակցել գյուղատնտեսությամբ զբաղվող ֆերմերային տնտեսություններին՝ ներկայացնելու իրենց արտադրանքը:

Գյուղատնտեսության...[more]





15.09.2016

Հանրային քննարկում Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքում

«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի շրջանակում Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքի համայնքապետարանում շահառուների հետ տեղի է ունեցել հանրային խորհրդատվություն անասնաբուժական սպասարկման կենտրոնի կառուցման վերաբերյալ:

Հանդիպման նպատակն էր համայնքի բնակչությանը ներկայացնել համայնքի վարչական տարածքում կառուցվող անասնաբուժական սպասարկման կենտրոնի գործունեությունը, շինարարության ընթացքում բնապահպանական և սոցիալական հնարավոր բացասական ազդեցությունները, ինչպես նաև դրանք մեղմացնող միջոցառումները:

«Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ ճարտարագետ շինարար Արտուշ Երանոսյանը ներկայացրեց կենտրոնի կառուցման հետ կապված տեխնիկական հարցեր, մասնավորապես, շինարարական աշխատանքների մեկնարկի և ընթացքի, կապալառուի ընտրության վերաբերյալ և այլն:

[more]





16.08.2016

«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» առաջին և երկրորդ ծրագրերի շոշափելի արդյունքները

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարության խորհրդակցությունների սենյակում տեղի է ունեցել «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել են «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (ՀԳՌԿՄ)  առաջին և երկրորդ ծրագրերի  շրջանակներում կատարված աշխատանքներն ու գրանցված արդյունքները:

 ՀՀ կառավարության կողմից Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ՀԳՌԿՄ ծրագիրը մեկնարկել է 2011 թվականի հուլիսին, այն նախատեսվում է ավարտել 2016 թ. սեպտեմբերին:

Ծրագրի հիմնական նպատակներն են աջակցել ՀՀ 6 մարզի (Արագածոտն, Շիրակ, Լոռի, Տավուշ, Գեղարքունիք և Սյունիք) անասնապահական ուղղվա­ծություն ունեցող բարձր լեռնային և սահմանամերձ 55 համայնքներին, որտեղ անաս­նապահությունն ապրուստի հիմնական միջոց է հանդիսանում, ներդնել արոտօգտագործման և կերար­տադրության վրա հիմնված անասնապահական մթերքի արտադրության արդյունավետ և...[more]





Displaying results 16 to 20 out of 102