HomeՍկիզբ
Please enter a searchword.
Displaying results 1 to 14 out of 66
<< First < Previous 1-14 15-28 29-42 43-56 57-66 Next > Last >>

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊՀ

«Գյուղատնտեսական Բարեփոխումների Աջակցության» ծրագրի իրականացման գրասենյակը` որպես շահույթ չհետապնդող հաստատություն հիմնվել է 1997 թ-ի սեպտեմբերի 4-ին ՀՀ Գյուղատնտեսության նախարարության  N 320 հրամանի համաձայն: 1998 թվականի հուլիսի 27-ին այն վերակազմավորվեց «Գյուղատնտեսական Բարեփոխումների Իրականացման» Ծրագրի իրականացման գրասենյակ պետական փակ բաժնետիրական ընկերության` համաձայն ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության և ՀՀ Գյուղատնտեսության նախարարության կողմից համատեղ մշակված թիվ 1 արձանագրության:

Համաձայն ՀՀ Կառավարության N 765 որոշման, թվագրված 1999 թվականի դեկտեմբերի 22-ին, «Գյուղատնտեսական Բարեփոխումների Իրականացման» ծրագրի իրականացման գրասենյակ պետական փակ բաժնետիրական ընկերությունը լուծարվեց և փոխարենը ստեղծվեց «Գյուղատնտեսական Բարեփոխումների Իրականացման» ծրագրի իրականացման գրասենյակ պետական հիմնարկը:

2011 թվականին «Գյուղատնտեսական Բարեփոխումների Իրականացման» ծրագրի իրականացման գրասենյակ պետական հիմնարկը վերանվանվեց «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման" գրասենյակ պետական հիմնարկի` համաձայն ՀՀ Կառավարության N 355 որոշման:

Միջոցառումներ

06.04.2017

Սոցիալական մոնիտորինգային այց

«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի (Ծրագիր)  շրջանակներում «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ աշխատակիցներ «Արժեշղթաների զարգացում» (ԱՇԶ) բաղադրիչի սննդամթերքի անվտանգության մասնագետ Գեորգի Հովհաննիսյանն ու Ծրագրի սոցիալական մասնագետ Էմմա Մկրտչյանը ս.թ. ապրիլի 5-ին սոցիալական մոնիտորինգային այց կատարեցին Երևանում գտնվող «Արժեշղթաների զարգացում» բաղադրիչի շրջանակներում «Բիզնեսի զարգացում մեղրի արտահանման համար» ենթածրագիրն իրականացնող «Մեր սարեր հոլդինգ» ՍՊԸ: Այցի ընթացքում սոցիալական մասնագետի կողմից ստուգվեց իրականացվող ենթածրագրի  համապատասխանությունը Ծրագրի սոցիալական երաշխիքներին՝ ըստ համապատասխան հարցաթերթի: Ընկերության ներկայացուցիչները  մանրամասն պատասխանեցին «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ աշխատակիցների բոլոր հարցերին, իսկ սոցիալական մասնագետը համապատասխան խորհրդատվություն տրամադրեց ընկերության ներկայացուցիչներին: 

Ենթածրագի շրջանակներում գործունեություն է ծավալվում ՀՀ...[more]





24.03.2017

Մեքենա-տրակտորային կայանների ստեղծմանն ուղղված քայլեր

Ս.թ. մարտի 23-ին Գեղամ Գևորգյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության գյուղատնտեսության, սննդի և ճանապարհաշինարարական մեքենաշինության վարչության պետ Եվգենի Կորչևոյի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն: Հանդիպմանը մասնակցում էին նաև «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ գնումների գլխավոր մասնագետ Ազատ Թովմասայնը և «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի «Համայնքների արոտավայրերի/անասնապահության կառավարման համակարգ» բաղադրիչի համակարգող Կարեն Թորոսյանը:

Քննարկվել են ՀՀ գյուղտեխնիկա  մատակարարելու խնդիրները, հնարավորություններն ու հեռանկարները: Կողմերը կարևորել են հնարավորինս սեղմ ժամկետներում մեքենա-տրակտորային կայանի (ՄՏԿ) ստեղծման հարցը: Մշակվել և ստորագրվել է ճանապարհային քարտեզ, որում ընդգրկվել են նախատեսվող համատեղ...[more]





03.03.2017

«Մեկ պատուհան» սպասարկման կենտրոնի բացման արարողությունը

ՀԲ ֆինանսավորմամբ «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (ՀԳՌԿՄ) երկրորդ  ծրագրի Պետական կառույցների հզորացման բաղադրիչի շրջանակներում իրականացվել են ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (Ծառայություն)` «Մեկ պատուհան» սկզբունքով տնտեսվարողների և քաղաքացիների սպասարկման կենտրոնի ներդրման աշխատանքներ: Կենտրոնը միտված է բարելավելու և բարձրացնելու տնտեսվարող սուբյեկտների և քաղաքացիների սպասարկման որակը:

Այսօր տեղի ունեցավ սպասարկման կենտրոնի բացման արարողությունը` ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի, ՀՀ ԳՆ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրենի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի, ՀԲ խորհրդատու Արա Կարապետյանի և այլ հյուրերի մասնակցությամբ: Ծառայության պետ Իշխան Կարապետյանը բացման խոսքում նշեց, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը զգալիորեն պարզեցրել է վարչարարությունն ու Ծառայությանն առնչվող...[more]





01.03.2017

Ծովագյուղում արտադրված հնդկաձավարը շուտով կհայտնվի տեղական շուկայում. նախարարը այցելել է Գեղարքունիքի մարզ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին  աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ:

Նախարարը մեկնել է Ծովագյուղ համայնք, որտեղ եղել է ENPARD ծրագրի շրջանակում ստեղծված հնդկացորենի վերամշակման գործարանում: 2015 թվականից մարզում ENPARD–ի շնորհիվ ստեղծվել են 5 կոոպերատիվներ, որոնք զբաղվում են  հնդկացորենի մշակությամբ, և հենց նրանց արտադրած հնդկացորենն էլ վերամշակվում է այս արտադրամասում: Նախարարի խոսքով` սա բավական հետաքրքիր ծրագիր է, որը հնարավորություն կտա փոխարինել ներմուծումը տեղական արտադրանքով, ուստի պահանջակի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալուց հետո կառավարությունը ծրագրի շարունակականությունն ապահովելու և ընդլայնելու նպատակով  կքննարկի  հնդկացորենի արտադրության համար հատուկ պարարտանյութերի և սերմացուի սուբսիդավորման հարցը: Պատասխանատուները հավաստիացրել են` արդեն ապրիլի վերջին կունենան փաթեթավորված վերջնական արտադրանք, և հայաստանյան սպառողը հնարավորություն կունենա մանրածախ շուկայից գնել ...[more]





14.02.2017

Աշխատանքնային հանդիպում-քննարկում

Ս.թ. փետրվարի 13-ին «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ տնօրենի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը և «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (ՀԳՌԿՄ) երկրորդ ծրագրի «Համայնքի արոտավայրերի և անասնապահության կառավարման համակարգ» բաղադրիչի ղեկավար Կարեն Թորոսյանը, գլխավոր մասնագետ Կամո Խաչատրյանը և մյուս աշխատակիցները հանդիպեցին «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի ղեկավար Կարինա Հարությունյանի, ծրագրի խորհրդատու/փորձագետ Գագիկ Թովմասյանի և կառավարման մասնագետ/բաղադրիչի ղեկավար  Լուսինե Սիմոնյանի հետ:

Հանդիպման սկզբում Կ. Հարությունյանը ներկայացրեց իրենց կողմից իրականացվող ծրագիրը՝ նշելով, որ այն ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից և իրականացվում է ՀՀ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում: Ծրագրի նպատակն է վերոնշյալ մարզերում նպաստել անասնապահության ոլորտում ներգրավված ֆերմերների համար կաթի և մսի շուկաների...[more]





Displaying results 1 to 5 out of 102
<< First < Previous 1-5 6-10 11-15 16-20 21-25 26-30 31-35 Next > Last >>