APIU HistoryԳԾԻԳ-ի պատմությունը
Please enter a searchword.
Displaying results 1 to 14 out of 67
<< First < Previous 1-14 15-28 29-42 43-56 57-67 Next > Last >>

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ (ԳԾԻԳ)

Հայաստանի ագրո-արդյունաբերության ոլորտում շրջադարձային բարեփոխումներ սկսվեցին  իրականացվել 1990-ական թվականներից ի վեր: Հիմք դրվեց նոր արտադրական հարաբերություններին, որոնք հիմնականում պայմանավորված էին մասնավորեցման գործընթացներով և ենթադրում էին այլ հակադարձ մոտեցումներ: Ստեղծվել էր այնպսի իրավիճակ, որում որպես կարևորագույն խնդիրներ հանդես էին գալիս` նորաստեղծ արտադրական հարաբերությունների նկատմամբ առկա պատշաճ արձագանքի, կառավարման փորձի և որակյալ մասնագետների բացակայությունը: Քաղաքականությունը գերիշխող դերակատարություն ուներ ոլորտում բավականին երկար ժամանակ: Այնուամենայնիվ, գյուղատնտեսական ծրագրի իրականացման գրասենյակի ստեղծումը առաջին քայլ էր ուղղված արտադրա-տնտեսական տարրի իրականացմանը:

«Գյուղատնտեսական Բարեփոխումների Աջակցության» ծրագրի իրականացման գրասենյակը` որպես շահույթ չհետապնդող հաստատություն հիմնվել է 1997 թ-ի սեպտեմբերի 4-ին ՀՀ Գյուղատնտեսության նախարարության  N 320 հրամանի համաձայն: 1998 թվականի հուլիսի 27-ին այն վերակազմավորվեց «Գյուղատնտեսական Բարեփոխումների Իրականացման» Ծրագրի իրականացման գրասենյակ պետական փակ բաժնետիրական ընկերության` համաձայն ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության և ՀՀ Գյուղատնտեսության նախարարության կողմից համատեղ մշակված թիվ 1 արձանագրության:

Համաձայն ՀՀ Կառավարության N 765 որոշման, թվագրված 1999 թվականի դեկտեմբերի 22-ին, «Գյուղատնտեսական Բարեփոխումների Իրականացման» ծրագրի իրականացման գրասենյակ պետական փակ բաժնետիրական ընկերությունը լուծարվեց և փոխարենը ստեղծվեց «Գյուղատնտեսական Բարեփոխումների Իրականացման» ծրագրի իրականացման գրասենյակ պետական հիմնարկը:

2011 թվականին «Գյուղատնտեսական Բարեփոխումների Իրականացման» ծրագրի իրականացման գրասենյակ պետական հիմնարկը վերանվանվեց «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման" գրասենյակ պետական հիմնարկի` համաձայն ՀՀ Կառավարության N 355 որոշման:

Հայաստանի Հանրապետության և Միջազհային Զարգացման Ընկերակցության միջև կնքված վարկային համաձայնագրերի համաձայն տրամադրված բոլոր ֆինանսական միջոցները, ընդգրկվում են պետական բյուջեում` ըստ տարիների և յուրաքանչյուր ծրագրի ֆինանսավորման աղբյուրի: Յուրաքանչյուր ծրագրի համար ըստ ֆինանսավորման աղբյուրի տարբեր բանկային հաշիվներ են բացվում և սկսած 2011 թվականի հոկտեմբեր ամսվանից այդ բոլոր բանկային հաշիվները տեղափոխվել են ՀՀ Ֆինանսների նախարարության ենթակայության տակ գտնվող գանձապետական բաժին:

Նախապատրասկան որոշակի աշխատանքների իրականացման փուլից հետո պետական հիմնարկն սկսեց իր գործունեություն գյուղատնտեսական ծրագրերի իրականացման ուղղությամբ:

Գրասենյակի գործունեության ողջ պատմության ընթացքում իրականացվել են հետևյալ ծրագրերը` նշված հերթականությամբ:

Առաջին ծրագիր - «Գյուղատնտեսական բարեփոխումների իրականացման» ծրագիր, «ԳԲԱԾ»

Ծրագրի հիմնական նպատակներն էին.

· Աջակցություն մասնավոր տնտեսություններին և վերամշակողներին,

· Ինստիտուցիոնալ կառույցների և խորհրդատվական ծառայությունների հզորացում,

· Գյուղատնտեսական համակարգի գիտահետազոտական և ուսուցման կարողությունների հզորացում,

· Շուկայավարման և ուսուցման վերաբերյալ առկա տեղեկատվության հզորացում:

Խորհրդատվական ծառայություններն ենթադրվում էր, որ պետք է առանցքային նշանակություն ունենային ի հայտ եկած խնդիրների լուծման հարցում: Այդ ծառայուություններն արդեն իսկ ունեւն հնգամյա պատմություն և այդ համակարգը քիչ թե շատ կայացած էր: Ծրագրի ընդհանուր արժեքն էր 19,815 միլիոն ԱՄՆ դոլար: Ծրագիրն իրականացվել է 1998-2005 թթ-ների ժամանակահատվածում:  

Երկրորդ ծրագիր  «Գյուղատնտեսական ձեռնարկությունների և փոքրածավալ գյուղատնտեսության զարգացման” ծրագիր, ԳՁՓԱԳԶ

Ծրագրի հիմնական նպատակներն էին.

· Աջակցություն կարողությունների զարգացմանը /վարկեր, գյուղ.տեխնիկայի և վերամշակման սարքավորումների լիզինգ/,

·  Գյուղական բիզնես կապերի խթանում /նոր արտադրատեսակներ, տեխնոլոգիաներ/,

· Աջակցություն պայմանագրային հիմունքներով գործող խորհրդատվական համակարգի համաֆինանսավորվող մոդելի զարգացմանը,

· Սերմերի և տնկիների շուկայի զարգացման խթանում,

· Գյուղական համայնքներում պլանավորման և կառավարման կարողությունների զարգացում և աջակցություն շուկայական կապերի հաստատմանը:

Ծրագրի ընդհանուր արժեքն էր 28.2 միլիոն ԱՄՆ դոլար, որից Զարգացման Վարկ` 20 միլիոն ԱՄՆ դոլար, Ճապոնական դրամաշնորհ` 1.75 միլիոն ԱՄՆ դոլար, ՀՀ Կառավարության համաֆինանսավորում` 1.82 միլիոն ԱՄՆ դոլար և այլ աղբյուրից` 4.63 միլիոն ԱՄՆ դոլար:

Ծրագիրն իրականացվել է 2005-2010 թթ-ների ժամանակահատվածում:

Հարկ է նշել, որ «ԳՁՓԳԱԶ» ծրագիրը 2010 թվականին անցկացված «Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բնակչության կենսապայմանների բարելավման» մրցույթում եղել է հաղթողներից մեկը:

Երրորդ ծրագիր - «Թռչնագրիպի հակազդման ծրագիր», ԹՀԾ

Ծրագիրը մեկնարկել է 2006 թվականի և իրականացվել է երկրորդ ծրագրին զուգահեռ:

Ծրագրի հիմնական նպատակներն էին.

· Բակային թռչնաբուծության շրջանում զոոնոս հիվանդությունների մակարդակի կրճատում,

· Արագ արձագանքման միջոցառումների կազմակերպում և վարակի, ինչպես նաև բնակչության շրջանում այլ պաթոգեն ռիսկերի վերահսկում:     

Ծրագրի ընդհանուր արժեքն էր 6.25 միլիոն ԱՄՆ դոլար և այն իրականացվել է ԳԾԻԳ-ի և ՀՀ Առողջապահության նախարության համագործակցության շրջանակներում, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների ինչպիսիք են` USAID/DAI, USDA, EU/TASIS մասնակցությամբ 2006 – 2010 թթ-ների ընթացքում:  

Չորրորդ ծրագիր - «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության“ ծրագիր, ՀԳՌԿՄԾ

Ծրագիրը վավերացվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2011 թվականի հունիսի 23-ին և էֆֆեկտիվ է ճանաչվել 2011 թվականի հուլիսի 26-ին:

Ծրագրի ընդհանուր տևողությունը հինդ տարի է` 2011- 2016 թթ.: Ծրագրի ընդհանուր արժեքն է 21.33 միլիոն ԱՄՆ դոլար: Միջազգային և տեղական փորձագետների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքների համաձայն Հայաստանի անասնապահության ոլորտն ամբողջությամբ չի օգտագործում զարգացման առկա ռեսուրսները (հեռագնա արոտները թերօգտագործված են, մինչդեռ գյուղամերձ արոտները գտնվում են գերօգատգործված վիճակում), ինչպես նաև չօգտագործված է մնում վարելահողերի մեծ մասը: Սա հիմք հանդիսացավ ներկայիս ծրագրի մշակման համար:

Ծրագրի հիմնական բարելավել արտադրողունակ և առավել կայուն արոտավայրերի/անասնապահական համակարգերի կիրառումը ընտրված համայնքներում` անասնապահական արտադրանքի ծավալների աճի, արոտավայրերի կառավարաման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև անասնապահական արտադրանքից ստացվող զուտ եկամուտների աճի միջոցով: