HomeՍկիզբ
Please enter a searchword.
Displaying results 1 to 14 out of 36
<< First < Previous 1-14 15-28 29-36 Next > Last >>

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊՀ

Գյուղատնտեսական Բարեփոխումների Աջակցության» ծրագրի իրականացման գրասենյակը` որպես շահույթ չհետապնդող հաստատություն հիմնվել է 1997 թ-ի սեպտեմբերի 4-ին ՀՀ Գյուղատնտեսության նախարարության  N 320 հրամանի համաձայն: 1998 թվականի հուլիսի 27-ին այն վերակազմավորվեց «Գյուղատնտեսական Բարեփոխումների Իրականացման» Ծրագրի իրականացման գրասենյակ պետական փակ բաժնետիրական ընկերության` համաձայն ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության և ՀՀ Գյուղատնտեսության նախարարության կողմից համատեղ մշակված թիվ 1 արձանագրության:

Համաձայն ՀՀ Կառավարության N 765 որոշման, թվագրված 1999 թվականի դեկտեմբերի 22-ին, «Գյուղատնտեսական Բարեփոխումների Իրականացման» ծրագրի իրականացման գրասենյակ պետական փակ բաժնետիրական ընկերությունը լուծարվեց և փոխարենը ստեղծվեց «Գյուղատնտեսական Բարեփոխումների Իրականացման» ծրագրի իրականացման գրասենյակ պետական հիմնարկը:

2011 թվականին «Գյուղատնտեսական Բարեփոխումների Իրականացման» ծրագրի իրականացման գրասենյակ պետական հիմնարկը վերանվանվեց «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման" գրասենյակ պետական հիմնարկի` համաձայն ՀՀ Կառավարության N 355 որոշման:

Միջոցառումներ

18.06.2015

Այցելություն մրցակցային դրամաշնորհների ծրագրեր

Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության Ծրագրի  շրջանակներում «ԳԾԻԳ» ՊՀ աշխատակիցների կողմից ս.թ. հունիսի 17-ին իրականացվեց բնապահպանական և սոցիալական երաշխիքների ստուգման այցելություն «Մրցակցային դրամաշնորհային ծրագրում» (ՄԴԾ) ընդգրկված ՀՀ Արմավիրի մարզի Արտամետ համայնքի «Արևածաղկի խոշորահատիկ ունիվերսալ սորտի և հատիկների արտադրության նոր տեխնոլոգիայի ներդրում» և ՀՀ Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքում «Նոր տեխնոլոգիաների կիրառմամբ չրերի արտադրության կազմակերպում» ծրագրեր: «ԳԾԻԳ» ՊՀ-ի ՄԴԾ բաղադրիչի համակարգող Վ. Ղուկասյանը, բնապահապանական մասնագետ Ա. Սավադյանը և սոցիալական մասնագետ Է. Մկրտչյանը հանդիպեցին «Արտամետ» ոչ ֆորմալ ֆերմերային խմբի ղեկավար Տ. Ղազարյանի, ծրագրի ծառայություն մատուցող Ա. Մաղաքյանի և «Ծիածան-Անի» ՍՊԸ-ի տնօրեն Գ. Սիրեկանյանի հետ: Հանդիպման ընթացքում ծրագրերի շահառուների կողմից ներկայացվեց ծրագրերի իրականացման ընթացքը, գրանցված հաջողությունները և հիմնական խնդիրները: ՄԴԾ բաղադրիչի համակարգողը մանրամասն պատասխանեց բոլոր հարցերին և...[more]





05.06.2015

Աստղաշենի միջնակարգ դպրոցի սաները Երևանում

Էքսկուրսիայի շրջանակներում եռօրյա այցով Երևանում գնտվող Ղարաբաղի Աստղաշեն համայնքի դպրոցի ինը և տասներորդ դասարանի աշակերտների, ինչպես նաև նրանց ուղեկցող ուսուցիչների համար «ԳԾԻԳ»-ի կողմից կազմակերպվեց այցելություն «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակություն» ծրագրի շրջանակներում իրականացվող և աշակերտների համար հետաքրքրաշարժ մի շարք ենթածրագրեր: Նրանք այցելեցին «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակություն» ծրագրի շրջանակներում իրականացվող մրցակցային դրամաշնորհային ծրագրեր, մասնավորապես՝ հատապտուղների աճեցման , ինչպես նաև չրի պատրատսման ու շուկայահանման ծրագրեր: Ծրագրերի ընտրությունը պատահական չէր, այլ նպատակային, քանի որ այցելությունների արդյունքում ծրագրերի ղեկավարները տեղեկություններ հավաքեցին Աստղաշեն համայնքում առկա պոպոկի և հատապտուղների մասին՝ հետագայում այնտեղից հումք ձեռքբերելու նպատակով: Այսպիսով, որոշակի հիմքեր ստեղծվեցին հետագայում Աստղաշեն համայնքի բնակիչների հետ գործարար կապեր հաստատելու ուղղությամբ: Ծրագրերի ղեկավարները...[more]





04.06.2015

Կոոպերատիվի հիմնադիր ժողով Կոտայքի մարզի Ակունք համայնքում

Կոտայքի մարզի Ակունք համայնքը ՀԳՌԿՄ 2-րդ Ծրագրում ընդգրկելու նպատակով <<ԳԾԻԳ ՊՀ>> ներկայացուցիչների կողմից համայնքում ացնկացվեց կոոպերատիվի հիմնադիր ժողով:  Հանդիպմանը ներկա էին համայնքի ղեկավար Հ. Ռուբենյանը, «ԳԾԻԳ»-ի «Համայնքի արոտավայրերի և անասնապահության կառավարման համակարգ» բաղադրիչի գլխավոր մասնագետ Կ. Խաչատրյանը, սոցիալական մասնագետ Է. Մկրտչյանն, Կոտայքի մարզային աջակցության թիմի (ՄԱԹ) համակարգող Ա. Վարդանյանը և Կոտայքի ՄԱԹ համակարգողի օգնական Լ. Գևորգյանը: Հանդիպման ընթացքում ԳԾԻԳ մասնագետների  կողմից կրկին մանրամասն ներկայացվեցին Ծրագրի հիմնադրույթներն ու դրա շրջանակներում իրականացվող գործողությունները, ինչպես նաև Ծրագրում ընդգրկվելու և դրանից օգտվելու կարևորությունը համայնքի համար: Նաև, ներկայացվեցին  Ծրագրի սոցիալական երաշխիքները` կարևորելով կանանց և երիտասարդների, ինչպես նաև խոցելի խմբերի ներկայացուցիչների մասնակցությունը Ծրագրում և հատկապես որոշում կայացնելու գործընթացներում: Ներկայացվեց նաև Ծրագրի բողոքարկման մեխանիզմը և բացատրվեց ...[more]





02.06.2015

Ծրագրի ծանոթացման ժողով Կոտայքի մարզի Գառնի համայնքում

Կոտայքի մարզի Գառնի համայնքը ՀԳՌԿՄ 2-րդ Ծրագրում ընդգրկելու նպատակով «ԳԾԻԳ» ՊՀ-ի կողմից համայնքի բնակչության համար իրականացվեց Ծրագրի հիմնական գաղափարի, մոտեցումների և ընթացակարգերի վերաբերյալ նախնական ծանոթացման ժողով: Հանդիպմանը ներկա էին համայնքի ղեկավար Ա. Վարդանյանը, Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ Ա. Ասատրյանը, «ԳԾԻԳ»-ի «Համայնքի արոտավայրերի և անասնապահության կառավարման համակարգ» բաղադրիչի համակարգող Կ. Թորոսյանը, սոցիալական մասնագետ Է. Մկրտչյանն և Կոտայքի մարզային աջակցության թիմի (ՄԱԹ) համակարգող Ա. Վարդանյանը: Հանդիպման ընթացքում համայնքապետի կողմից ներկայացվեցին համայնքի խնդիրները և դրանց լուծման հարցում Ծրագրի կարևորությունն ու առկա ներուժը:  Այնուհետև, ԳԾԻԳ մասնագետների  կողմից մանրամասն ներկայացվեցին Ծրագրի հիմնադրույթներն ու դրա շրջանակներում իրականացվող գործողությունները, ինչպես նաև Ծրագրում ընդգրկվելու և դրանից օգտվելու կարևորությունը համայնքի համար: Ծրագրի գործողություններն ու ձեռքբերումներն...[more]





22.05.2015

Ուսուցում Կենդանիների հիվանդությունների տնտեսական վերլուծության թեմայով

«Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից 2012 թվականի հոկտեմբերի 30-ից Համաշխարհային բանկի «Ինստիտուցիոնալ Զարգացման Հիմնադրամ»-ի դրամաշնորհի ֆինանսավորմամբ իրականացվում է «Սննդամթերքի անվտանգության կարողությունների զարգացման» ծրագիրը: Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել սննդամթերքի անվտանգության ապահովման կարգավորումների ժամանակակից համակարգի ստեղծմանը` հիմնվելով միջազգային չափանիշների և որոշումների կայացման լավագույն փորձի վրա: Ներկայիս ծրագրի միջոցառումների շրջանակներում իրականացվում է նաև կենդանիների հիվանդությունների տնտեսական վերլուծության կարողությունների ձևավորում, որի կարևորագույն մաս է կազմում ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՀՀ ԳՆ «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության» աշխատակիցների համար «Կենդանիների հիվանդությունների տնտեսական վերլուծության» թեմայով ուսուցումը: Ուսուցման իրականացման նպատակով Հայաստանում է գտնվում  Ռեմկո Շրայվեր միջազգային փորձագետը, ով ուսուցման համար թեմատիկ նյութեր է նախապատրաստել կենդանիների առողջության...[more]





Displaying results 1 to 5 out of 34
<< First < Previous 1-5 6-10 11-15 16-20 21-25 26-30 31-34 Next > Last >>