HomeՍկիզբ
Please enter a searchword.
Displaying results 1 to 14 out of 48
<< First < Previous 1-14 15-28 29-42 43-48 Next > Last >>

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊՀ

Գյուղատնտեսական Բարեփոխումների Աջակցության» ծրագրի իրականացման գրասենյակը` որպես շահույթ չհետապնդող հաստատություն հիմնվել է 1997 թ-ի սեպտեմբերի 4-ին ՀՀ Գյուղատնտեսության նախարարության  N 320 հրամանի համաձայն: 1998 թվականի հուլիսի 27-ին այն վերակազմավորվեց «Գյուղատնտեսական Բարեփոխումների Իրականացման» Ծրագրի իրականացման գրասենյակ պետական փակ բաժնետիրական ընկերության` համաձայն ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության և ՀՀ Գյուղատնտեսության նախարարության կողմից համատեղ մշակված թիվ 1 արձանագրության:

Համաձայն ՀՀ Կառավարության N 765 որոշման, թվագրված 1999 թվականի դեկտեմբերի 22-ին, «Գյուղատնտեսական Բարեփոխումների Իրականացման» ծրագրի իրականացման գրասենյակ պետական փակ բաժնետիրական ընկերությունը լուծարվեց և փոխարենը ստեղծվեց «Գյուղատնտեսական Բարեփոխումների Իրականացման» ծրագրի իրականացման գրասենյակ պետական հիմնարկը:

2011 թվականին «Գյուղատնտեսական Բարեփոխումների Իրականացման» ծրագրի իրականացման գրասենյակ պետական հիմնարկը վերանվանվեց «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման" գրասենյակ պետական հիմնարկի` համաձայն ՀՀ Կառավարության N 355 որոշման:

Միջոցառումներ

10.02.2016

Հերթական համագործակցությունը ՀԲ փորձագետի հետ

Փետրվարի 1-6-ը աշխատանքային այցով Երևանում էր գտնվում ՀԲ փորձագետ Սթիվ Գոսը: Այցի շրջանակներում խորհրդատուն մի շարք հանդիպումներ, աշխատանքային քննարկումներ ունեցավ գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանի, աշխատակիցների, արոտավայրերի գծով խորհրդատու Գ. Թովմասյանի, ինչպես նաև Հայաստանում «Պարենի և գուղատնտեսության կազմակերպության» գրասենյակի ղեկավար Գ. Նասոյանի հետ:

Այցի նպատակն էր համատեղ քննարկումների արդյունքում մշակել և համաձայնեցնել «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակութան» ծրագրի իրականացման ավարտական հաշվետվության շրջանակներում ծրագրի ազդեցության գնահատման մեթոդաբանությունը: Կարևորելով Ծրագրի ընթացքում ձեռքբերված  բնապահպանական արդյունքները՝ խորհրդատուի կողմից վերանայվեց  «Համայնքի արոտավայրերի/անասնապահության համակարգ»-ի զարգացման շրջանակներում  արդեն իսկ բարելավված շուրջ 155000 հա արոտավայրերում վերջնական, ինչպես նաև Ծրագրի ճիշտ կառավարման արդյունքում առաջացած խնայողությունների շնորհիվ...[more]





29.01.2016

FAO-ի Ներդրումների բաժնի գլխավոր գյուղատնտեսի այցը Հայաստան

Հունվարի 18-27-ն ընկած ժամանակահատվածում  աշխատանքային այցով Հայաստանում էր FAO-ի Ներդրումների բաժնի գլխավոր գյուղատնտես Տուրի Ֆիլեչան: Այցի նպատակն էր ծանոթանալ ՀԳՌԿՄ ծրագրին և ծրագրով կատարված աշխատանքներին, ինչպես նաև աջակցել իրականացվելիք հետագա աշխատանքներին:

Այցի ընթացքում պարոն Ֆիլեչան հանդիպումներ է ունեցել ՀՀ Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գ. Պետրոսյանի, Համաշխարհային բանկի ՀԳՌԿՄ ծրագրի ղեկավար Ա. Ալավերդյանի, FAO-ի հայաստանյան ներկայացուցչի օգնական Գ. Նասոյանի, Գյուղատնտեսական ԾԻԳ-ի տնօրեն Գ. Խաչատրյանի և աշխատակազմի, տեղական խորհրդատու Գ. Թովմասյանի, ինչպես նաև գյուղատնտեսությամբ զբաղվող կազմակերպություններ՝ GIZ, SDA ներկայացուցիչների հետ:

[more]





28.12.2015

«Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ տնօրենի ամանորյա շնորհավորական ուղերձը

Հարգելի´ գործընկերներ, շնորհավորում եմ բոլորիս Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Նոր տարին ամենասպասված և ամենաբարի տոնն է և տա Աստված, որ իրականանան նոր տարվա հետ կապված բոլոր բարի ցանկությունները, հույսերն ու սպասումները: Վերջնակետին հասցրինք ևս մեկ տարի՝ լի քրտնաջան աշխատանքով, սպասումներով և արդեն իսկ ձեռքբերված արդյունքներով:

Գյուղատնտեսության ոլորտում արձանագրած հաջողությունները նպաստել են մեր երկրի գյուղական համայնքների բարեկեցությանն ու զարգացմանը: Արդյունավետ, համակարգված ու հետևողական աշխատանքի շնորհիվ մենք կարողացանք հասնել լուրջ հաջողությունների:

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս՝ մաղթելով բարեկեցություն, ուժ, եռանդ, ողջախոհություն՝ ակնկալելով հետաքրքիր նախագծեր, բեղուն աշխատանքային գործունեություն գալիք տարվա ընթացքում: Թող հետևում մնան բոլոր դժվարություններն ու անհաջողությունները, թող Նոր տարին նոր հաջողությունների ու նոր ձեռքբերումների սկիզբ լինի, թող խաղաղություն ու բարօրություն...[more]





09.12.2015

ՀԳՌԿՄ և ՀԳՌԿՄ երկրորդ ծրագրերի իրականացման ընթացքում ձեռք բերված շոշափելի արդյունքները

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարության խորհրդակցությունների սենյակում տեղի է ունեցել «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեցին  «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (ՀԳՌԿՄ) և ՀԳՌԿՄ երկրորդ ծրագրերի նպատակները, իրականացման ընթացքում կատարված աշխատանքները, ակնկալվող և ձեռք բերված արդյունքները, այլ խնդիրներ: ՀԳՌԿՄ ծրագիրը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Համաշխարհային բանկի փորձագետների  կողմից անասնապահության ոլորտում կատարված ուսումնասիրությունների հիման վրա, որոնց արդյունքում պարզվել է, որ Հայաստանում արոտների հիմնական /հեռագնա/ մասը թերի է օգտագործվում, իսկ գյուղամերձ արոտները գերօգտագործվում են և կորցնում են իրենց արտադրողականությունը` առաջացնելով բնապահպանական և տնտեսական լուրջ խնդիրներ: Միաժամանակ, լիարժեք չի օգտագործվում վարելահողերի զգալի մասը, որը հանդիսանում է բարձրարժեք անասնակերի հիմնական աղբյուր: Նշված խնդիրների լուծման նպատակով...[more]





30.11.2015

Ճամբարակի անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի բացումը

Ճամբարակ համայնքում բացվել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (ՀԳՌԿՄ) ծրագրի շրջանակներում կառուցված ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոնը: Կենտրոնի ստեղծմանն աջակցել է Համաշխարհային բանկը: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀԲ-ի ՀԳՌԿՄ ծրագրի ղեկավար Արուսյակ Ալավերդյանը, «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանը այլ պաշտոնատար անձինք և հյուրեր: Կենտրոնի կառուցման նպատակն է բարելավել մատուցվող անասնաբուժական ծառայությունների որակն ու կենդանիների առողջությունը, անասնաբույժների և ֆերմերների կարողությունները, խթանել անասնաբույժ-ֆերմեր համագործակցությունը, ապահովել որակյալ անասնաբուժական դեղորայքի և պարագաների հասանելիությունը, բարձրացնել իրազեկվածության մակարդակը դասընթացների միջոցով: Կենտրոնն ապահովված է Ծրագրի կողմից տրամադրված անհրաժեշտ կահույքով և սարքավորումներով, ունի հանդիպումների սենյակ, աշխատասենյակներ, ինչպես նաև...[more]





Displaying results 1 to 5 out of 51
<< First < Previous 1-5 6-10 11-15 16-20 21-25 26-30 31-35 Next > Last >>