Project ComponentsԾՐԱԳՐԻ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ
Please enter a searchword.
Displaying results 1 to 14 out of 71
<< First < Previous 1-14 15-28 29-42 43-56 57-70 71-71 Next > Last >>

ՀԳՌԿՄ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳՐԻ ԲԱՑԱԴՐԻՉՆԵՐ

ԲԱՂԱԴՐԻՉ 1: Համայնքների արոտավայրերի/անասնապահության կառավարման համակարգ

Այս բաղադրիչի նպատակն է շարունակել արդյունավետ և կայուն համայնքային կառավարման վրա հիմնված անասնապահական համակարգի զարգացումը մի շարք համայնքներում, որտեղ անասնապահությունը ապրուստի առաջնային աղբյուր է, և համայնքները խիստ շահագրգռված են արոտավայրային անասնապահության բարելավման հարցում: ՀԳՌԿՄ նախորդ ծրագրում արդեն իսկ ընդգրկված 86 համայնքներին կավելանան 20 նոր համայնքներ: Ֆինանսավորում կհատկացվի երեք հիմնական բաղադրիչների գծով. 

  1. Արոտավայրերի/անասնապահության կայուն կառավարման ծրագրերի ներքո (3.67 միլիոն ԱՄՆ դոլար): Արոտավայրեր օգտագործողներին ընդգրկող Արոտավայրերի օգտագործողների կոոպերատիվներ (ԱՕԿ) կստեղծվեն Հայաստանի 10 մարզերից 8-ի շուրջ 100 համայնքներում, որտեղ առկա են արոտավայրերի զգալի պաշարներ: Բացի այդ կկազմավորվի Համայնքների արոտավայրերի կառավարման և անասնապահության զարգացման կոմիտե (այսուհետ՝ ՀԱԿԱԶԿ), որի կազմում կընդգրկվեն ԱՕԿ-ի նախագահը, 2 ընտրված ԱՕԿ-ի անդամներ, 2 համայնքապետարանի անդամներ և գյուղապետը: ՀԱԿԱԶԿ-ն Մարզային աջակցության կենտրոնների (ՄԶԿ) և տեխնիկական փորձագետների աջակցությամբ կկազմի և կիրականացնի Արոտավայրերի կառավարման և անասնապահական զարգացման ծրագրերը (այսուհետ՝ ԱԿԱԶԾ): Հիմնվելով ՀԳՌԿՄԾ-ի փորձին՝ ծրագրի առջև դրված է ԱՕԿ-ների խորհուրդներում նվազագույնը 30% կանանց ապահովման նպատակը, ինչպես նաև նախատեսվելու են տարբեր սոցիալական խմբերի ընդգրկումը խթանելու ուղղությամբ միջոցառումներ: Իրականացվելու են արոտավայրերի և անասնակերերի գնահատման գծով համապարփակ գնահատումներ, մասնավորապես բնահողի և բույսերի լաբորատոր փորձարկումներ, արտադրողականության և որակի գնահատումներ, արածեցման և համակցված կերերի միջև հավասարակշռության գնահատումներ: ԱԿԱԶԾ-ները կսահմանեն (ա) արոտավայրերի արտադրողականության բարելավմանն ուղղված միջոցառումներ՝ մասնավորապես ռոտացիոն արածեցման, ռեգեներացիայի նպատակով տարածքների պաշտպանության, արոտավայրերի վերականգնման, հեռավոր արոտավայրերի հասանելիության բարելավման և լրացուցիչ կերարտադրության ավելացման, (բ) արածեցման վայրերի ավելի հավասարակշիռ օգտագործման նպատակով ջրելատեղերի ստեղծման, (գ) կենդանիների առողջության պահպանման գծով պահանջները և ցեղատեսակի բարելավման միջոցառումներ, (դ) գյուղատնտեսական տեխնիկա չորացրած խոտի և խարի արտադրության համար, (ե) կենդանական ծագում ունեցող ապրանքների շուկայահանման բարելավման միջոցառումներ, (զ) վերապատրաստման գծով պահանջներ, (է) ծրագրավորված գործողությունների, նպատակների և ցուցանիշների կատարման գծով պարտականություններ և (ը) արոտավայրերի կառավարման գործընթացում կլիմայի փոփոխության հանդեպ խոցելիությունը կրճատելու նպատակով ներկա գործելակերպի փոփոխությանն ուղղված կիրառելի միջոցառումներ: Համայնքների անասնաբույժների համախմբումը էլ ավելի կօժանդակի ծրագրերի իրականացմանը (Բաղադրիչ 3-ի ներքո): Ենթաբաղադրիչի ներքո կներառվեն ենթաբաղադրիչի իրականացման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ բաղադրիչի կոորդինատորների և Մարզային աջակցության թիմերի աշխատակազմի՝ կոորդինացման, վերահսկման և հանրության հետ կապերի պահպանման գծով ծախսերը, և կֆինանսավորեն ավտոմեքենաների, սարքավորումների, տեխնիկական աջակցության, 21 վերապատրաստման, տրանսպորտային, կատարվող այցերի և գործառնական ծախսերը:
  2. Համայնքային հիմնադրամ ծրագրերի իրականացման համար (24.00 միլիոն ԱՄՆ դոլար): Բոլոր ԱՕԿ-ներին ԱԿԱԶԾ-ների իրականացման համար կհատկացվեն դրամաշնորհներ, ընդ որում դրամաշնորհների մեծությունը կախված կլինի ԱԿԱԶԾ- ում առաջարկվող գործողություններից: Շահառուները կհոգան ծախսերի մի մասը, այդ թվում՝ 5% պետական ենթակառուցվածքների, 20% գյուղտեխնիկայի, լրացուցիչ պայմանով, որ գյուղտեխնիկայի գծով ներդրումային ծախսի 30%-ը կփոխհատուցվի առաջին չորս տարիների ընթացքում, իսկ գումարը կկուտակվի կոոպերատիվի հիմնադրամում, և 50% կերարտադրության ծախսը: Ակնկալվում է, որ յուրաքանչյուր ԱՕԿ-ին հատկացվող դրամաշնորները միջինում կկազմեն մոտ 200,000 ԱՄՆ դոլար: Ներդրումները կհատկացվեն փուլային եղանակով երեք տարիների ընթացքում: Ֆինանսավորումը, որը կհատկացվի համայնքում արոտավայրերի և անսանապահության կառավարման գծով արձանագրված արդյունքների հիման վրա, կարող է հղվել հետևյալ միջոցառումներին. (ա) հեռավոր արոտավայրերի հասանելիության և շահագործման համար ենթակառուցվածքային աշխատանքներ, մասնավորապես ճանապարհների առանձին հատվածների վերանորոգում, ջրելակետերի ստեղծում, կենդանիների ապաստարանների և փարախների կառուցում, (բ) սառեցման սարքավորումներով համալրված կաթի հավաքման կետեր, (գ) կերի հավաքման և արտադրության համար տեխնիկայի ձեռքբերում, (դ) դեգրադացված տարածքների վերականգնման միջոցառումներ, մասնավորապես ցանկապատում, մոլախոտի և թփերի ոչնչացում, սերմնացան, (ե) կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելիության նվազեցման նպատակով կերարտադրություն, (զ) համայնքներում կենդանիների առողջապահության միջոցառումներ, այդ թվում՝ պայքար շուկայահանումը սահմանափակող հիվանդությունների, զոոնոզների և մակաբույծերի դեմ, (է) արհեստավոր բեղմնավորում, (ը) վերապատրաստման և խորհրդատվական ծառայություններ, (i) օժանդակություն ԱՕԿ-ներին, մասնավորապես ղեկավարության վերապատրաստում, գրասենյակների կահավորում և սարքավորումների ձեռքբերում:
  3. Կանանց/երիտասարդների հատուկ օժանդակության ծրագիր (0.20 միլիոն ԱՄՆ դոլար): Հատուկ վերապատրաստման և մոբիլիզացման գործողությունը միտված է ԱՕԿ-ներում և համայնքներում անասնապահական և արոտավայրերի կառավարման վերաբերյալ որոշումների կայացման գործընթացներում կանանց և երիտասարդների մասնակցության խրախուսմանը, ինչպես նաև անասնապահության ոլորտում երիտասարդների ավելի ակտիվ ներգրավմանը: Վերապատրաստման ընթացքում կանցկացվի կլիմայի փոփոխությունից բխող վտանգների և կլիմայի փոփոխության հարմարվողականության օգուտների մասին իրազեկման ծրագիր: Այդ ենթաբաղադրիչն իրականացվելու է ծրագրի ողջ ընթացքում և կապված է լինելու ԱՕԿ-ներում անդամակցության հետ: Արժեշղթաների զարգացման՝ Բաղադրիչ 2-ի ներքո կանանց և երիտասարդների համար կիրականացվի ուսուցում սննդամթերքի 22 արտադրության բիզնես հիմնելու հարցում և օժանդակություն կտրամադրվի սննդամթերքի արտադրության ոլորտի գործարար կանանց և երիտասարդներին դիմելու այդ բաղադրիչի ներքո տրամադրվող ենթածրագրային ֆինանսավորման համար: 

ԲԱՂԱԴՐԻՉ 2: Արժեշղթայի զարգացում

Այս բաղադրիչի նպատակը Հայաստանի գյուղատնտեսական արտադրողների և վերամշակողների կարողությունների բարձրացումն է, որպեսզի նրանք ի վիճակի լինեն բավարարելու կաթի և մսի, ինչպես նաև մրգի և բանջարեղենի արտադրության ներքին պահանջարկը, որտեղ Հայաստանն ունի առավելություն, և կարող է մուտք գործել միջազգային շուկաներ: Ծրագիրը թույլ կտա բացահայտել խոչընդոտները, մասնավորապես շուկայի պահանջների և որակի չափորոշիչների մասին անբավարար գիտելիքները, սննդամթերքի անվտանգության և ապրանքների որակի գծով ազգային և միջազգային պահանջների համապատասխանության համար համակարգերի և սարքավորումների պակասը և արտադրողների ու վերամշակողների միջև թույլ կապերը: Այդ խնդիրներին անդրադառնալու համար, հաշվի առնելով, որ արժեշղթայի բարելավման նպատակով պետական ներդրումները կնվազեցնեն սննդամաթերքի արտադրության ոլորտի գործարարների ռիսկերը և կնպաստեն շուկայի հասնաելիության բարձրացմանը, ի նպաստ Հայաստանի Հանրապետության ողջ տնտեսությանը, նպատակային ֆինանսավորում կհատկացվի. (I) արտադրող կոոպերատիվների արտադրանքի ստանդարտացման և տնտեսություններում որակի ապահովման, պատշաճ գյուղատնտեսական գործելակերպի կիրառման (II) շուկայի պահանջների, այդ թվում՝ սննդամթերքի անվտանգության համակարգերի մասին գիտելիքների բարելավման, (III) սննդամթերքի անվտանգության գործելակերպի որդեգրման և համապատասխանության ապահովման, այդ թվում՝ Վտանգների վերլուծության և կրիտիկական հսկիչ կետերի կիրառման (ՎՎԿՀԿ), (IV) վերամշակման, պահեստավորման, ապրանքների մշակման, շուկայահանման բարելավման և որակի պահպանման, (IV) բրենդերի գրանցման և հավաստագրման, այդ թվում՝ օրգանական սննդամթերքի, (V) կառավարման կարողությունների բարելավման և (VI) արոտավայրերի կառավարման գործընթացում կլիմայի փոփոխության հանդեպ խոցելիությունը կրճատելու նպատակով մոտեցումների փոփոխության համար:

Ներկայացվող հայտերի հիման վրա հասցեագրված ֆինանսավորում կհատկացվի արժեշղթայի մասնակից արտադրողական կոոպերատիվներին, միություններին և գյուղի գործարարներին: Հայտերի ընտրությունը կիրականացվի հատուկ չափանշների հիման վրա, որոնք թույլ կտան գնահատել, թե որքանով են ենթածրագրերն անդրադառնում արժեշղթայի հիմնախնդիրներին և նպաստում ապրանքների շուկայահանմանը: Շահառուներից կպահանջվի փոխհատուցել ներդրման առնվազն մինչև 100%-ը՝ կախված ներդրման կատեգորիայից (վերապատրաստում, սննդամթերքի անվտանգությայն գործելակերպեր և շուկայական ներդրումներ): Ակնկալվում է, որ շուրջ 80 ենթածրագրերի կհատկացվի ֆինանսավորում, որի գումարը կկազմի 8,000 ԱՄՆ դոլարից մինչև 50,000 ԱՄՆ դոլար: Այս բաղադրիչը կիրականացվի համազգային մակարդակով, ապահովելով Բաղադիրչ 1-ի համեմատ ընտրված արժեշղթաների հիմնախնդիրների ավելի լայն ծածկույթը: Գիտակցելով, որ կարիքավոր բնակչության ՍԱՄ-ներում կարող են բացակայել ենթածրագրերի ֆինանսավորման որակյալ հայտերի ներկայացման համար անհրաժեշտ ունակությունները, կիրականացեն հատուկ աջակցության/վերապատրաստման միջոցառումներ, որոնք կնպաստեն այդ ՍԱՄ- ներին (մասնավորապես կանանց և երիտասարդների կողմից տնօրինվող) հայտեր ներկայացնել ծրագրում ընդգրկվելու համար: Ենթաբաղադրիչը կներառի նաև կոորդինացման, վերահսկման և հանրության հետ կապերի պահպանման նպատակով կազմավորված փոքր քարտուղարության ծախսերը, և միջոցներ կհատկացվեն աշխատակազմի, ավտոմեքենաների, սարքավորումների, տեխնիկական աջակցության, վերապատրաստման, տրանսպորտային, տեղեր կատարվող այցերի և գործառնական ծախսերի համար: 

ԲԱՂԱԴՐԻՉ 3: Պետական կառույցների կարողությունների hզորացում

Այս բաղադրիչի նպատակը պետական հատվածի կառույցների կարողությունների ուժեղացումն է՝ գործարարության զարգացմանը և Բաղադրիչներ 1-ի և 2-ի ներքո օժանդակվող արժեշղթաների շուկայահանմանը նպաստելու համար: Բաղադրիչի ներքո ֆինանսավորվելու են հետևյալ գործողությունները.

I Անասնաբուժական ծառայություններ: Այս գործողությունը միտված է համայնքներում անասնաբուժական և անասնաբուծական ծառայությունների բարելավմանը`ընդլայնելով և լրացնելով պետության կողմից իրականացվող պատվաստումների ծրագրերը: Այն որդեգրելու է շարունակվող ՀԳՌԿՄ ծրագրի մոտեցումները և բաղկացած է լինելու երկու հիմնական ծրագրերից:

Ի լրումն ՀԳՌԿՄ ծրագրով վերապատրաստված 100 համայնքային անասնաբույժների` մոբիլիզացվելու են շուրջ 20 համայնքային անասնաբույժներ (ՀԱ-ներ), որոնց համար կազմակերպվելու են անասնաբուժական գործելակերպի կառավարման և այլ տեխնիկական հարցերով վերապատրաստման դասընթացներ և նրանցից յուրաքանչյուրին հատկացվելու են մոտ 5,000 ԱՄՆ դոլար արժողությամբ բազային անասնաբուժական սարքավորումներ և ծախսվող նյութեր, որպեսզի նրանք կարողանան ախտորոշել և բուժել արտադրության հետ կապված հիվանդությունները, որոնք չեն ներառվում պետության կողմից իրականացվող պատվաստումների ծրագրերում: ՀԱ-ները կտրամադրեն ամբուլատոր անասնաբուժական և արհեստական բեղմնավորման ծառայություններ, յուրաքանչյուրն առավելագույնը վեց հարևան համայնքներում, այդ թվում այն համայնքներում, որոնք ներառված են Բաղադրիչ 1-ում: Այնուհետև ՀԱ-ները կընդգրկվեն ծրագրի ներքո կազմվող տեղական անասնաբուժական խմբերում:

II Կկառուցվեն և տեխնիկապես կհամալրվեն չորս շրջանային Անասնաբուժական ծառայությունների կենտրոններ (ԱԾԿ-ներ), որոնց մասնավորապես կհատկացվեն արհեստական բեղմնավորման սարքավորումներ՝ հիմնական անասնապահական շրջաններում արատդրողների սպասարկման համար: ԱԾԿ-ներում կլինի հանդիպումների սենյակ, գրասնյակ և դիսպանսեր: Գործառնային և պահպանման ծախսերի ինքնածածկումն ապահովող հստակ աշխատանքային ծրագրի առկայության դեպքում յուրաքանչյուր ԱԾԿ-ին կտրամադրվի շարժական կլինիկայով հագեցված ավտոմեքենա: ԱԾԿ-ները կհանդիսանան շահագործող ՀԱ-ների խմբի սեփականությունը: Ակնկալվում է, որ կառուցումից մոտ երկու տարի անց ԱԾԿ-ները իրենց ծառայությունները կմատուցեն ծախսերի ինքնածածկման սկզբունքով: Այդ ԱԾԿ-ները կհամալրեն ՀԳՌԿՄ ծրագրի ներքո կազմավորված և ՔԱՐԴ/ԱՄՆ ԳԴ-ի շրջանակներում գործող համապատասխանաբար չորս և երեք ԱԾԿ-ները և կշահագործվեն ըստ նույն մոտեցման:

բ) Սննդամթերքի անվտանգության ծառայություններ. Օժանդակություն կտրամադրվի. ա) սննդամթերքի անվտանգության գծով կառույցների կարողությունների զարգացման նպատակով մարզային և տեղական տեսուչներին ստուգիչ սարքերի հատկացում և նրանց համար վերապատրաստումների իրականացում բ) Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության օժանդակություն և նրա լաբորատորիաների տեխնիկական վերազինում, և գ) ՀՀգյուղատնտեսության նախարարության «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի պատվաստումների ծրագրերի համար լրացուցիչ սարքավորումների տրամադրում: Շարունակվող ԻԶՀ-ի դրամաշնորհը Սննդամթերքի անվտանգության կարողությունների զարգացման ծրագրի համար, Խորը և համապարփակ առևտրի համաձայնագրին օժանդակող ԵՄ-ի ծրագիրը, սննդամթերքի անվտանգության գծով ՄՖԿ-ի ծրագրերը և ՊԳԿ-ի սպանդանողների ծրագիրը կզարգացնեն ինստիտուցիոնալ կարողությունները, սննդամթերքի և անասնաբուժության ոլորտները կարգավորող ներպետական օրենքները կհամապատասխանեցնեն ԵՄ-ի և այլ Ազատ առևտրի համաձայնագրերի պահանջների, կօգնեն կազմելու անհրաժեշտ կանոնակարգերը, կնպաստեն կենտրոնական մարմինների տեսուչների կարողությունների զարգացմանը և առաջնության կարգով տեղեկություններ կտրամադրեն սննդամթերքի անվտանգության մասին խոշոր ընկերություններին: Արդյուքնում ՀԳՌԿՄ 2 ծրագիրը կօժանդակի կանոնակարգերի կիրառման և սննդամթերքի անվտանգության չափորոշիչների գորածարկման համար անհրաժեշտ լրացուցիչ տարրերի ստեղծմանը, այդ թվում՝ ֆերմերների և ՍԱՄ-ների համապատասխանության պահովմանն ու խրախուսմանը:

գ) Սերմերի և տնկիների արտադրության զարգացում: Օժանդակություն կտրամադրվի Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնին՝ բուծման և ընտրության ծրագրի շրջանակներում իրենց կողմից մշակված տեղական բանջարեղենի սորտերի բարձրորակ սերմեր և տնկիներ արտադրելու նպատակով: Ներկայումս ստեղծվել են լայն տարածում ունեցող մշակաբույսերի շուրջ 100 տեսակներ, մասնավորապես լոլիկի, վարունգի, պղպեղի և սմբուկի, սակայն միջոցները դեռևս անբավարար են և սերմերն ու տնկիները մատչելի չեն արտադրողներին: Կապիտալ վերանորոգվելու և տեխնիկապես հագեցվելու են շուրջ 6,000 մ 2 ապակե և պլաստիկ ջերմոցներ, որի շնորհիվ ամբողջական ցիկլով արտադրությունը կազմի 31 միլիոն տնկի: Կազմելով ներկա պահանջարկի մոտ 5%-ը, այն թույլ կտա մասնավոր արտադրողներին բազնմապատկել սերմացուները և արտադրել Հայաստանի պայմաններին հարմարեցված տեսակների տնկիներ: Գիտական կենտրոնն ունի պետական ոչ առևտրային կազմկաերպության (ՊԱՈԿ) կարգավիճակ, որն իրավունք ոինի օգտագործելու սերմերի և տնկիների վաճառքից ստացվող հասույթը իր գիտահետազոտական և զարգացման կարիքների համար:

դ) Պատշաճ գյուղատնտեսական գործելակերպ: Օժանդակություն կտրամադրվի պատշաճ գյուղատնտեսական գործեկալերպի (ՊԳԳ) կիրառման համար: ՊԳԳ-ն ուղեցույցերի փաթեթ է, որոնք վերաբերում են տարբեր հարցերին, մասնավորապես ֆերմաներում սննդամթերքի անվտանգությանն ու հիգիենայի պահպանմանը, վնասատուների դեմ պայքարին և թունաքիմիկատների արդյունավետ 65 կառավարմանը, կենդանիների արտադրությանը, ապահովությանն ու թափոնների կառավարմանը, էռոզիայի կանխման նպատակով բնահողի կառավարմանը, ջրի որակի պահպանությանը և ֆերմաներում աշխատողների առողջությանն ու անվտանգությանը: Այդ ուղեցույցերի կազմումն ու կիրառումը կպհանջվի, որպեսզի Հայաստանը կարողանա մուտք գործել ԱՄՆ-ի և ԵՄ-ի շուկաները, ինչպես նաև հետագայում այլ տարածաշրջանների շուկաները: Այդ ուղեցույցերի մի մասն արդեն կազմված է, մասնավորապես թունաքիմիկատների գծով (ԳՁՓԳԶԾ-ի օժանդակությամբ), իսկ մյուսները ներառված են գործող բնապահպանական և այլ կանոնակարգերում, սակայն ամբողջությամբ չեն կիրառվում: Ամբողջական Պատշաճ գյուղատնտեսական գործելակերպի կանոնագրքի կազմման փոխարեն կիրականացվեն հետևյալ քայլերը. ա) ՊԳԳ-ի դրույթների վերաբերյալ աշխատաժողով խորհրդականների և այլ շահակիցների հետ, բ) կարիքների գնահատման և առաջնահերթությունների սահմանման նպատակով Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոնի (ԳԱՀԿ)-ի կողմից անցկացվող ֆերմերների հարցումներ, գ) երեք ընտրված ուղեցույցերի կազմում և հրապարակում, այդ թվում՝ թունաքիմիկատների ուղեցույցերի լրամշակում, դ) խորհրդականների վերապատրաստում ուղեցույցերի բովանդակության գծով, և ե) ուղեցույցերի տրամադրում ֆերմերներին: Ֆերմերների հարցումները թույլ կտան բացահայտել առաջնահերթությունները, մասնավորապես կթման պատշաճ հիգիենան, թափոնների կառավարումը և այլ հարցեր: Օժանդակություն կտրամադրվի նաև Ագրոքիմիական ծառայություն ՊՈԱԿ-ին, բարելավելու համար վերջինիս կարողությունները բնահողերի, պարարտանյութերի և քիմիկատների վերլուծության գծով, ներառյալ մակրո և միկրոտարրերի, օրգանական և ոչ օրգանական նյութերի և ծանր մետաղների պարունակությունը և անասնապահության համակարգերում կլիմայի փոփոխության խոցելիության նկատմամբ ավելի տոկուն մոտեցումների փորձարկման հարցերում: Այդ ծառայությունը կարևոր դեր ունի սննդամթերքի անվտանգության ոլորտում, այն փորձարկում է պարարտանյութերն ու թունաքիմիկատները չափորոշիներին համապատասխանութունն ապահովելու համար, և բնահողերի վերլուծության միջոցով օժանդակում է պատշաճ գյուղատնտեսական գործելակերպին:

ե) Բաղադրիչի կոորդինացում, այդ թվում՝ կոորդինատորի, տրանսպորտային, տարածքներ կատարվող այցերի և գործառնական ծախսերը: 

ԲԱՂԱԴՐԻՉ 4: Ծրագրի համակարգում և կառավարում

Ծրագրի կոորդինացումը կշարունակի իրականացնել ՀՀ գյուղատնտեսության նախարարության Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակը՝ ԾԻԳ-ը: ԾԻԳ-ը հաջողությամբ իրականացրել է ԳՁՓԳԶԾ-ն, ՀԳՌԿՄԾ-ն և այլ գյուղատնտեսական ծրագրերը: Ծրագրում կկիրառվի ֆինանսական կառավարման, գնումների, մոնիթորինգի և գնահատման, բնապահպանական և սոցիալական երաշխիքների ՀԳՌՄԿԾ-ի գործող կառուցվածքը: Ծրագրի շրջանակներում կֆինանսավորվեն այդ ուղղություններով ծրագրի կառավարման հավելյալ ծախսերը, ծրագրի պատրաստման հետագա ընթացքում բացահայտված լրացուցիչ տեխնիկական մասնագետների ներգրավման կարիքները, տրանսպորտային և տարածքներ կատարվող այցերի գծով ծախսերը, ազդեցությունների, այդ թվում՝ ծրագրի գնահատման և աուդիտորական ստուգման գծով ծախսերը: Ծրագրի իրականացման աշխատանքներում կմասնակցեն նաև մի շարք այլ պետական կառույցներ և հասարակական կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ գյուղատնտեսական նախարարությունը վերահսկողի դերում, Արոտավայեր օգտագործողների միությունները, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը և Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնը:

ԾԻԳ-ը պատասխանատու կլինի ծրագրի մոնիթորինգի և գնահատման համար, որը առանցքային կարևորություն ունի արոտավայրերի/անասնապահական համակարգերի կառավարման համակարգերի և արժեշթայի բարելավման մասնակից համայնքերի փորձառության դասերի տարածման համար: ՄԳ գործողությունները կներառեն ելակետային, միջաժամկետ և երկարաժամկետ ուսումնասիրությունները, քարտեզագրման գործիքները և ավարտական հաշվետվությունը, որտեղ կարձանագրվեն վերջնական արդյունքներն ու իրականացված միջոցառումները: Կուսումնասիրվեն տեղական ծրագրերը արոտավայրերի ծրագրերի և գյուղական ներդրումների ավելի ընդարձակ կենտրոնական տվյալների բազայում միավորելու հնարավորույթունները, այդ թվում՝ քանակական և լուսանկարչական տվյալները և ծրագրի էլեկտրոնային կայքի ստեղծումը: ՄԳ ուսումնասիրությունները կանցկացվեն հասարակական կազմակերպությունների և գիտահետազոտական ինստիտուտների հետ համատեղ՝ արդյունքների չափագրման, գրանցման և ստուգման համար: