Goals & ObjectivesԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Please enter a searchword.
Displaying results 1 to 14 out of 71
<< First < Previous 1-14 15-28 29-42 43-56 57-70 71-71 Next > Last >>

ԾՐԱԳՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐ

Առաջարկվող ծրագիրը սերտորեն կապված է կայուն գյուղատնտեսական զարգացման ուղղությամբ կառավարության գերակա նպատակների հետ, Գյուղատնտեսական կայուն զարգացման ռազմավարությանը համահունչ՝ ապահովելով սննդամթերքի անվտանգության բարձր մակարդակը և գյուղի բնակչության եկամուտների աճը: Առաջնային նպատակներն են (ա) ագրարական բարեփոխման շարունակումն ու խորացումը, (բ) սննդամթերքի անվտանգության ապահովումն ու պարենային ապահովության բարելավումը, (գ) արդիական գյուղատնտեսական տեխնոլոգիաների կիրառման խրախուսումը, (դ) կենդանիների առողջության բարելավումը, և (ե) գյուղատնտեսական մշակման, մատակարարման և սպասարկման ենթակառուցվածքի խթանումը: Ծրագիրը նաև փոխկապակցված է Համաշխարհայի բանկի Գյուղատնտեսության և գյուղի զարգացման գրության ներքո սահմանված քաղաքականության հետ: Այն անդրադառնում է վերոնշյալ գրության յոթ առանցքային առաջարկություններից չորսին. ա) արժեշղթաների և շուկաների Ներդիր 1. Արոտավայրային անասնապահությունը և գլոբալ տաքացման ազդեցությունը Հայաստանում. Համաշխարհային մասշտաբով, խոտհարքներում պահեստավորվում է երկրային կենսոլորտի ընդհանուր ածխածնի մոտ 12%-ը, հետևաբար ածխածնի ցիկլային փոփոխությունները այդ էկոհամակարգերում կարելի է համարել կարևոր գլոբալ երևույթ: Հայաստանի համատեքստում բարձրլեռնային մարգագետինները կազմում են երկրի հողատարածքի շուրջ 60%-ը: Նրանք ածխածնի պահեստավորման կարևոր աղբյուր են: Այդ ալպիական մարգագետինների բնահողը հատկապես հարուստ է օրգանական ածխածնով (պարունակելով 20-50 կգ/մ2 ): Բարձրադիր գոտու էկոհամակարգը չափազանց կարևոր, սակայն նաև զգայուն ածխածնի կլանիչ է՝ հաշվի առնելով վերջինիս բարձր արտադրողականությունը վեգետատիվ շրջանում և քայքայման ցածր տոկոսը ձմռան ցածր ջերմաստիճանների պայմաններում: Բարձրլեռնային գոտու բազմաթիվ արոտավայրային տարածքներին բնորոշ է շարունակական ածխածնի կուտակում, որը նկատելի է դառնում սևահողի խորքային (ածխածնով հարուստ) շերտերում: Այդ տարածքների բարելավված կառավարումը, գերարածեցումից խուսափումը, ինչպես առաջարկվում է այս նախագծով, կօգնի նվազեցնելու հողի էրոզիան և պաշտպանելու գլոբալ տեսանկյունից կարևոր ածխածնի կլանիչը: Գլոբալ տաքացման դեմ պայքարում ծրագրի դրական ազդեցությունը էլ ավելի է ընդգծվում հաշվի առնելով վերջինիս արդյունքում ալպիական մարգագետիններում պահեստավորված ածխածնի լրացուցիչ արտանետման հավանականությունը: Հետևաբար, արոտավայրերի կառավարման բարելավումը կարող է հակազդել բնահողում ածխածնի կուտակման նվազմանը: Ածխածնի պահեստավորման հարցում դրական արդյունքից բացի ծրագրի ներքո նաև կուսումնասիրվեն առավել տոկուն ցեղատեսակների և կերակրման տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ մեթան գազի արտանետումների կրճատման հնարավորությունները. ա) ինտեգրում, բ) սննդամթերքի անվտանգություն, գ) կառուցվածքային վերափոխում և գյուղական զբաղվածության ապահովում, այդ թվում՝ փոքր և միջին գյուղական ձեռնարկությունների զարգացում, դ) գյուղատնտեսական գործելակերպեր, մասնավորապես Պատշաճ գյուղատնտեսական գործելակերպի կանոնագրքի կազմում և պայքար բնական պաշարների գերշահագործման դեմ: Ջրային կառավարման և ոռոգման կառուցվածքների մասին գիտելիքի պակասին առավել արդյունավետ արձագանք կարող է տրվել Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի շրջանակներում: Այդ ծրագիրը հատուկ առաջարկվում է 2014-17թթ. Երկրի գործընկերության ռազմավարության Քլաստեր 1-ը «Օժանդակություն մրցունակությանը և աշխատատեղերի ստեղծմանը՝ Ներգրավվածության ոլորտ 2՝ Գյուղական տնտեսությունն էապես բարելավվել է»: Ընդհանուր առմամբ առաջարկվող ծրագիրն անդրադառնում է ՀԲ-ի կողմից հետապնդվող երկու նպատակներին, որոնք են ծայրահեղ աղքատության դեմ պայքարը և ընդհանուր բարգավաճման ապահովումը` ուշադրությունը սևեռելով կայուն գյուղատնտեսական զարգացման և գյուղում եկամուտների աճի հիմնախնդիրներին: Մասնավորապես ակնկալվում է, որ ծրագրին կմասնակցեն նվազագույնը 50,000 արոտավայրեր օգտագործողներ աղքատ լեռնային շրջաններից, ինչպես նաև շուրջ 100 փոքր վերամշակողների միջոցով իրենց արտադրանքը շուկայահանող արտադրողներ:

Ծրագրի զարգացման նպատակներն են (ԾԶՆ) (i) բարելավել արոտավայրերի և անասնապահական համակարգերի արտադրողականությունն ու կայունությունը նպատակային համայնքներում և (ii) ավելացնել ընտրված անասնապահական և բարձրարժեք ագրոպարենային արժեշղթաների շուկայահանվող արտադրանքը: 

Ակնկալվում է, որ ծրագրի արդյունքում կարձանագրվեն հետևյալ առանցքային արդյունքները. (i) անասնապահական արտադրողականության աճ, ըստ կենդանիների (ոչխարի և խոշոր եղջերավոր անասունների) կթելիության և վաճառքի ավելացման, (ii) համայնքային մակարդակով արոտավայրերի և անասնապահական համակարգերի կառավարման արդյունավետության աճ, (iii) կաթի, մսի, մրգերի և բանջարեղենի շուկայահանման աճ: