Training for TrainersՈւսուցում` ուսուցանողների համար
Please enter a searchword.
Displaying results 1 to 14 out of 71
<< First < Previous 1-14 15-28 29-42 43-56 57-70 71-71 Next > Last >>

Համառոտ Ակնարկ

Հայաստանն ունի արոտավայրերն անասնաբուծության նպատակով օգտագործելու երկար տարիների պատմություն: Լեռնային գոտիներում բնակլիմայական և տեղագրական գործոնները սահմանափակել են գյուղատնտեսական գործունեությունը` այն առավել կենտրոնացնելով որոճող կենդանիների բուծման վրա: Հայաստանի մեծ մասը լեռնային է: Խոտհարքներն ու արոտավայրերը զբաղեցնում են գյուղատնտեսական արժեք ունեցող ընդհանուր հողատարածքի շուրջ կեսը (2.1 միլիոն հեկտարից 1.1-ը) և երկրի ընդհանուր տարածքի մեկ երրորդը: Շուրջ 186.000 գյուղական տնտեսությունների համար արոտավայրերը և անասնապահությունը հանդիսանում են ապրուստի հիմնական միջոցը: Լեռնային համայնքներում ապրող ամենաաղքատ գյուղացիների համար անասնաբուծությունից ստացած եկամուտներն էական են գոյության պահպանման համար և հանդիսանում են կանխիկ եկամտի հիմնական աղբյուր:  Հատկապես խոցելի են բարձր լեռնային գոտիներում ապրող գյուղացիները և անասնաբույծները: Տնտեսական անկումը հանգեցրել է այս բնակիչների խոցելիության մակարդակի բարձրացմանը` ստիպելով նրանց գոյության պահպանման համար էլ ավելի կախված լինել անասնապահությունից և բնական ռեսուրսներից:  

Սակայն արոտավայրերը գտնվում են դեգրադացված և ոչ արդյունավետ վիճակում: Հայ ֆերմերների և անասնապահական մթերք արտադրողների մուտքը դեպի մեծ թվով արոտավայրեր ազատ է, չնայած վերջին քսան տարիների արածեցման ավանդույթները հանգեցրել են հողի դեգրադացման և արոտավայրերի արտադրողականության կրճատման: Պաշարների քայքայումը մեծապես նպաստում է Հայաստանում անասնապահության ոլորտի կրճատմանը` դրանով իսկ փոքրացնելով նրա դերը` որպես տնտեսական աճի և գյուղերում ապրուստի ապահովման հիմնական աղբյուրի: Վերջին տասնամյակներում արոտավայրերի չհսկվող շահագործման արդյունքում տեղի է ունեցել պաշարների աննախադեպ քայքայում, ինչը հստակ տեսանելի է Հայաստանի լեռնային գյուղերի մեծ մասի շրջակայքում: Սեզոնային խոտհարքների ավելի քիչ, իսկ արոտավայրերի լայնատարած օգտագործումը, ինչպես նաև չկանոնակարգվող մուտքը դեպի գյուղամերձ տարածքներ, որտեղ ավելի հեշտ է մտնել, քան առավել հեռագնա արոտավայրեր, միասին նպաստել են որոշ արոտավայրերի գերօգտագործմանը: Հողի այսպիսի անկայուն կառավարումը հանգեցրել է հողի բերրիության և բուսածածկի,  հիմնական կենսազանգվածի կորստի, ինչպես նաև հողի ծայրահեղ էրոզիայի: Գյուղամերձ արոտավայրերի գերարածեցման և հեռագնա արոտների թերարածեցման խնդիրը հանգեցրել է, մի կողմից, մերձակա արոտավայրերի դեգրադացման և էրոզիայի, մյուս կողմից, հեռագնա արոտավայրերի թերօգտագործման: Արդյունքում գոյացել է հողային կեղև, տեղի է ունեցել ջրի կլանման նվազում, և արոտավայրերի համար արժեքավոր բուսատեսակները փոխարինվել են քարաքոսերով: Մյուս կողմից, հեռագնա արոտավայրերը թերօգտագործված են (հեռավորության և մուտքի մատչելիության պատճառով), սակայն նույնիսկ այդ պարագայում դարձյալ ենթակա են դեգրադացման, այս դեպքում արդեն թփերի, փոքր ծառերի և որոճող կենդանիների համար հետաքրքրություն չներկայացնող բուսատեսակներով:

Հայաստանի կառավարությունը խնդրանքով դիմել է Բանկին` վերոհիշյալ խնդիրների լուծման համար աջակցություն ստանալու նպատակով: Արդյունքում մշակվել և հաստատվել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (ՀԳՌԿՄ) ծրագիրը, որը բաղկացած է 4 բաղադրիչներից: ԳԷՀ-ի կողմից տրամադրվող լրացուցիչ ֆինանսավորումը կաջակցի Ծրագրի հիմնական սցենարին` լրացնելով և ընդլայնելով երկրի ընտրված մարզերում հողի դեգրադացման կանխմանն ու արոտավայրերի կառավարման լավագույն փորձի խթանմանն ուղղված միջոցառումների շրջանակը: Ավելին, ԳԷՀ-ի ֆինանսավորումը կօժանդակի համայնքների, ֆերմերների, ինչպես նաև Գյուղատնտեսական աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ-եր) և Գյուղատնտեսական աջակցության հանրապետական կենտրոնի (ԳԱՀԿ) կարողությունների ձևավորման միջոցով որոշումների կայացման բարելավման միջոցառումների իրականացմանը: Տարածաշրջանային մակարդակով Գյուղատնտեսական աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ-եր) և ազգային մակարդակով Գյուղատնտեսական աջակցության հանրապետական կենտրոնի (ԳԱՀԿ) գործող ցանցի միջոցով ծրագիրն աջակցություն կցուցաբերի խորհրդատվական և օժանդակ ծրագրերին` ուղղված ֆերմերների, գյուղական միավորումների և կոոպերատիվերի, ինչպես նաև փոքրածավալ վերարտադրողների` անասնապահությանը վերաբերող գործունեությանը:  Այս նպատակով ԳԷՀ դրամաշնորհի շրջանակներում նախատեսված է հատուկ դասընթացներ կազմակերպել ուսուցանողների համար: Ուսուցման նպատակն է ՀԳՌԿՄ ծրագրի շրջանակներում ԳԱՀԿ ներկայացուցչի, ՀՀ ութ մարզերի (Արագածոտն, Գեղարքունիք, Կոտայք, Շիրակ, Լոռի, Տավուշ, Վայոց Ձոր և Սյունիք) ԳԱՄԿ-երի մասնագետների և ՀՀ վեց մարզերի (Արագածոտն, Գեղարքունիք, Շիրակ, Լոռի, Տավուշ, Սյունիք) Մարզային Աջակցության Թիմերի (ՄԱԹերի) և համայնքների «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվների ներկայացուցիչների կարողությունների հզորացումը: Սա հնարավոր կլինի իրականացնել «ուսուցում ուսուցանողների համար» ծրագրի հիման վրա` ընդգրկելով հետևյալ ընտրված թեմաները.

 

  1. Գյուղատնտեսության վարման մեթոդներ և հողերի կայուն կառավարում,
  2. Բնական ռեսուրսների կառավարում և արդյունավետ օգտագործում,
  3. Հողերի բերրիության անկման պատճառներ և հետևանքներ,
  4. Դեգրադացված հողերի ռե-կուլտիվացիա,
  5. Բնական կերհանդակների` արոտավայրերի և խոտհարքների բարելավում և կայուն կառավարում,
  6. Սպիտակուցներով հարուստ կերային մշակաբույսեր և դրանց մշակությունը,
  7. Օրգանական պարարտանյութերի պատրաստման և կիրառման տեխնոլոգիաներ: