«Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամը հայաստանյան կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2005թ.-ին` որպես ԱՄՆ գյուղդեպարտամենտի Մարկետինգի աջակցության ծրագրի (ԱՄՆ ԳԴ-ՄԱԾ) իրավահաջորդ:
CARD-ի առաքելությունն է աջակցել ֆերմերներին ու ագրոբիզնեսներին սննդամթերքի և հարակից ապրանքների արտադրության և իրացման ոլորտներում` եկամուտների ավելացման և աշխատատեղերի ստեղծման նպատակով, որը կհանգեցնի գյուղական բնակչության կայուն կենսամակարդակի ապահովմանը և այդ կերպ կնպաստի աղքատության հաղթահարմանը:
CARD-ը մշակում և իրականացնում է զարգացմանն աջակցող ծրագրեր, որոնք հաջողությամբ հասցեագրում են կայուն աճի այնպիսի առաջնահերթ կարիքներ, ինչպիսիք են` ա) արդի գյուղատնտեսական տեխնոլոգիաների կիրառման խթանում, բ) աջակցություն գյուղ. մթերքների վերամշակմանը և ներքին ու արտահանման շուկաների համար մրցունակ սննդամթերքի արտադրության զարգացմանը, գ) սննդի ապահովության և անվտանգության խթանում` արտադրության, վերամշակման և սպասարկման մակարդակներով, դ) աջակցություն գյուղատնտեսական կենդանիների գենետիկական հատկանիշների, առողջության և պահվածքի գործելակերպերի բարելավմանը, ե) աջակցություն հանրապետական մակարդակով նոր քաղաքականությունների և կանոնակարգերի մշակմանը:
CARD-ը ստանձնել է գյուղական համայնքների կարողությունները զարգացնելու և շուկայում հայկական գյուղմթերքների իրացմանը խթանելու պարտավորվածություն: Այսօր, CARD-ի շահառու հաճախորդների բազան կազմում է Հայաստանի գյուղատնտեսության բնագավառում ընդգրկված ֆիզիկական և իրավաբանական անձանց զգալի մասը: