www.heifer.org/armenia/

Հեյֆեր Միջազգայինը (նաև հայտնի է որպես Հեյֆեր միջազգային ծրագիր) շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն ուղղված է վերացնելու աղքատությունն ու սովը կայուն, արժեքների վրա հիմնված և համակարգված համայնքների զարգամման միջոցով: Հեյֆերը տրամադրում է կենդանիներ, որին զուգահեռ գյուղատնտեսական թեմաներով ուսուցումներ է կազմակերպում կարիքավոր ընտանիքների համար, որի նպատակն է ինքնաբավության ապահովման ուղիների բացահայտումը: Ստացողները պետք է համաձայնեն հետագայում «նվերը փոխանցելու» սկզբունքին, համաձայն որի կենդանիներից ստացված սերունդը, ինչպես նաև հմտություններն ու գիտելիքները պետք է փոխանցեն այլ կարիքավոր ընտանիքի: Հեյֆերի սկզբունքները մշակված են երաշխավորելու համար, որ առավել կարիքավորներին է առանջնահերթություն տրվում կենդանիների և ուսուցումների ստացման հարցում: