WORLD BANKՀամաշխարհային բանկ
Please enter a searchword.
Displaying results 1 to 14 out of 67
<< First < Previous 1-14 15-28 29-42 43-56 57-67 Next > Last >>

www.worldbank.org/en/country/armenia

Համաշխարհային բանկը հիմնարդվել է 1944 թվականի հուլիս 1-ին Նյու Հեմփշիր նահանգի Բրետոն Վուդսում 44 երկրների մասնակցությամբ տեղի ունեցած կոնֆերանսի արդյունքում: Համաշխարհային բանկը ամբողջ աշխարհում համարվում է զարգացո երկրների համար ֆինանսական և տեխնիկական աջակցության կարևորագույն աղբյուր: Այն բառի ուղղակի իմաստով «բանկ» չէ: Այն կազմված է 185 անդամ երկրներին պատկանող երկու առանձնահատուկ զարգացման կառույցներից` «Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ» (IBRD) և «Միջազգային զարգացման ընկերակցություն» (IDA):

Յուրաքանչյուր կառույց ունի իր դերը, որը նպաստում է համաշխարհային աղքատության մակարդակի նվազեցմանն ու կենսապայմանների բարելավմանն ուղղված մեր ընդհանուր առաքելությանը: IBRD ուղղված է միջին եկամուտ և վստահություն ներշնչող աղքատ երկրների, մինչդեռ IDA ուղղված է ծայրահեղ աղքատության շեմին գտնվող երկրների զարգացմանը: Այդ կառույցները միասին տրամադրում են ցածր, ինչպես նաև առանց տոկոսադրույքի վարկեր, դրամաշնորհներ զարգացող երկրների կրթական, առողջապահական, ենթակառուցվածքների, կապի և այլ ոլորտներում:

Համաշխարհային բանկի առաքելության նպատակն է Հայաստանում խթանել տնտեսական աճը, ստեղծել աշխատատեղեր և բարելավել սոցիալական ծառայությունների մատուցման ոլորտը: Այս նպատակն իրականացվում է բազմաթիվ ծրագրերի ֆինանսավորման, վերլուծության և խորհրդատվության տրամադրման միջոցով, որոնք ուղղորդիչ դեր են ստանձնում երկրի զարգացման օրակարգում: 

1992 թվականից ի վեր IDA փոխառությունների տրամադրման և կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումներն օգնեցին երկիրը տեղափոխել կենտրոնամետից դեպի շուկայամետ տնտեսություն: Այս միջոցառումները նաև նպաստավոր դեր ունեցան 1988 թվականի երկրաշարժից հետո երկրի վերակառուցման, աշխատատեղերի ստեղծման, գյուղատնտեսական արտադրողականության բարելավման, Հայաստանի նման շրջափակված երկրի համար մեծ կարևորություն ներկայացնող ճանապարհների բարեկարգման հարցերում: 

Աղքատության հաղթահարման ռազմավարական փաստաթուղթը հիմք է հանդիսանում Համաշխարհային բանկի կողմից վարկավորման տրամադրման համար: ԱՀՌՓ-ները մշակվում են պետական կառույցների կողմից, որոնց մեջ ներկայացվում է երկրի որդեգրած քաղաքականություններն ու ծրագրերը` ուղղված աղքատության մակարդակի նվազեցմանն ու աճի խթանմանը: Այդ փաստաթղթերում նաև նշվում են արտաքին ֆինանսավորման անհրաժեշտությունը` վերոհիշյալ քաղաքականությունների և ծրագրերի մշակման համար: ԱՀՌՓ-ները մշավման գործընթացում համագործակցում են կառավարությունը, քաղաքացիական հասարակության և զարգացման գործընկերներ, որոնց թվում են Համաշխարհային բանկն ու Արժույքի միջազգային հիմնադրամը: 

Վերջին հինգ տարիների ընթացքում Համաշխարհային բանկի վարկավորումը Հայաստանում անցում է կատարել դեպի աղքատության վերացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը կրթության, առողջապահության, սոցիալական ենթակառուցվածքների և մասնավոր սեկտորի զարգացման ոլորտներում:

Համաշխարհային բանկը շարունակում է աջակցել ՀՀ Կառավարությանը: 

«Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման» գրասենյակ պետական հիմնարկը սերտորեն համագործակցում է Համաշխարհային բանկի հետ: Բանկը ֆինանսավորում է մի շարք կարևոր և կենսական նշանակություն ունեցող ծրագրեր, որոնցից երկուս արդեն կյանքի են կոչվել «ԳԾԻԳ» ՊՀ-ի կողմից, ևս մեկը գտնվում է իրականացման փուլում, իսկ մեկ այլ ծրագիր արդեն իսկ նախապատրաստվում է, որպես ներկայիս շարունակություն: 

Համաշխարհային բանկը կոչված է աջակցելու ՀՀ Կառավարությանը գյուղատնտեսական ռազմավարության իրականացման հարցում: Բանկն ունի հսկայական արժեքավոր փորձ գյուղական ոլորտի ծրագրերի իրականացման հարցում ինչպես Եվրոպայի, այնպես էլ Կենտրոնական Ասիայի երկրներում, որտեղ գյուղատնտեսության առջև ծառացել են նմանատիպ խնդիրներ:

Վերջին տասնամյակի ընթացքում Համաշխարհային բանկն ընդլայնել է իր փորձև գյուղական տարածքներում` մի շարք գյուղատնտեսական ծրագրերի ֆինանսավորման միջոցով: Մասնավորապես, արժեքավոր դասեր են քաղվել «Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության» ծրագրից, որն աջակցել է Հայաստանում խորհրդատվական և ֆինանսական ծառայություններ մատուցող կառույյցների զարգացմանը: