RESCADԳՁՓԱԳԶ ԾՐԱԳԻՐ
Please enter a searchword.
Displaying results 1 to 14 out of 71
<< First < Previous 1-14 15-28 29-42 43-56 57-70 71-71 Next > Last >>

ԳՅՈՒՂԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՔՐԱԾԱՎԱԼ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

«Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրիր» (ԳՁՓԱԳԶԾ), իր նախապատրաստական փուլով մեկնարկեց 2005թ՝ մինչև առաջին ծրագրի ավարտը: 2005թ հուլիսի 20-ին Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրվեց Զարգացման վարկի համաձայնագիր (թիվ 4095AM) 13,3 միլիոն SDR (20 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք) վարկային և 1,75 միլիոն ԱՄՆ դոլար դրամաշնորհային գումարի: Զարգացման վարկի համաձայնագիրը ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացվեց 2005թ հոկտեմբերի 26-ին: Ծրագիրը համաֆինանսավորվում է ՀՀ կառավարության (1,82 միլիոն ԱՄՆ դոլար) և այլ աղբյուրների (4,63 միլիոն ԱՄՆ դոլար) կողմից: Ծրագիրը ճանաչվել է էֆեկտիվ 2005թ դեկտեմբերի 16-ին և իրականացվելու է մինև 2009թ նոյեմբերի 30-ը: Այն իր բազմանպատակությամբ ու խնդիրների շաղկապվածությամբ միանգամայն համապատասխանում է առկա գյուղատնտեսության առջև դրված բազում հիմնահարցերին և նպաստելու է երեք ռազմավարությունների իրականացմանը. 
 
- ՀՀ կառավարության գյուղատնտեսական սեկտորի զարգացում, 
- աղքատության հաղթահարում, 
- երկրի տնտեսության այլ բնագավառների հետ համագործակցություն