Project Activity DetailsՄիջոցառումներ. Ավելի մանրամասն
Please enter a searchword.
Displaying results 1 to 14 out of 71
<< First < Previous 1-14 15-28 29-42 43-56 57-70 71-71 Next > Last >>
04.05.2015

Նախնական ծանոթացման ժողով Կոտայքի մարզի Ակունք համայնքում

Կոտայքի մարզի Ակունք համայնքը ՀԳՌԿՄ 2-րդ Ծրագրում ընդգրկելու նպատակով «ԳԾԻԳ» ՊՀ-ի կողմից համայնքի բնակչության համար իրականացվեց Ծրագրի հիմնական գաղափարի, մոտեցումների և ընթացակարգերի վերաբերյալ նախնական ծանոթացման ժողով: Հանդիպմանը ներկա էին ՀՀ Կոտայքի մարզի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մ. Եղիազարյանը, համայնքի ղեկավար Հ. Ռուբենյանը, «ԳԾԻԳ»-ի «Համայնքի արոտավայրերի և անասնապահության կառավարման համակարգ» բաղադրիչի համակարգող Կ. Թորոսյանը, սոցիալական մասնագետ Է. Մկրտչյանն, ինչպես նաև Կոտայքի մարզային աջակցության թիմի (ՄԱԹ) համակարգող Ա. Վարդանյանը: Հանդիպման ընթացքում համայնքապետի և մարզպետարանի ներկայացուցչի կողմից ներկայացվեցին համայնքի խնդիրները և դրանց լուծման հարցում Ծրագրի կարևորությունն ու առկա ներուժը:  Այնուհետև, ԳԾԻԳ մասնագետների  կողմից մանրամասն ներկայացվեցին Ծրագրի հիմնադրույթներն ու դրա շրջանակներում իրականացվող գործողությունները, ինչպես նաև Ծրագրում ընդգրկվելու և դրանից օգտվելու կարևորությունը համայնքի համար: Նաև, ներկայացվեցին  Ծրագրի սոցիալական երաշխիքները` կարևորելով կանանց և երիտասարդների, ինչպես նաև խոցելի խմբերի ներկայացուցիչների մասնակցությունը Ծրագրում և հատկապես որոշում կայացնելու գործընթացներում: Ծրագրի գործողություններն ու ձեռքբերումներն առավել առարկայական դարձնելու նպատակով ներկաներին ներկայացվեց նաև առաջին Ծրագրի շրջանակներում արդեն իսկ ընդգրկված համայնքների հաջող փորձը և այդ համայնքների հետ փորձի փոխանակման նպատակով կապ պահպանելու կարևորությունը:   Ժողովի վերջում ստեղծվեց կոոպերատիվների հիմնադրման 9 հոգուց (որից 2-ը՝ կին) բաղկացած նախապատրաստական խումբ, որի աշխատանքի համակարգումը լիազորվեց ՄԱԹ համակարգողին: