Project Activity DetailsՄիջոցառումներ. Ավելի մանրամասն
Please enter a searchword.
Displaying results 1 to 14 out of 71
<< First < Previous 1-14 15-28 29-42 43-56 57-70 71-71 Next > Last >>
04.05.2015

Հանդիպում ՄԱԿ-ի Փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակում

«Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ (ԳԾԻԳ ՊՀ) ԳԾԻԳ ՊՀ ներկայացուցիչներ` սոցիալական մասնագետ Է. Մկրտչյանը և Համայնքի արոտավայրերի և անասնապահության կառավարման համակարգ (ՀԱԱԿՀ) բաղադրիչի համակարգող Կ. Թորոսյանը ս.թ. ապրիլի 29-ին մասնակցեցին ՄԱԿ-ի Փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակում (ՄԱԿ ՓԳՀ) կայացած Գործընկերների համակարգման հանդիպմանը, որին մասնացում էին ներկայացուցիչներ Միգրացիայի պետական ծառայությունից, Հայաստանի Կարմիր Խաչի Ընկերությունից, Առաքելություն Հայաստան ՀԿ-ից, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպությունից, Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնից (ՓՄՁ ԶԱԿ), ԿԱԶԱ շվեյցարական մարդասիրական հիմնադրամից, ՕՔՍՖԱՄ-ից և ՄԱԿ-ի Փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակից:   Հադիպման մասնակցության նպատակն էր Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ (ՀԳՌԿՄ 2) ծրագրի շրջանակներում միջազգային, հասարակական և այլ կազմակերպությունների հետ հնարավոր համագործակցության եզրեր գտնելը՝ շահառու համայքներում, հատկապես բնակչության խոցելի խմբերի շրջանակներում, ծրագրի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու և խոցելի խմբերին, հատկապես կանանց և երիտասարդներին Ծրագրում առավելագույնս ընդգրկելու ոլորտում:   ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչները ողջունեցին ԳԾԻԳ ՊՀ կողմից իրականացվող ՀԳՌԿՄ 2-րդ Ծրագրի ներկայացումը ՀԿ-ներին և այլ շահագրգիռ կողմերին` ՀԿ-ների միջոցով Ծրագրի շահառու համայնքներում հնարավորինս մեծ թվով շահառուների, հատկապես կանանց, երիտասարդների և այլ խոցելի խմբերի ներկայացուցիչների ընդգրկման համար համագործակցության եզրեր գտնելու նպատակով: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագայում ևս անցկացնել նմանատիպ քննարկումներ, ինչպես բազմակողմանի, այնպես էլ երկկողմ հանդիպումների ձևաչափում: