Project Activity DetailsՄիջոցառումներ. Ավելի մանրամասն
Please enter a searchword.
Displaying results 1 to 14 out of 71
<< First < Previous 1-14 15-28 29-42 43-56 57-70 71-71 Next > Last >>
19.05.2015

Ծրագրի ծանոթացման ժողով Լոռու մարզի Ծաղկաբեր համայնքում

Լոռու մարզի Ծաղկաբեր համայնքը ՀԳՌԿՄ 2-րդ Ծրագրում ընդգրկելու նպատակով «ԳԾԻԳ» ՊՀ-ի կողմից համայնքի բնակչության համար իրականացվեց Ծրագրի հիմնական գաղափարի, մոտեցումների և ընթացակարգերի վերաբերյալ նախնական ծանոթացման ժողով: Հանդիպմանը ներկա էին համայնքի ղեկավար Ա. Սանթրոսյանը, «ԳԾԻԳ»-ի «Համայնքի արոտավայրերի և անասնապահության կառավարման համակարգ» բաղադրիչի համակարգող Կ. Թորոսյանը, սոցիալական մասնագետ Է. Մկրտչյանն, Լոռու մարզային աջակցության թիմի (ՄԱԹ) համակարգող Հ. Կյուրեղյանը և Լոռու ՄԱԹ համակարգողի օգնական Ա. Մայիսյանը: Հանդիպման ընթացքում համայնքապետի կողմից ներկայացվեցին համայնքի խնդիրները և դրանց լուծման հարցում Ծրագրի կարևորությունն ու առկա ներուժը:  Այնուհետև, ԳԾԻԳ մասնագետների  կողմից մանրամասն ներկայացվեցին Ծրագրի հիմնադրույթներն ու դրա շրջանակներում իրականացվող գործողությունները, ինչպես նաև Ծրագրում ընդգրկվելու և դրանից օգտվելու կարևորությունը համայնքի համար: Նաև, ներկայացվեցին  Ծրագրի սոցիալական երաշխիքները` կարևորելով կանանց և երիտասարդների, ինչպես նաև խոցելի խմբերի ներկայացուցիչների մասնակցությունը Ծրագրում և հատկապես որոշում կայացնելու գործընթացներում: Ծրագրի գործողություններն ու ձեռքբերումներն առավել առարկայական դարձնելու նպատակով ներկաներին ներկայացվեց նաև առաջին Ծրագրի շրջանակներում արդեն իսկ ընդգրկված համայնքների հաջող փորձը և այդ համայնքների հետ փորձի փոխանակման նպատակով կապ պահպանելու կարևորությունը:   Ժողովի վերջում որոշվեց, որ համայնքում կշարունակվեն ազգաբնակչության մեջ Ծրագրի և կոոպերատիվի վերաբերյալ քննարկումները, կկազմվի կոոպերատիվին անդամագրվելու ցանկություն ունեցող անձանց ցուցակը և կնշանակվի կոոպերատիվի հիմնադրման օր՝ ընդհանուր ժողով: