24.10.2016

ԱրմՊրոդԷքսպո 2016 միջազգային մասնագիտացված ցուցահանդես

Հոկտեմբերի 21-23-ը Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան EXPO» ցուցահանդեսային համալիրում անցկացվեց  «ԱրմՊրոդԷքսպո» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որին մասնակցեցին ավելի քան 90 ընկերություններ Հայաստանի Հանրապետությունից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել Հայաստանում արտադրվող սննդի լավագույն ապրանքատեսակները և վերամշակող արդյունաբերության ձեռքբերումները, գնահատել սեփական արտադրանքի մրցունակությունը, ընդլայնել արտահանման հնարավորությունները, անմիջական գործարար կապեր ստեղծել հայրենական արտադրողների և արտասահմանյան առևտրային կազմակերպությունների միջև: Ցուցահանդեսային համալիրի բակում բացօթյա առանձին տաղավարներով մասնակցեցին նաև հանրապետության բոլոր մարզերը՝ իրենց բերք ու բարիքով:

Ցուցահանդեսին մասնակցեցին նաև «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի շրջանակներում աջակցություն ստացած շուրջ 10 ձեռնարկություններ: «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանը և մի քանի մասնագետ ներկա էին ամենամյա ցուցահանդեսին: