Project Activity DetailsՄիջոցառումներ. Ավելի մանրամասն
Please enter a searchword.
Displaying results 1 to 14 out of 71
<< First < Previous 1-14 15-28 29-42 43-56 57-70 71-71 Next > Last >>
02.06.2015

Ծրագրի ծանոթացման ժողով Կոտայքի մարզի Գառնի համայնքում

Կոտայքի մարզի Գառնի համայնքը ՀԳՌԿՄ 2-րդ Ծրագրում ընդգրկելու նպատակով «ԳԾԻԳ» ՊՀ-ի կողմից համայնքի բնակչության համար իրականացվեց Ծրագրի հիմնական գաղափարի, մոտեցումների և ընթացակարգերի վերաբերյալ նախնական ծանոթացման ժողով: Հանդիպմանը ներկա էին համայնքի ղեկավար Ա. Վարդանյանը, Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ Ա. Ասատրյանը, «ԳԾԻԳ»-ի «Համայնքի արոտավայրերի և անասնապահության կառավարման համակարգ» բաղադրիչի համակարգող Կ. Թորոսյանը, սոցիալական մասնագետ Է. Մկրտչյանն և Կոտայքի մարզային աջակցության թիմի (ՄԱԹ) համակարգող Ա. Վարդանյանը: Հանդիպման ընթացքում համայնքապետի կողմից ներկայացվեցին համայնքի խնդիրները և դրանց լուծման հարցում Ծրագրի կարևորությունն ու առկա ներուժը:  Այնուհետև, ԳԾԻԳ մասնագետների  կողմից մանրամասն ներկայացվեցին Ծրագրի հիմնադրույթներն ու դրա շրջանակներում իրականացվող գործողությունները, ինչպես նաև Ծրագրում ընդգրկվելու և դրանից օգտվելու կարևորությունը համայնքի համար: Ծրագրի գործողություններն ու ձեռքբերումներն առավել առարկայական դարձնելու նպատակով ներկաներին ներկայացվեց նաև առաջին Ծրագրի շրջանակներում արդեն իսկ ընդգրկված համայնքների հաջող փորձը և այդ համայնքների հետ փորձի փոխանակման նպատակով կապ պահպանելու կարևորությունը:   Հաշվի առնելով, որ համայնքի անասնապահությամբ զբաղվող 700 տնտեսություններից ժողովին ներկա էին ընդամենը 70 տնտեսության ներկայացուցիչներ, համայնքի ղեկավարի հետ համաձայնեցվեց կազմակերպել ևս մեկ ժողով, որին համայնքի ղեկավարը կապահովի շուրջ 200-250 տնտեսության ներկայացուցիչների մասնակցությունը: