Project Activity DetailsՄիջոցառումներ. Ավելի մանրամասն
Please enter a searchword.
Displaying results 1 to 14 out of 67
<< First < Previous 1-14 15-28 29-42 43-56 57-67 Next > Last >>
17.10.2016

Հանդիպում-քննարկում

Այսօր «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանը հյուրընկալեց Ֆրանսիայի զարգացման գործակալության պատվիրակությանը, որը գլխավորում էր ծրագրի ղեկավար Վաչե Փափազյանը: Այցի նպատակն էր համագործակցության եզրեր գտնել «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (ՀԳՌԿՄ) երկրորդ ծրագրի և Ֆրանսիայի զարգացման գործակալության կողմից  Հայաստանում իրականացվելիք գյուղատնտեսությանը և ոռոգմանն ուղղված ծրագրի միջև:

Հանդիպման ընթացքում հյուրերը ծանոթացան  ՀԳՌԿՄ երկրորդ ծրագրի նպատակներին, խնդիրներին և իրականացվելիք աշխատանքներին, ներկայացրին իրենց կողմից մշակված ծրագրի դրույթները:

Հանդիպմանը մասնակցում էին նաև «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ փոխտնօրեն Արմեն Վանյանը և մոնիտորինգի մասնագետ Իրենա Առուստամյանը:

Հյուրերը հույս հայտնեցին շահագրգիռ մարմինների հետ հանդիպումից հետո կրկին այցելել և շարունակել համագործակցությունը: