Project Activity DetailsՄիջոցառումներ. Ավելի մանրամասն
Please enter a searchword.
Displaying results 1 to 14 out of 66
<< First < Previous 1-14 15-28 29-42 43-56 57-66 Next > Last >>
02.02.2017

Աշխատանքային հանդիպում-քննարկում

Ս.թ. փետրվարի 1-ին «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ տնօրենի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հանդիպեց GIZ ընկերության  «Ինտեգրված կենսաբազբազանության կառավարում» ծրագրի թիմի ղեկավար Կ. Շուլցի, խորհրդատուներ` Ա. Դանիելյանի և Ա.Հայրապետյանի հետ: Մասնակցում էին նաև «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ աշխատակիցներ Գ. Խաչատրյանը, Կ. Թորոսյան, Կ. Խաչատրյանը և Դ. Բազիյանը: Հանդիպման ընթացքում Գ. Գևորգյանը ներկայացրեց ՀԳՌԿՄ երկրորդ ծրագիրը, նշելով, որ 1-ին բաղադրիչի կարևորագույն խնդիրներից է կաթնատվության և մսատվության ավելացումը, արոտավայրերի կառավարումը կոոպերատվի միջոցով: Կարևորվեց արոտների ճիշտ կառավարումը գերարածեցումից և դեգրադացումից խուսափելու համար: Նաև նշեց, որ պետք է ստեղծել այնպիսի համակարգ և միասնական մոդել, որը թույլ կտա ապահովել աշխատանքների շարունակականությունը, իսկ համայնքներին՝ հետագայում ինքնուրույն մշակել իրենց կառավարման պլանները:

Իր հերթին պրն Կ. Շուլցը նշեց, որ GIZ-ի աշխատանքները համաձայնեցվում են ՀՀ կառավարության հետ՝ հաշվի առնելով երկրի առաջնահերթությունները: Նրանք լիազորված են կենսաբազմազանության հետ կապված ինստիտուցիոնալ մակարդակով ավելի սերտորեն աշխատել ՀՀ երեք նախարարությունների հետ: Համագործակցության արդյունքում ակնկալվում է  կենսաբազմազանության պահպանման խնդրի ներառումը նախարարությունների քաղաքականության մեջ: Նշվեց, որ ներկա պահին GIZ-ը տարբեր մարզերում (Արագածոտն, Շիրակ և Սյունիք) որպես պիլոտային ծրագրեր իրականացնում է էռոզիայի կանխարգելման, արոտավայրերի կայուն կառավարման համակարգի բարելավմանն ուղղված աշխատանքներ՝ բարձրացնելու արոտավայրերի արտադրողականությունը և նպաստելու անտառների պահպանմանը: Ա. Դանիելյանը նշեց, որ ՀԳՌԿՄ ծրագրի շրջանակներում սերտորեն համագործակցել են «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ  հետ: GIZ-ը   ակտիվորեն շարունակելու է աշխատանքներ տանել արոտավայրերի կառավարման ոլորտում, լրացնելով առկա բացերը, ինչպես նաև սերտորեն համագործակցել ոլորտում գործող այլ կազմակերպությունների հետ աշխատանքների կրկնությունից խուսափելու համար:

Ձեռք բերված փորձի հիման վրա 2013 թվականին GIZ–ի կողմից մշակվել էն երկու փաստաթղթեր՝ «Արոտավայրերի ու խոտհարքների կայուն կառավարման պլանների կազման և իրականացման ուղեցույց» և «Արոտավայրերի մշտադիտարկման ձեռնարկ» արոտավայրերի կառավարման միասնական սկզբունքների, կառավարման պլլանների կազմման և իրագործման ուղղությունների, դաշտային աշխատանքների վերաբերյալ: Նպատակն է՝ արոտավայրերի կառավարումը  հասցնել մի մակարդակի, որտեղ  համաայնքն ինքնուրույն  կկարողանակա իրականացնել արոտավայրերի մոնիտորինգ:  

Քննարկվեցին նաև մասնագետների փորձի փոխանակման հնարավորությունները, որը փոխադարձ հնարավորություն կստեղծի սովորել նոր մեթոդներ և գաղափարներ:

Քննարկվեց հեռահար զոնդավորման միջոցով արոտների վիճակը գնահատելու հնարավորությունները: Արբանյակային պատկերի միջոցով կարելի է տեսնել էռոզիայի կամ դեգրադացիայի աստիճանի գնահատումը:  GIZ-ի մասնագետները նշեցին, որ համակարգը արդյունավետ կգործի, եթե ապահովվի դրա շարունակական կիրառումը: Առաջարկվեց համակարգը մշակած միջազգային փորձագետի կողմից իրականացնել հանրային սեմինար-հանդիպում մարտ ամսին:

Համաձայնեցվեց հանդիպում կազմակերպել ԳԾԻԳ ՊՀ և GIZ ընկերության մասնագետների հետ համագործակցության հստակ քայլեր և գաղափարներ առաջարկելու և նեղ մասնագիտական ուղղություններ ներկայացնելու համար՝ ապահովելով առավել արդյունավետ համագործակցություն: