Project Activity DetailsՄիջոցառումներ. Ավելի մանրամասն
Please enter a searchword.
Displaying results 1 to 14 out of 71
<< First < Previous 1-14 15-28 29-42 43-56 57-70 71-71 Next > Last >>
07.06.2016

Շահագործման կհանձնվի ևս մեկ անասնաբուժական սպասարկման կենտրոն

Ս.թ. հունիսի 6-ին «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (ՀԳՌԿՄ) ծրագրի  «Համայնքներում կենդանիների առողջությանն ուղղված ծառայություններ» ենթաբաղադրիչի համակարգող Սոնա Ծառուկյանը և ճարտարագետ-շինարար Արտուշ Երանոսյանը այցելեցին ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնք, որտեղ ՀԳՌԿՄ ծրագրի շրջանակներում կառուցվում է անասնաբուժական սպասարկման կենտրոն: Կենտրոնը ՀՀ Տավուշի մարզի ֆերմերային տնտեսություններին կառաջարկի ծառայությունների լայն շրջանակ, այդ թվում` անասնաբուժական ծառայություններ, հիվանդությունների կանխարգելում և բուժում, արհեստական սերմնավորման ծառայություններ, անասնաբուժական դեղորայքի, անասնաբուժական և անասնապահական սարքավորումների և պարագաների վաճառք, խորհրդատվություն և ուսուցողական դասընթացներ:

Այցի նպատակն էր նախքան կենտրոնի շահագործման հանձնելը կատարել շինարարական աշխատանքների նախնական գնահատում: Մասնագետները կատարված աշխատանքները գնահատեցին դրական և շուտով կկայանա կենտրոնի բացման արարողությունը: