Project Activity DetailsՄիջոցառումներ. Ավելի մանրամասն
Please enter a searchword.
Displaying results 1 to 14 out of 66
<< First < Previous 1-14 15-28 29-42 43-56 57-66 Next > Last >>
09.06.2016

Սեմինար Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակում

Ս.թ. հունիսի 6-7 ընկած ժամանակահատվածում Համաշխարհային բանկի (ՀԲ) Երևանի գրասենյակում տեղի ունեցավ երկօրյա սեմինար «Բնապահպանական և սոցիալական երաշխիքային քաղաքականություն» թեմայով, որը կազմակերպվել էր ՀԲ միջազգային խորհրդատուների կողմից բնապահպանության և սոցիալական այն մասնագետների համար, ովքեր ընդգրկված են ՀԲ կողմից ֆինանսավորվող վարկային ծրագրերում: Սեմինարի նպատակն էր ծանոթացնել ՀԲ այն քաղաքականությունների պահանջներին, որոնք կիրառվում են ծրագրերի փաստաթղթերի մշակման և իրականացման՝ մասնավորապես, տարբեր ոլորտների ծրագրերի իրականացման ընթացքում  շրջակա միջավայրի տարրերի վրա ազդեցությունը մեղմացնող միջոցառումների, ինչպես նաև հանրության մասնակցության և բողոքարկման մեխանիզմների կիրառման գործընթացում:

Սեմինարի մասնակիցներից էին նաև «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (ՀԳՌԿՄ) ծրագրի բնապահպանության խորհրդատու  Ալիսա Սավադյանր և սոցիլական մասնագետ-խորհրդատու Էմմա Մկրտչյանը, ովքեր իրենց ելույթում ներկայացրին ՀԳՌԿՄ  ծրագրի ինչպես բնապահպանական, այնպես էլ սոցիալական փաստաթղթերի մշակման, կիրառման, մոնիտորինգի իրականացման գործընթացները և կիրառվող բողոքարկման մեխանիզմները:

ՀԲ ներկայացուցիչների ամփոփիչ ելույթում առանձնակի նշվեց «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ խորհրդատուների կողմից կատարված դրական և ուսանելի փորձը, ինչը հնարավոր է օգտագործել սոցիալական և բնապահպանական քաղաքականության վերանայման և վերամշակման գործընթացում:

Սեմինարն ամփոփվեց հարց ու պատասախանով, մասնագետների ակտիվ քննարկմամբ: