Project Activity DetailsՄիջոցառումներ. Ավելի մանրամասն
Please enter a searchword.
Displaying results 1 to 14 out of 71
<< First < Previous 1-14 15-28 29-42 43-56 57-70 71-71 Next > Last >>
15.09.2016

Հանրային քննարկում Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքում

«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի շրջանակում Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքի համայնքապետարանում շահառուների հետ տեղի է ունեցել հանրային խորհրդատվություն անասնաբուժական սպասարկման կենտրոնի կառուցման վերաբերյալ:

Հանդիպման նպատակն էր համայնքի բնակչությանը ներկայացնել համայնքի վարչական տարածքում կառուցվող անասնաբուժական սպասարկման կենտրոնի գործունեությունը, շինարարության ընթացքում բնապահպանական և սոցիալական հնարավոր բացասական ազդեցությունները, ինչպես նաև դրանք մեղմացնող միջոցառումները:

«Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ ճարտարագետ շինարար Արտուշ Երանոսյանը ներկայացրեց կենտրոնի կառուցման հետ կապված տեխնիկական հարցեր, մասնավորապես, շինարարական աշխատանքների մեկնարկի և ընթացքի, կապալառուի ընտրության վերաբերյալ և այլն:

Կենդանիների առողջության ենթաբաղադրիչի համակարգող Սոնա Ծառուկյանը պատասխանեց բնակիչների հարցերին կենտրոնի հետագա շահագործման, տարբեր թեմատիկ դասընթացների և վերապատրաստումների կազմակերպման, վաճառվող ապրանքների և տրամադրվող ծառայությունների վերաբերյալ: 

Բնապահպանական խորհրդատու Ալիսա Սավադյանը ներկայացրեց Մեծ Պարնի համայնքում կառուցվող անասնաբուժական սպասարկման կենտրոնի համար մշակված բնապահպանական կառավարման և մոնիթորինգի պլանը, մասնավորապես, շրջակա միջավայրի վրա ազդեցությունը մեղմացնող միջոցառումները և համայնքի ակտիվ մասնակցության կարևորությունը այդ միջոցառումների իրականացման հսկողության գործում:

Ներկայացվեցին շինարարության ժամանակ հնարավոր սոցիալական ռիսկերը, ինչպես նաև դրանց մեղմացման և վերացման միջոցառումները:

Ծրագրի թիմը սպառիչ պատասխաններ տվեց բոլոր հարցերին և վստահեցրեց, որ կապալառուն և տեխ. հսկիչը շինարարության ընթացքում կվերահսկեն և կանեն հնարավոր ամեն բան համայնքի բնականոն կյանքը չխաթարելու համար: