Project Activity DetailsՄիջոցառումներ. Ավելի մանրամասն
Please enter a searchword.
Displaying results 1 to 14 out of 67
<< First < Previous 1-14 15-28 29-42 43-56 57-67 Next > Last >>
21.11.2016

Համաշխարհային բանկի առաքելության հերթական այցը Հայաստան

Սույն թվականի նոյեմբերի 15-24-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում է Համաշխարհային բանկի  (ՀԲ) պատվիրակությունը` «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (ՀԳՌԿՄ) ծրագրի իրականացման ավարտի և արդյունքների գնահատման, ինչպես նաև ՀԳՌԿՄ երկրորդ ծրագրի վերահսկողական առաքելությամբ:

Առաքելության հիմնական նպատակը ՀԳՌԿՄ ծրագրի Ավարտական հաշվետվության արդյունքների քննարկումն է Գյուղատնտեսության նախարարության, Գյուղատնտեսական ԾԻԳ ՊՀ և այլ շահագրգիռ կողմերի հետ դրանք Իրականացման ավարտական հաշվետվության (ICR) մեջ ընդգրկելու նպատակով: ՀԳՌԿՄ երկրորդ ծրագրի հետ կապված առաքելության հիմնական նպատակն է իրականացման և թիրախային հատկացումների կատարումների առաջընթացի դիտարկումը: Խումբը պետք է նաև վերանայի իրականացման առաջընթացը և լիազորագրված ասպեկտների ներկայացումն ու համապատասխանությունը Համաշխարհային բանկի երաշխիքային քաղաքականության հետ, օժանդակի ծրագրի իրականացմանը խոչընդոտող յուրաքանչյուր հարցի լուծմանը:

Ս.թ. նոյեմբերի 15-ին «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ-ում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում, որին մասնակցում էին ՀԳՌԿՄ ծրագրի համակարգող Արուսյակ Ալավերդյանը, ՀԳՌԿՄ երկրորդ ծրագրի համակարգող Բեկզոդ Շամսիևը, գյուղատնտեսության գծով ավագ տնտեսագետներ` Պատրիկ Լաբաստը, Չուին Լին, սննդամթերքի անվտանգության խորհրդատու Արա Կարապետյանը, «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ փոխտնօրեն Արմեն Վանյանը և գրասենյակի համապատասխան մասնագետներ:

Առաքելության գործառույթների մաս էին կազմում նաև Ծրագրում ընդգրկված համայնքներ իրականացվող այցելությունները: Ս.թ. նոյեմբերի 16-ին ՀԲ փորձագետ Չուին Լին, ՀԳՌԿՄ «Համայնքների արոտավայրերի/անասնապահության կառավարման համակարգ» բաղադրիչի համակարգող Կարեն Թորոսյանը, կենդանիների առողջության ենթաբաղադրիչի համակարգող Սոնա Ծառուկյանը,  սոցիալական մասնագետ-խորհրդատու Էմմա Մկրտչյանն այցելեցին ՀՀ Արագածոտնի մարզի Արտաշավան, Հնաբերդ, Նորաշեն և Շիրակի մարզի Արևշատ համայնքներ: Այցի ընթացքում մասնագետները հանդիպեցին համայնքների ղեկավարների, Արոտօգտագործողների միավորում սպառողական կոոպերատիվների նախագահների և կոոպերատիվների անդամների, ինչպես նաև հաշվապահների հետ: Հանդիպումների ընթացքում Չուին Լին մանրամասն ծանոթացավ ծրագրի շրջանակներում համայնքներում իրականացված աշխատանքներին: Ջրարբիացման համակարգերի կառուցման և գյուղտեխնիկայի տրամադրման շնորհիվ համայնքներում գրանցվել է անասնապահական արտադրանքի ծավալների աճ: Չուին Լին բարձր է գնահատել ծրագրի իրականացման կարևորությունն ու արդյունավետությունը համայնքների համար: