Project Activity DetailsՄիջոցառումներ. Ավելի մանրամասն
Please enter a searchword.
Displaying results 1 to 14 out of 71
<< First < Previous 1-14 15-28 29-42 43-56 57-70 71-71 Next > Last >>
26.09.2016

Գյուղական կյանք և բերքի փառատոն

Ս.թ. սեպտեմբերի 24-ին «Կանաչ արահետ» ՀԿ նախաձեռնությամբ Երևանի Անգլիական այգում անցկացվեց «Գյուղական կյանք և բերքի փառատոն» ամենամյա միջոցառումը: Փառատոնն անցկացվեց 3-րդ անգամ, որին մասնակցում էին ավելի քան 100 ֆերմերային խմբեր և գյուղատնտեսության ոլորտի ձեռներեցներ: Փառատոնին ներկա էին Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին,  ԵՄ պատվիրակության  արտաքին համագործակցության  պատասխանատու Ջոն Բարքերը, ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանը, այլ պաշտոնատար անձինք և հյուրեր, ովքեր ողջունեցին ներկաներին և ընդգծեցին միջոցառման կարևորությունը:

Փառատոնի նպատակն է նպաստել Հայաստանում կայուն գյուղատնտեսության զարգացմանը, աջակցել գյուղատնտեսությամբ զբաղվող ֆերմերային տնտեսություններին՝ ներկայացնելու իրենց արտադրանքը:

Գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանն ընդգծեց, որ փառատոնը յուրատեսակ երկխոսություն է քաղաքացիների և  գյուղում աշխատողների միջև: «Ամեն տարի փառատոնը հնարավորություն է ստեղծում գյուղացիների համար հասարակությանը ներկայացնել ամբողջ տարվա ընթացքում կատարված աշխատանքները, հաջողություններն ու նվաճումները: Եվ մենք, համագործակցելով մի շարք միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ, ամեն տարի ապահովում ենք ավելի մեծ թվով մասնակիցներ»,-հավելել է փոխնախարարը:

«Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանը ողջունելով ներկաներին ընդգծել է. «Գյուղական համայնքերի զարգացումը ՀՀ կառավարության առաջնային խնդիրներից է, և վերջին շրջանում համայնքներում իրականացվող մի շարք ծրագրեր նպաստում են այդ խնդրի լուծմանը: Այս միջոցառման ակտիվ մասնակիցներից են նաև մեր գրասենյակի կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (ՀԳՌԿՄ) ծրագրի շրջանակներում աջակցություն ստացած շուրջ 69 ծրագրի մի շարք ներկայացուցիչներ: Հատուկ շնորհակալություն եմ մաղթում «Կանաչ արահետ» ՀԿ-ին վերամշակողի և սպառողի հանդիպման նման հրաշալի հնարավորություն ստեղծելու համար»:

Փառատոնին մասնակցում էին նաև ՀԳՌԿՄ առաջին և երկրորդ ծրագրի շրջանակներում դրամաշնորհ ստացած ֆերմերային խմբեր, անհատ ձեռներեցներ, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ, որոնք իրենց արտադրանքը՝ գինի, հյութեր, պանրի տեսականի, չիր, խոտաբույսեր, օճառներ և այլն, ներկայացրին սպառողներին: Փառատոնն ուղեկցվում էր ազգային երգ ու պարով, բեմականացումներով, երեխաների համար նախատեսված ուրախ միջոցառումներով: