03.03.2014

Այց Բեկոն մսամթերքի արտադրամաս

2014 թվականի փետրվարի 14-ին հաղորդակցության գծով միջազգային փորձագետ Դան Պետրեսկուն այցելեց «Բեկոն-Պրոդուկտ» մսամթերքի արտադրական ձեռնարկություն: Այցի նպատակն էր ծանոթանալ ընկերության կողմից իրականացվող մարքետինգային քաղաքականությանը, մասնավորապես թե ինչպիսի միջոցառումներ են իրականացվում սպառողների իրազեկվածության բարձրացման ապահովման համար: Փորձագետը նաև հնարավորություն ունեցավ շրջելու արտադրամասով և անձամբ ծանոթանալու ինչպես աշխատանքի կազմակերպման, այնպես էլ սննդամթերքի անվտանգության ապահովման համար իրականացվող միջոցառումների հետ: Այցի ընթացքում նաև քննարկվեցին ՀՀ ԳՆ «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության» հետ համագործակցության հնարավոր շրջանակները: