Project Activity DetailsՄիջոցառումներ. Ավելի մանրամասն
Please enter a searchword.
Displaying results 1 to 14 out of 71
<< First < Previous 1-14 15-28 29-42 43-56 57-70 71-71 Next > Last >>
06.10.2016

Իրկանացվելիք աշխատանքների քննարկում

Նախօրեին «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ-ում  տնօրեն Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ  կազմակերպվել է աշխատանքային խորհրդակցություն աշխատակիցների և  «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարաման և մրցունակության» (ՀԳՌԿՄ) երկրորդ ծրագրում ընդգրկված ՀՀ Կոտայքի մարզի Բուժական և Քարաշամբ համայնքների ղեկավարների, կոոպերատիվի նախագահների հետ:  Հանդիպման նպատակն էր քննարկել համայնքներում առկա խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված միջոցառումները, կատարվելիք աշխատանքները:  

Մարզային աջակցության թիմի և տեխնիկական փորձագետների աջակցությամբ կազմվել են վերոնշյալ համայնքների Արոտավայրերի կառավարման և անասնապահության զարգացման պլանները, որոնցում ներառված են Ծրագրի շրջանակներում իրականացվելիք աշխատանքները:

Բուժական համայնքն ունի է 2000 հա արոտավայր, առկա է ջրարբիացման խնդիր, անհրաժեշտ է տեղադրել 6 խմոց: Համայնքում կան բնական աղբյուրներ, որոնք կարող են նպաստել ջրարբիացման խնդրի լուծմանը: Համայնքն ունի կաթի հավաքման կետի հիմնման, գյուղտեխնիկայի պահանջ:

Քարաշամբ համայնքն ունի 400 հա արոտավայր և  օգտագործվում է միայն 80 հա:  Հեռագնա արոտները ջրի բացակայության պատճառով չեն օգտագործվում, ուստի համայնքն ունի արոտավայրերի ջրարբիացման խնդիր: Համայքնում առկա գյուղտեխնիկան բավականին հին է և չի բավարարում համայնքի պահանջները, ուստի  առկա է նաև վարի կազմակերպման և տեխնիկայի  խնդիր:

Գագիկ Խաչատրյանը նշեց, որ տեխնիկայի շահագործումը  շատ լուրջ ուշադրություն է պահանջում, և, եթե լրացուցիչ ուսուցման կամ իրազեկման անհրաժեշտություն լինի, ապա «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ-ն պատրաստ է օժանդակելու: