03.03.2017

«Մեկ պատուհան» սպասարկման կենտրոնի բացման արարողությունը

ՀԲ ֆինանսավորմամբ «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (ՀԳՌԿՄ) երկրորդ  ծրագրի Պետական կառույցների հզորացման բաղադրիչի շրջանակներում իրականացվել են ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (Ծառայություն)` «Մեկ պատուհան» սկզբունքով տնտեսվարողների և քաղաքացիների սպասարկման կենտրոնի ներդրման աշխատանքներ: Կենտրոնը միտված է բարելավելու և բարձրացնելու տնտեսվարող սուբյեկտների և քաղաքացիների սպասարկման որակը:

Այսօր տեղի ունեցավ սպասարկման կենտրոնի բացման արարողությունը` ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի, ՀՀ ԳՆ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրենի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի, ՀԲ խորհրդատու Արա Կարապետյանի և այլ հյուրերի մասնակցությամբ: Ծառայության պետ Իշխան Կարապետյանը բացման խոսքում նշեց, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը զգալիորեն պարզեցրել է վարչարարությունն ու Ծառայությանն առնչվող ընթացակարգերը, ներդրել էլեկտրոնային կառավարման գործիքներ` ապահովելով գործողությունների թափանցիկությունը: Հույս հատնեց, որ սպասարկման կենտրոնում առաջարկվող ծառայությունները կօգնեն թե′ տնտեսվարողներին, թե′ սպառողներին` խնայելով ժամանակ: 

Գեղամ Գևորգյանը նշեց, որ ՀԳՌԿՄ 2-րդ ծրագրի շրջանակներում սպասարկման կենտրոնի ներդրման աշխատանքներից զատ Ծառայությանը ցուցաբերվում է նաև այլ օժանդակություն` վերապատրաստումների և  սարքավորումների տեսքով: Շնորհավորելով գործընկերներին` մաղթեց բեղմնավոր աշխատանք: