Project Activity DetailsՄիջոցառումներ. Ավելի մանրամասն
Please enter a searchword.
Displaying results 1 to 14 out of 66
<< First < Previous 1-14 15-28 29-42 43-56 57-66 Next > Last >>
13.07.2016

Համաշխարհային բանկի առաքելության հերթական այցը Հայաստան

«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարաման և մրցունակության» (ՀԳՌԿՄ) առաջին և երկրորդ ծրագրերի իրականացմանն աջակցող առաքելությունը այցելել է Հայաստան: ՀԳՌԿՄ ծրագրի հետ կապված առաքելության հիմնական նպատակը Իրականացման ավարտական հաշվետվության (ICR) պատրաստման, իրականացման ավարտի և արդյունքների և մի շարք առանցքային հարցերի քննարկումն է: Խումբը պետք է նաև վերանայի իրականացման առաջընթացը և ֆիդուցիար ասպեկտների կատարումն ու համապատասխանությունը Համաշխարհային բանկի երաշխիքային քաղաքականության հետ, օժանդակի ծրագրի իրականացմանը:

Ս.թ. հուլիսի 12-ին տեղի ունեցավ «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանի առաջին հանդիպում-քննարկումը ՀԳՌԿՄ և ՀԳՌԿՄ II ծրագրերի համակարգողներ Արուսյակ Ալավերդյանի և Բեկզոդ Շամսիևի, գյուղատնտեսության խորհրդատու Դեյվիդ Լագի, բնական ռեսուրսների կառավարման մասնագետ Ժոզեֆ Էռնստբերգերի, սննդամթերքի անվտանգության խորհրդատու Արա կարապետյանի, ինչպես նաև «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ մասնագետների հետ:  

Հուլիսի 11-22-ն  ընկած ժամանակահատվածում առաքելությունը կայցելի ՀԳՌԿՄ և ՀԳՌԿՄ II ծրագրերում ընդգրկված համայնքներ՝ ծանոթանալու  ՀԳՌԿՄ և ՀԳՌԿՄ II ծրագրերի բաղադրիչներով իրականացված աշխատանքների ընթացքին և գնահատելու ստացված արդյունքները: