Project Activity DetailsՄիջոցառումներ. Ավելի մանրամասն
Please enter a searchword.
Displaying results 1 to 14 out of 71
<< First < Previous 1-14 15-28 29-42 43-56 57-70 71-71 Next > Last >>
17.06.2016

Սեմինար-քննարկում

Հունիսի 16-ին Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակում «Շահառուների ներգրավում զարգացման ծրագրերում» թեմայով անցկացվեց սեմինար-քննարկում Հայաստանում գործող Ծրագրերի իրականացման գրասենյակների աշխատակիցների համար: Միջոցառմանն իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցին նաև «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ գրասենյակի փորձառու մասնագետները: Քննարկվող առանցքային հարցերից էին՝ Ծրագրերում շահառուների ներգրավման նպատակները, կարևորությունը, մեթոդները, մարտահրավերները: Տեսանյութերի միջոցով ներկայացվեցին նաև տարբեր երկրներում շահառուների ներգրավման մեխանիզմներն ու փորձը: Ներկաները հանդես եկան առաջարկություններով, որոնք կնպաստեն Հայաստանում իրականացվող ծրագրերում շահառուների ներգրավման  ընդլայնմանը, քաղաքացիների ներգրավման ռազմավարական հայեցակարգերի մշակմանը:

«Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ մասնագետները կոնկրետ օրինակներով ներկայացրին իրենց կողմից իրականացվող ծրագրերում շահառուների ներգրավման հարցերը և գործող բողոքարկման մեխանիզմները: