24.02.2014 Category: CARMAC

Հաղորդակցության գծով միջազգային փորձագետի այցը Հայաստան

«ԳԾԻԳ» ՊՀ-ի կողմից իրականացվող «Սննդամթերքի անվտանգության կարողությունների զարգացման» դրամաշնորհային ծրագրի «Սննդամթերքի անվտանգության ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման» բաղադրիչի շրջանակներում 2014 թվականի փետրվարի 11-21 աշխատանքային այցով Հայաստանում էր գտնվում հաղորդակցության գծով միջազգային փորձագետ Դան Պետրեսկուն: Փորձագետի այցի նպատակն էր հաղորդակցության գծով տեղական մասնագետի հետ միասին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը աջակցել  մշակելու սննդամթերքի անվտանգության հաղորդակցության ռազմավարությունը և այն իրականացնելու գործողությունների պլանը: Այցի շրջանակներում քննարկում-հանդիպում է իրականացվել ՀՀ ԳՆ «Սննդամթերքի անվտագության պետական ծառայության» աշխատակազմի, ինչպես նաև մի շարք ՀԿ-ների և վերամշակողների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև այցելություն է կատարվել «Բեկոն-Պրոդուկտ» մսամթերքի արտադրական ձեռնարկություն` ընկերության կողմից իրականացվող մարքետինգային քաղաքականությանը ծանոթանալու և համագործակցության հնարավոր շրջանակները քննարկելու նպատակով: Փորձագետի կողմից կազմվել է «Սննդամթերքի անվտանգության ոլորտում հաղորդակցության առկա իրավիճակի վերլուծության» հաշվետվություն, իսկ «Սննդամթերքի անվտանգության համար հաղորդակցության ինտեգրացված ռազմավարության» նախագիծն ու իրականացման համար անհրաժեշտ գործողությունների պլանը դեռևս գտնվում են մշակման փուլում: