Project Activity DetailsՄիջոցառումներ. Ավելի մանրամասն
Please enter a searchword.
Displaying results 15 to 28 out of 71
06.04.2017

Սոցիալական մոնիտորինգային այց

«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի (Ծրագիր)  շրջանակներում «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ աշխատակիցներ «Արժեշղթաների զարգացում» (ԱՇԶ) բաղադրիչի սննդամթերքի անվտանգության մասնագետ Գեորգի Հովհաննիսյանն ու Ծրագրի սոցիալական մասնագետ Էմմա Մկրտչյանը ս.թ. ապրիլի 5-ին սոցիալական մոնիտորինգային այց կատարեցին Երևանում գտնվող «Արժեշղթաների զարգացում» բաղադրիչի շրջանակներում «Բիզնեսի զարգացում մեղրի արտահանման համար» ենթածրագիրն իրականացնող «Մեր սարեր հոլդինգ» ՍՊԸ: Այցի ընթացքում սոցիալական մասնագետի կողմից ստուգվեց իրականացվող ենթածրագրի  համապատասխանությունը Ծրագրի սոցիալական երաշխիքներին՝ ըստ համապատասխան հարցաթերթի: Ընկերության ներկայացուցիչները  մանրամասն պատասխանեցին «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ աշխատակիցների բոլոր հարցերին, իսկ սոցիալական մասնագետը համապատասխան խորհրդատվություն տրամադրեց ընկերության ներկայացուցիչներին: 

Ենթածրագի շրջանակներում գործունեություն է ծավալվում ՀՀ 6 մարզերում` ներառելով մեղրի արժեշղթայում ընդգրկված շուրջ 40 ընտանիք: Ընկերության ներկայացուցիչները նշեցին, որ մեղվապահությունը դա այն ոլորտն է, որտեղ հավասարապես գործունեություն են ծավալում նաև կանայք և երիտասարդները:

Հետաքրքրական է նաև ընկերության «Սահմանապահ Արջուկ» նախաձեռնությունը, որից ստացված եկամուտն ուղղվում է ՀՀ Տավուշի մարզի Բերքաբեր սահմանամերձ համայնքի կանանց խմբին և տեղական մեղվապահներին:

Հաշվի առնելով այն փաստը, որ ենթածրագիրն օգնում է նաև խոցելի խմբերի ներկայացուցիչներին, այդ թվում սահմանամերձ գյուղերի բնակչությանն իրենց արտադրանքի իրացման և լրացուցիչ եկամուտների ստեղծման հարցում, կարելի է արձանագրել ենթածրագրի դրական սոցիալական ազդեցությունը կանանց, երիտասարդների և բնակչության խոցելի խմբերի զբաղվածության, եկամուտների ստեղծման կամ ավելացման և հասարակական դիրքի բարելավման խնդիրների լուծման վրա: