Project Activity DetailsՄիջոցառումներ. Ավելի մանրամասն
Please enter a searchword.
Displaying results 57 to 70 out of 71
24.03.2017

Մեքենա-տրակտորային կայանների ստեղծմանն ուղղված քայլեր

Ս.թ. մարտի 23-ին Գեղամ Գևորգյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության գյուղատնտեսության, սննդի և ճանապարհաշինարարական մեքենաշինության վարչության պետ Եվգենի Կորչևոյի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն: Հանդիպմանը մասնակցում էին նաև «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ գնումների գլխավոր մասնագետ Ազատ Թովմասայնը և «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի «Համայնքների արոտավայրերի/անասնապահության կառավարման համակարգ» բաղադրիչի համակարգող Կարեն Թորոսյանը:

Քննարկվել են ՀՀ գյուղտեխնիկա  մատակարարելու խնդիրները, հնարավորություններն ու հեռանկարները: Կողմերը կարևորել են հնարավորինս սեղմ ժամկետներում մեքենա-տրակտորային կայանի (ՄՏԿ) ստեղծման հարցը: Մշակվել և ստորագրվել է ճանապարհային քարտեզ, որում ընդգրկվել են նախատեսվող համատեղ միջոցառումներն ու դրանց ժամանակացույցը, քննարկվել ՄՏԿ ֆինանսավորման և գործունեության կազմակերպման հնարավոր տարբերակները: