Project Activity DetailsՄիջոցառումներ. Ավելի մանրամասն
Please enter a searchword.
Displaying results 1 to 14 out of 67
<< First < Previous 1-14 15-28 29-42 43-56 57-67 Next > Last >>
07.07.2016

Հանդիպում նախագծեր իրականացնող խորհրդատվական ընկերությունների հետ

Ս.թ. հուլիսի 8-ին «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ-ում սոցիալական մասնագետ Էմմա Մկրտչյանի կողմից անցկացվեց խորհրդատվական հանդիպում նախագծեր իրականացող խորհրդատվական ընկերությունների հետ: Մասնակցում էին նաև անասնաբույժ-մասնագետ Սոնա Ծառուկյանը, ճարտարագետ-շինարարներ Արտուշ Երանոսյանը, Վարդան Խոստիկյանը և Սամվել Քոչարյանը: Հանդիպման նպատակն էր ապահովել նրանց կողմից իրականացվող աշխատանքների համապատասխանությունը «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ (ՀԳՌԿՄ) ծրագրի համար պատրաստված «Տարաբնակեցման քաղաքականության շրջանակ» (ՏՔՇ) փաստաթղթի դրույթներին: 

Է. Մկրտչյանը ներկայացրեց ՏՔՇ փաստաթղթի հիմնական դրույթները՝ մասնավորապես անդրադառնալով նախագծեր իրականացնող խորհրդատվական ընկերությունների պարտականություններին: Նա նշեց, որ խորհրդատվական ընկերություններին ներկայացվում են նոր պահանջներ, որոնք այսուհետ կներառվեն նաև այդ ընկերությունների տեխնիկական առաջադրանքներում: