Project Activity DetailsՄիջոցառումներ. Ավելի մանրամասն
Please enter a searchword.
Displaying results 1 to 14 out of 66
<< First < Previous 1-14 15-28 29-42 43-56 57-66 Next > Last >>
03.06.2016

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Արագածոտնի մարզի ագրովերամշակման ոլորտի մի շարք ընկերություններ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն  այսօր աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր` ագրովերամշակման ոլորտի մի շարք ընկերությունների գործունեությանը ծանոթանալու նպատակով: Նախարարին ուղեկցում էին Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը և «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանը:

Այցը մեկնարկել է Ցամաքասար համայնքում գործող  «Աստղ կաթնամթերքների արտադրության» սպառողական կոոպերատիվից, որի նախագահ Սոս Սարոյանը տեղեկացրել է, որ 32 անդամից բաղկացած կոոպերատիվը զբաղվում է անասնապահությամբ, բուսաբուծությամբ, ինչպես նաև կաթի հավաքմամբ, սառնարանային պահպանությամբ և վերամշակմամբ: Կոոպերատիվում կաթի վերամշակման հզորությունը կազմում է տարեկան շուրջ 400 տոննա: 2015 թվականին այստեղ արտադրվել է շուրջ 7 հազար կգ պանիր, 900 կգ կարագ: Նա նաև նշել է, որ 2015 թվականից «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի» դրամաշնորհների միջոցով ձեռք են բերվել պանրի արտադրության սարքավորումներ, որոնք թույլ են տվել կոոպերատիվում նախաձեռնել պանրի արտադրություն: Ներկայումս այստեղ արտադրվում են «Լոռի», «Սուլուգունի» և «Ռոքֆոր» պանրատեսակներ, որոնք իրացվում են տեղական շուկայում: Առաջիկայում նախատեսվում է պանրի իրացման նոր շուկաներ մուտք գործելու շնորհիվ ավելացնել մթերվող կաթի և թողարկվող արտադրանքի ծավալները:   

Այցի ընթացքում նախարարը եղել է նաև Սասունիկ համայնքում տեղակայված գինեգործական «Վան Արդի» ՍՊԸ-ում և Աշտարակում տեղակայված «Փի ընդ Դի Գրուպ» ՍՊԸ-ում, որը հայտնի է «Գուրմէ Դուրմէ» ապրանքանիշով շոկոլադի արտադրությամբ:

Ամփոփելով այցի արդյունքները` նախարարը նշել է, որ բոլոր այցելած ընկերությունները իրենց գործունեության կարճ ժամանակահատվածում հասցրել են բավական լուրջ հաջողությունների հասնել և ներկայումս ունեն զարգացման ու առաջընթացի մեծ ներուժ:

Նյութի աղբյուրը՝ ՀՀ ԳՆ պաշտոնական կայք