Project Activity DetailsՄիջոցառումներ. Ավելի մանրամասն
Please enter a searchword.
Displaying results 1 to 14 out of 67
<< First < Previous 1-14 15-28 29-42 43-56 57-67 Next > Last >>
07.07.2016

Մեկնարկել է ՀԳՌԿՄ երկրորդ ծրագրի շրջանակներում համայնքների ելակետային տվյալների ուսումնասիրությունը

Հիմք ընդունելով ՀԳՌԿՄ ծրագրի իրականացման արդյունքում ձեռքբերված փորձը, ինչպես նաև ծրագրի ազդեցության գնահատման և տնտեսական արդյունավետության վերլուծության համար անհրաժեշտ տվյալների առկայության անհրաժեշտությունը՝ Համաշխարհային բանկի փորձագետների և գրասենյակի մոնիտորինգի մասնագետի կողմից համատեղ մշակվել է երկրորդ ծրագրում ընդգրկված 8 մարզի (Արագածոտն, Լոռի, Գեղարքունիք, Կոտայք, Շիրակ, Տավուշ, Սյունիք, Վայոց Ձոր) 16 համայնքում ելակետային տվյալների ուսումնասիրության մեթոդաբանություն:

Ուսումնասիրության նպատակն է տվյալներ հավաքել անասնապահական արտադրողականության և ծախս/եկամուտների վերաբերյալ մեկ տարվա ընթացքում՝ համեմատության մեջ պարզելու նախքան ծրագիրն ու ծրագրի իրականացումից հետո գրանցված փոփոխությունները:

Ուսումնասիրության շրջանակներում ընդգրկված համայնքներում պատահականության սկզբունքով ընտրվել էին կոոպերատիվի անդամ հանդիսացող 6 անասնապահությամբ զբաղվող տնային տնտեսություններ, որոնք իրենց հատկացված մատյաններում օրական սկզբունքով պետք է գրառումներ կատարեն անասնապահական արտադրողականության (կաթ, միս, գլխաքանակ), ինչպես նաև այդ ոլորտում իրենց ծախս/եկամուտների վերաբերյալ:  Ուսումնասիրության արդյունքում հավաքված տվյալները թույլ կտան եզրակացություններ կատարել ծրագրի արդյունավետության վերաբերյալ: