03.03.2014

Քննարկում-հանդիպում ՀՀ ԳՆ «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում»

Հաղորդակցության գծով միջազգային փորձագետ Դան Պետրեսկուի հայաստանյան այցի շրջանակներում քննարկում-հանդիպում կազմակերպվեց ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում: Հանդիպմանը ներկա էին ներկայացուցիչներ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունից, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետներ, ՀԿ-ների և վերամշակող կազմակերպությունների ներկայացուցիչներ և տեղական փորձագետներ: Հանդիպման օրակարգում էր Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հաղորդակցության ռազմավարությունը: Հանդիպման ընթացքում փորձագետի կողմից ներկայացվեց ռազմավարությունը, որն իր մեջ ներառում է ինչպես տեղեկատվական, այնպես էլ կրթական միջոցառումներ: Մասնավորապես, որպես կրթական միջոցառումներ քննարկվեցին ներոլորտային հրատապ, արագ արձագանքման միջոցառումները, որոնք ենթադրում են հետադարձ կապի ապահովման գործընթաց, ռիսկերի դեպքում հաղորդակցության ապահովում, զսպում և հեռացման միջոցառումներ, ինչպես նաև իրազեկվածության մակադրակի բարձրացում, կանխարգելում և աջակցություն ըստ անհրաժեշտության: Քննարկվեցին նաև հարցեր ռազմավարության իրականացման համար գործողությունների պլանի մշակման հետ: