Project Activity DetailsՄիջոցառումներ. Ավելի մանրամասն
Please enter a searchword.
29.12.2016

«Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ տնօրենի ամանորյա շնորհավորական ուղերձը

Հարգելի´ գործընկերներ, պատմության էջերում ամրագրեցինք ևս մեկ տարի` իր ձեռքբերումներով, նվաճումներով ու անավարտ մնացած հետաքրքիր մտահղացումներով: Գալիքն է մեզ ողջունում` լի սպասումներով ու ինքնատիպ ծրագրերով, համագործակցությունների նորանոր որակներով:

Շնորհավորում եմ բոլորիս` մաղթելով ուժ, եռանդ, կորով ու հոգու լիակատար անդորր: Լիահույս եմ, որ տարին արգասաբեր է լինելու մեր աշխատանքնային բուռն գործունեության ոլորտում` տալով համապատասխան արդյունքներ:

Համոզված եմ, որ առողջ աշխատանքային մթնոլորտը կնպաստի հետաքրքիր մտահղացումների երևան գալուն և դրանք կյանքի կոչելուն:

 

Գեղամ Գևորգյան