Project Activity DetailsՄիջոցառումներ. Ավելի մանրամասն
Please enter a searchword.
Displaying results 1 to 14 out of 71
<< First < Previous 1-14 15-28 29-42 43-56 57-70 71-71 Next > Last >>
11.10.2016

Հետագա աշխատանքների քննարկում

Օրերս «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ-ում  տնօրեն Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ  անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն աշխատակիցների և  «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարաման և մրցունակության» (ՀԳՌԿՄ) երկրորդ ծրագրում ընդգրկված ՀՀ Արագածոտնի մարզի Քուչակ, Երնջաթափ և  Նոր Ամանոս համայնքների ղեկավարների, կոոպերատիվի նախագահների հետ:  Հանդիպման նպատակն էր քննարկել համայնքներում առկա խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված միջոցառումները, կատարվելիք աշխատանքները: 

Մարզային աջակցության թիմի և տեխնիկական փորձագետների աջակցությամբ կազմվել են վերոնշյալ համայնքների Արոտավայրերի կառավարման և անասնապահության զարգացման պլանները, որոնցում ներառված են Ծրագրի շրջանակներում իրականացվելիք աշխատանքները:

Քուչակ համայնքն ունի 1100 հա արոտավյրեր, որոնց մեծ մասը չի ջրարբիացվում: Մոտ 500 հա հեռագնա արոտավայրեր են և չեն օգտագործվում: Անհրաժեշտ է տեղադրել 2 խմոց: Տեխնիկայի բացակայության պատճառով համայնքի վարելահողերը չեն մշակվում:

Երնջաթափ համայնքն ունի է շուրջ 560 հա վարելահողեր, 1000 հա արոտավայրեր: Համայնքում առկ ատեխնիկան հնամաշ է և չի բավարարում համայնքի պահանջները: Համայնքն ունի գյուղտեխնիկայի պահանջ: Առկա է նաև ջրարբիացման խնդիր, անհրաժեշտ է տեղադրել 2 խմոց:

Նոր Ամանոս համայնքն ունի ինչպես խմելու, այնպես էլ ոռոգման  ջրի խնդիր: Հեռագնա արոտները ջրի բացակայության պատճառով չեն օգտագործվում, ուստի համայնքն ունի արոտավայրերի ջրարբիացման խնդիր: Համայքնում առկա գյուղտեխնիկան բավականին հին է և չի բավարարում համայնքի պահանջները, ուստի  առկա է նաև վարի կազմակերպման և տեխնիկայի  խնդիր:

Գագիկ Խաչատրյանը նշեց, որ տեխնիկայի շահագործումը  շատ լուրջ ուշադրություն է պահանջում, և, եթե լրացուցիչ ուսուցման կամ իրազեկման անհրաժեշտություն լինի, ապա «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ-ն պատրաստ է օժանդակելու: