Project Activity DetailsՄիջոցառումներ. Ավելի մանրամասն
Please enter a searchword.
Displaying results 1 to 14 out of 66
<< First < Previous 1-14 15-28 29-42 43-56 57-66 Next > Last >>
14.02.2017

Աշխատանքնային հանդիպում-քննարկում

Ս.թ. փետրվարի 13-ին «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ տնօրենի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը և «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (ՀԳՌԿՄ) երկրորդ ծրագրի «Համայնքի արոտավայրերի և անասնապահության կառավարման համակարգ» բաղադրիչի ղեկավար Կարեն Թորոսյանը, գլխավոր մասնագետ Կամո Խաչատրյանը և մյուս աշխատակիցները հանդիպեցին «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի ղեկավար Կարինա Հարությունյանի, ծրագրի խորհրդատու/փորձագետ Գագիկ Թովմասյանի և կառավարման մասնագետ/բաղադրիչի ղեկավար  Լուսինե Սիմոնյանի հետ:

Հանդիպման սկզբում Կ. Հարությունյանը ներկայացրեց իրենց կողմից իրականացվող ծրագիրը՝ նշելով, որ այն ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից և իրականացվում է ՀՀ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում: Ծրագրի նպատակն է վերոնշյալ մարզերում նպաստել անասնապահության ոլորտում ներգրավված ֆերմերների համար կաթի և մսի շուկաների հասանելիության բարելավումը: Ծրագրի շրջանակներում ընդգրկված է 100 համայնք՝ ավելի քան 60.000 բնակչությամբ (շուրջ 14.000 տնային տնտեսություն):

Իր հերթին պրն Գևորգյանը նշեց «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ կողմից իրականացվող ՀԳՌԿՄ երկրորդ ծրագրի իրականացման ուղղությունները և հավելեց, որ վերոնշյալ ծրագրերը նմանատիպ գործունեություն են ծավալում և համագործակցության մեծ հնարավորություններ կարող են ունենալ: Առաջարկեց քննարկել և հասկանալ ծրագրերի առկա բացերը հետագա զարգացման նպատակով: Օգտվելով առկա գաղափարներից և մեթոդաբանություններից`  անհրաժեշտ է մշակել համագործակցության առավել արդյունավետ մեխանիզմ: Պրն Գևորգյանը նաև առաջարկեց ստեղծել անասնաբույժների ասոցիացիա` անասնաբույժների բարձր որակի վերապատրաստում անցկացնելու և մյուս անասնաբույժերին օժանդակելու համար: 

Օրակարգային հարցերից էր նաև մեխանիկական կթի գործիքների տրամադրման, կաթի պաղեցման կետերի (կաթի հավաքման սառնարանային կայաններ) և միասնական տեղեկատվական բազայի ստեղծման հարցերի քննարկումը, ինչպես նաև սննդի անվտանգության ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը: Պրն Գևորգյանն առաջարկեց ֆինանսավորում տրամադրել այն կազմակերպություններին, որոնք կհետևեն որոշակի ստանդարտների (HACCAP, ISO), ինչի արդյունքում կունենանք սերտիֆիկացված, անվնաս և որակյալ սնունդ:    

Պրն. Թովմասյանն առաջարկեց համագործակցությունը սկսելուց առաջ շրջայց կազմակերպել ՌԶԳ-ի կողմից իրականացված ծրագրերի համայնքներ` ծանոթանալու իրականացված աշխատանքներին, ինչը թույլ կտա հստակ պատկերացում կազմել հետագա համագործակցության ուղղությունների մասին:

Համաձայնեցվեց հանդիպում կազմակերպել «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ և ՌԶԳ գործակալության մասնագետների հետ համագործակցության քայլեր և գաղափարներ առաջարկելու և նեղ մասնագիտական ուղղություններ ներկայացնելու համար՝ ապահովելով առավել արդյունավետ համագործակցություն: