Project Activity DetailsՄիջոցառումներ. Ավելի մանրամասն
Please enter a searchword.
Displaying results 1 to 14 out of 67
<< First < Previous 1-14 15-28 29-42 43-56 57-67 Next > Last >>
16.06.2016

Բացվեց ՀՀ Տավուշի մարզի Անասնաբուժական սպասարկման կենտրոնը

ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքում բացվեց հերթական Անասնաբուժական սպասարկման կենտրոնը (Կենտրոն): Միջոցառմանը ներկա էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը , «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (ՀԳՌԿՄ) ծրագրի  Համաշխարհային բանկի համակարգող Արուսյակ Ալավերդյանը, Տավուշի մարզպետի տեղակալ Կարեն Ադամյանը, «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանը, Բերդի քաղաքապետ  Հարություն Մանուչարյանը,  հյուրեր և ֆերմերներ:

Կենտրոնը հիմնվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Համաշխարհային բանկի աջակցությամբ՝ «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ կողմից իրականացվող ՀԳՌԿՄ ծրագրով, որի շրջանակներում հիմնվել են 3 անասնաբուժական սպասարկման կենտրոններ՝ ՀՀ Արագածոտնի մարզի Արտաշավան, Սյունիքի մարզի Խնձորեսկ և Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքներում: Եվս մեկ կենտրոն, որի  շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, այս տարի կհիմնվի ՀՀ Շիրակի մարզի Փանիկ համայնքում: 2016թ.-ից մեկնարկել է ՀԳՌԿՄ 2-րդ ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է հիմնել ևս 3 Կենտրոն: Ծրագրի շրջանակներում Կենտրոններին տրամադրվում է անասնաբուժության և արհեստական սերմնավորման սարքավորումներ, անհրաժեշտ դեղորայք և պարագաներ, կահույք և համակարգչային տեխնիկա:

Կենտրոնները նախատեսված են խթանելու անասնաբույժների և ֆերմերների համագործակցությունը, բարելավելու անասնաբուժական և արհեստական սերմնավորման ծառայությունների մատուցումը, ինչպես նաև ապահովելու ֆերմերային տնտեսություններին որակյալ անասնաբուժական դեղորայքով և պարագաներով:

«Կենտրոնների ստեղծումը Հայաստանի տարբեր համայնքներում նպատակ է հետապնդում օժանդակելու մասնավոր անասնաբուժական և բիզնեսին աջակցող ծառայությունների զարգացմանը: Վստահ եմ, որ Բերդի Անասնաբուժական սպասարկման կենտրոնը նույնպես կդառնա լավ գործընկեր տարածաշրջանի անասնապահությամբ զբաղվող ֆերմերային տնտեսությունների համար».- իր խոսքում նշել է Գագիկ Խաչատրյանը: