Project Activity DetailsՄիջոցառումներ. Ավելի մանրամասն
Please enter a searchword.
Displaying results 1 to 14 out of 71
<< First < Previous 1-14 15-28 29-42 43-56 57-70 71-71 Next > Last >>
05.10.2016

Համաշխարհային բանկի պատվիրակության այցը ՀՀ Լոռու մարզ

Ս. թ. հոկտեմբերի 4-ին Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությունը՝ Երևանի գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին, «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (ՀԳՌԿՄ) ծրագրի համակարգող Արուսյակ Ալավերդյանը, ինչպես նաև «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանը, աշխատակիցներ Վահան Ղուկասյանը, Գեորգի Հովհաննիսյանը և Լոռու Մարզային աջակցության թիմի համակարգող Հակոբ Կյուրեղյանն այցելեցին ՀՀ Լոռու մարզ: Առաջին այցը Սպիտակ քաղաքում գտնվող գոմեշաբուծության զարգացման և գոմեշի կաթից ստացվող կաթնամթերքի արտադրամասն էր: 2008-2009թթ. տնտեսությունն արտադրել է ավելի քան 2500կգ «Մոցարելլա» տեսակի պանիր գոմեշի կաթից, 6400կգ  «Չանախ» տեսակի պանիր կովի կաթից, 6800 կգ մածուն գոմեշի կաթից: Ծրագրի զարգացման ընթացքում 2015թ. արտադրվել է  3000կգ «Մոցարելլա» տեսակի պանիր գոմեշի կաթից, 20000կգ  «Չանախ» տեսակի պանիր կովի կաթից  և 5000 կգ մածուն գոմեշի կաթից: Ֆերմերային խմբի ղեկավար Ա. Կարապետյանը նշեց, որ եկամուտների ավելացման արդյունքում խումբը հիմնել է մեղրի վերամշակման և փաթեթավորման արտադրամաս և արտադրում է մեղր, փաթեթավորված մեղր ու մեղվամոմի տարբեր արտադրատեսակներ: Արտադրանքն աչքի է ընկնում գեղեցիկ փաթեթավորվմամբ  և ուրույն դիզայնով: Ֆերմերային խմբի կողմից արտադրվող արտադրանքն ամբողջությամբ իրացվում է ՀՀ ներքին շուկայում: Նախատեսվում է շուկայի ընդլայնում և արտահանում:

Պատվիրակության հաջորդ այցը կատարվեց Հարթագյուղ համայնքի կտավատի ձիթայուղի՝ սառը մամլման տեխնոլոգիայի ներդրմամբ արտադրամաս, որտեղ 2009-2010թթ. արտադրվել է 500 լիտր կտավատի յուղ, Ծրագրի զարգացման ընթացքում 2015թ. արտադրվել է  1200 լ կտավատի յուղ, 1200 լ արևածաղկի յուղ, 400 լ հլաձուկի (рапс) յուղ, 50 լիտր խաղողի յուղ, 50 լիտր դեղձի յուղ, 50 լիտր ծիրանի յուղ, 50 լիտր կանեփի յուղ: Ֆերմերային խմբի ղեկավար Ս. Հունանյանը նշեց, որ արտադրության և արտադրատեսակների ընդլայնմանը զուգահեռ նախատեսվում է կազմակերպել նաև կտավատի ալյուրից հացի թխում և իրացում ներքին շուկայում:

Այցելության հաջորդ համայնքը Մեծ Պարնին էր: Համայնքն ընդգրկվել է ՀԳՌԿՄ ծրագրում և ծրագրի շրջանակներում համայնքի արոտավայրերում տեղադրվել է 6 խմոց, հիմնվել մեկական փարախ և հովվատուն ու բարեկարգվել հեռագնա արոտ տանող ճանապարհը: ՀԳՌԿՄ ծրագրի և Հեյֆեր Փրոջեքթ Ինթերնեյշնլ հայկական մասնաճյուղի  օժանդակությամբ ձեռք է բերվել նաև ՈՒԱԶ կաթհավաք մեքենա:  

Մեծ Պարնի համայնքի ճանապարհին պատվիրակությունն ականատես եղավ ՀԳՌԿՄ ծրագրի շրջանակներում կոոպերատիվներին տրամադրված գյուղտեխնիկայով համայնքի դաշտերում իրականացվող աշնանացան աշխատանքներին: ՀԳՌԿՄ երկրորդ ծրագրի «Պետական կառույցների կարողությունների հզորացում» բաղադրիչի  շրջանակներում Մեծ Պարնի համայնքում շուտով կմեկնարկի ՀՀ Լոռու մարզի համար նախատեսված  անասնաբուժական սպասարկման կենտրոնի շինարարությունը: