Project Activity DetailsՄիջոցառումներ. Ավելի մանրամասն
Please enter a searchword.
Displaying results 1 to 14 out of 66
<< First < Previous 1-14 15-28 29-42 43-56 57-66 Next > Last >>
02.06.2016

Հերթական այցելությունը ՀՀ ԳՆ «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ

«Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (ՀԳՌԿՄ) երկրորդ ծրագրի «Պետական կառույցների կարողությունների հզորացում» բաղադրիչի շրջանակներում 2015թ. նոյեմբերից իրականացվում են ՀՀ ԳՆ «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ Կենտրոն) ջերմոցային տնտեսության շինարարական աշխատանքներ: Աջակցության նպատակն է հզորացնել Կենտրոնի կարողությունները տեղական բարձրորակ սերմերի ու սածիլների արտադրության  ծավալներն ավելացնելու և ՀՀ ֆերմերային տնտեսությունների պահանջարկը բավարարելու համար: Ծրագրի շրջանակներում Կենտրոնին տրամադրվել են ջերմոցային սարքավորումներ, նախատեսվում է շինարարական աշխատանքների ավարտից հետո տրամադրել նաև լաբորատոր և համակարգչային սարքավորումներ, կահույք:

Ս.թ. հունիսի 1-ին «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանը, փոխտնօրեն Արմեն Վանյանը և շինարար Վարդան Խոստիկյանը հերթական աշխատանքային այց կատարեցին Կենտրոն: Այցի նպատակն էր ծանոթանալ Կենտրոնում իրականացվող շինարարական և վերանորոգման աշխատանքների ընթացքին:

Շինաշխատանքները շարունակվում են  և կավարտվեն տարեվերջին: