Project Activity DetailsՄիջոցառումներ. Ավելի մանրամասն
Please enter a searchword.
Displaying results 1 to 14 out of 66
<< First < Previous 1-14 15-28 29-42 43-56 57-66 Next > Last >>
20.12.2016

Աշխատանքային հանդիպում-քննարկում

«Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ  տնօրենի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր հրավիրել էր խորհրդակցություն «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն»  (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանի, Անասնաբուժության և անասնաբուծության բաժնի մասագետներ Տիգրան Գաբրիելյանի և Արման Օհանյանի մասնակցությամբ: Հանդիպմանը մասնակցում էր նաև «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարաման և մրցունակության» (ՀԳՌԿՄ) ծրագրի «Պետական կառույցների կարողությունների հզորացում» բաղադրիչի համակարգող Սոնա Ծառուկյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԳՌԿՄ երկրորդ ծրագրի շրջանակներում կատարվելիք աշխատանքները, մասնավորապես, Անասնաբույժների վերապատրաստման ծրագիրը, կենդանիների առողջությանն ուղղված միջոցառումները,  անասնաբուժության ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծմանն ուղղված մեխանիզմները:  Կարևորելով անասնաբույժների կարողությունների զարգացումը` կողմերը քննարկեցին վերապատրաստման ծրագրի արդյունավետ իրականացման ուղիները:

Ամփոփելով քննարկման արդյունքները` Գեղամ Գևորգյանն ընդգծեց, որ կարևորում է գյուղատնտեսության ոլորտում գործող շահագրգիռ կազմակերպությունների հետ համագործակցությունը, և իրականացվելիք աշխատանքների արդյունավետությանն ուղղված միջոցառումների անցկացումը, որոնք կարող են նպաստել ոլորտի զարգացմանը: